Ռոդա Դիլեյվըլ
Ռոդա Դիլեյվըլ Էսթլի (հուլիսի 1, 1725[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - 1757, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի արիստոկրատ և նկարիչ։ Նա ամուսնանում է Էդվարդ Էսթլիի հետ և ունենում մեկ դուստր և երեք որդի։ Նա նկարչություն է սովորում Արթուր Փոնդի մոտ, ով նկարում է իր դիմանկարը։ Սիթըն Դիլեյվըլ Հոլը Դիլեյվըլ ընտանիքի նախնիներից փոխանցվել է Էսթլի ընտանիքին։
Ռոդա Դիլեյվըլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1725[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | 1757 |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | St Thomas à Becket Church, Widcombe |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ |
Ամուսին | Էդուարդ Էսթլի, 4-րդ բարոնետ |
Ծնողներ | հայր՝ Francis Blake Delaval?[3], մայր՝ Rhoda Apreece?[3] |
Երեխաներ | Francis Astley?[3] և Sir Jacob Astley, 5th Baronet?[3] |
![]() |

Վաղ տարիներ Խմբագրել
Ռոդա Դիլեյվըլը ծնվել է 1725 թվականի հուլիսի 1-ին, և մկրտվել է 1725 թվականի հուլիսի 22-ին՝ Լոնդոնի Հանովեր հրապարակում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում[4][5][6] : Նրա ծնողներն են կապիտան Ֆրենսիս Բլեյք Դիլեյվըլը (ավագ) և Ռոդա Էփրիսը։ Ռոդան նրանց տասներկու երեխաներից ավագն էր[4][7]: Էն Հյուսեյը, Մերի Էլիզաբեթը, Սառան, Ռոբերտը, Ջորջը, Հենրին, Ռելֆը, Ֆրենսիսը, Էդուարդը, Թոմասը և Ջոնը նրա քույրերն ու եղբայրներն են[5]: Նրա ծնունդից երկու տարի անց, ծնվում է նրա եղբայր Ֆրենսիս Դիլեյվըլը (կրտսեր) (1727- 1771)[8]: Նրա եղբայր Ջորջը, ով ևս նկարչություն էր սովորում Արթուր Փոնդի մոտ, մահանում է երիտասարդ տարիքում։ Նա տաղանդավոր և գեղեցիկ կին էր[7]: Նրա քույրը՝ Սառան, Մեքսբուրգի կոմսուհին էր[7]:
Ամուսնություն և երեխաներ Խմբագրել
1751 թվականի մայիսի 23-ին նա ամուսնանում է Եդուարդ Էսթլիի հետ և դառնում է Մելթոն Քոնստաբլի 4-րդ բարոնետը[5][4]: Լոնդոնում բնակվել են Դաունինգ փողոց 11 հասցեում[7]: Նա ծնել է չորս երեխա՝ մեկ դուստր և երեք որդի[4]: Էդիտ Ռոդան ծնվել է 1755 թվականի ապրիլի 14-ին և մահացել՝ մայիսի 12-ին։ Էդուարդը ծնվել և մահացել է 1757 թվականին[9][6] : Ջեյքոբ Հենրին ծնվել է 1756 թվականի մայիսի 12-ին[4][6] :
Նա մահացել է 1757 թվականին, Ֆրենսիսին ծննդաբերելուց հետո[4][6] : Նրան հուղարկավորում են հոկտեմբերի 21-ին՝ Ուայդքոմբ Բաֆում, իր որդի Էդուարդի և Էդիթ Ռոդայի հետ, կալվածքի մոտ գտնվող եկեղեցում[5][6]:
Կնոջ մահից հետո Էդուարդ Էսթլին երեխաների հետ ապրում է Մելթոն Քոնստաբլում[4]: Ամուսնությունից առաջ և հետո նրա ունեցած նամակները բնութագրում են Նորվամբերլենդի բնակչության առօրյա կյանքը[4]: Սիթըն Դիլեյվըլ Հոլը, որը Էդուարդի և Ռոդայի ամուսնությունից հետո փոխանցվել էր Էսթլի ընտանիքին, նրա եղբայրների արու զավակ չունենալու պատճառով, 1814 թվականին ժառանգում է Ջեյքոբը[4][6] :
Նկարիչ Խմբագրել
1744-1750 թվականներին նա պարբերաբար նկարչություն է սովորել Արթուր Փոնդի մոտ, ով նկարել է նրա դիմանկարը[4][4][7]: Նա Արթուր Փոնդից մոտ 1500 ֆունտ ստերլինգ արժողությամբ նկարներ է արտանկարել[7]:
Դիմանկարների ազգային պատկերասրահում են գտնվում նրա ներկամատիտով նկարները։ Նրա «Sir Jacob Astley, 1st Baron Astley of Reading» նկարը նկարված է 17-րդ դարի բնօրինակից[10]: Նա նկարել է իրեն և եղբորը՝ այն անվանելով «Նկարչություն և արվեստ»: Այն նկարվել է Բերնարդինիո Լուինիի օրինակով[8]: Հյուսի Դիլեյվըլի (1737-1812), «Lady Stanhope in the National Trust» նկարը վերագրված է Ռոդա Դիլեյվըլին՝ փոխ առնված Լորդ Հասթինգից[11]: Աննա Դիլեյվըլ Սթենհոուփը Էսթլիի քույրն էր[6] : Նա 300 ֆունտ ստերլինգով նկարել է իր քույրերի և եղբայրների դիմանկարները[7]:
- Սիթըն Դիլեյվըլ, Նորվամբրլենդ, Նեյշնըլ Թրասթ
-
Ջեյքոբ Էսթլի (1579–1651/1652), Բարոն Էսթլի 1-ին
-
Ռոդա Դիլեյվըլ (1725–1757) և նրա եղբայր Ֆրենսիս Բլեյք Դիլեյվըլ (1727–1771)
-
Էն Հյուսի Դիլեյվըլ Սթենհոուփ (1737–1812)
Ջեյմս ՄըքԱրդելը քանդակել է նրա ինքնադիմանկարը[7]: 1756 թվականին նրա դիմանկարը նկարել է Ջոշուա Ռեյնոլդսը, որը 1897 թվականին գտնվում էր Ֆորդ ամրոցում[7]: Նրա մեկ այլ նկար գտնվում է Լինքոլնշիրի Դոդինգտոն Հոլում[6] :
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Rhoda Astley — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Rhoda Delaval, Lady Astley (1725–1757)»։ National Trust Collections։ Վերցված է 12 March 2015
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 H. H. E. Craster, M.A., Fellow of All Souls College, Oxford (1909)։ History of Northumberland: The Parochial Chapelries of Earsdon and Horton IX։ Newcastle=Upon-Tyne: Andrew Reid & Company, Limited; London: Simpkin, Marshall, Hamilton, Kent & Company, Limited։ էջ 173։ Վերցված է 12 March 2015
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Robert Eden George Cole (1897)։ History of the Manor and Township of Doddington: Otherwise Doddington-Pigot, in the County of Lincoln, and Its Successive Owners, with Pedigrees։ J. Williamson, printer։ էջ 183
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Neil Jeffares (2006)։ «Lady Astley»։ Dictionary of pastellists before 1800։ London: Unicorn Press։ OCLC 607845199։ Վերցված է 12 March 2015 – via Pastellists.com
- ↑ 8,0 8,1 «Rhoda Delaval (1725–1757), Later Lady Astley, and Her Brother, Sir Francis Blake Delaval (1727–1771), as 'Painting and Poetry' (after Bernardino Luini)»։ Art UK։ Վերցված է 12 March 2015
- ↑ W. Rye, ed. (1885)։ The monumental inscriptions in the hundred of Holt։ collected by W.N. Dew։ էջ 111
- ↑ «Sir Jacob Astley (1579–1651/1652), 1st Baron Astley of Reading (after a seventeenth-century original)»։ Art UK։ Արխիվացված է օրիգինալից 14 March 2016-ին։ Վերցված է 12 March 2015
- ↑ «Anne Hussey Delaval (1737–1812), Lady Stanhope»։ Art UK։ Վերցված է 12 March 2015