Էդուարդ Էսթլի, 4-րդ բարոնետ

բրիտանացի քաղաքական գործիչ

Եդուարդ Էսթլի, 4-րդ բարոնետ (1729[1][2][3][…] - մարտի 27, 1802(1802-03-27)[4][5]), բրիտանացի քաղաքական գործիչ, 1768-1790 թվականներին Համայնքների պալատի անդամ։

Էդուարդ Էսթլի, 4-րդ բարոնետ
Դիմանկար
Ծնվել է1729[1][2][3][…]
Մահացել էմարտի 27, 1802(1802-03-27)[4][5]
ԳերեզմանChurch of St Peter, Melton Constable
ԿրթությունՊեմբրոկ քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌոդա Դիլեյվըլ[5], Anne Milles? և Elizabeth Bullen?
Ծնողներհայր՝ Sir Jacob Astley, 3rd Baronet?[5], մայր՝ Lucy L'Estrange?[5]
Զբաղեցրած պաշտոններmember of the 13th Parliament of Great Britain?, member of the 14th Parliament of Great Britain?, member of the 15th Parliament of Great Britain?, member of the 16th Parliament of Great Britain? և High Sheriff of Norfolk?
ԵրեխաներFrancis Astley?[5], Sir Jacob Astley, 5th Baronet?[5], Anna Maria Astley?[5], Edward John Astley?[5], Bernard Astley?[5] և Henry Nicholas Astley?[5]

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Նա 3-րդ բարոնետ Ջեյքոբ Էսթլիի և նրա երկրորդ կնոջ՝ Լյուսի Սթրեյնջի ավագ որդին էր։ Լյուսին 4-րդ բարոնետ Նիկոլաս Սթրեյնջի կրտսեր դուստրն էր[6]։ Նա մկրտվել է Նորֆոլքի Հինդոլվեսթոն եկեղեցում[7]։ Նա սովորել է Քեմբրիջի Փեմբրուկ քոլեջում։ Բարոնետ տիտղոսը նրան է փոխանցվել իր հորից[8]։

Նա 1763-1764 թվականներին նշանակվում է Նորֆոլքի Հայ Շերիֆ, իսկ 1768 թվականին դառնում է պատգամավոր (MP) Նորֆոլքից։ Նրա ապուպապը՝ 1-ին բարոնետ Ջեյքոբ Էսթլին, ևս նույն օկրուգի ներկայացուցիչն էր եղել[9]։ Էսթլին մինչ 1790 թվականի գլխավոր ընտրությունները, զբաղեցրել է այդ պաշտոնը, այնուհետը անցել թոշակի[9]։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

 
Ռոդա Դիլեյվըլ, Էսթլիի առաջին կինը, հեղինակ՝ Արթուր Փոնդ

Էսթլին առաջին անգամ ամուսնացել է 1751 թվականին, Ռոդա Դիլեյվըլի հետ, ով Ֆրենսիս Բլեյք Դիլեյվըլի ավագ դուստրն էր[10]։ Ռոդան մահանում է ծննդաբերության ժամանակ, 1757 թվականին։ Երկու տարի անց Էսթլին երկրորդ անգամ ամուսնանում է Էն Միլզի հետ, Ուեսթմինսթրի Սուրբ Մարգարիտայի եկեղեցում։ Աննա Միլզը Քրիստոֆեր Միլզի կրտսեր դուստրն էր[10]։ Նա մահացել է 1792 թվականին, և մեկ տարի անց Էսթլին ամուսնանում է Էլիզաբեթ Բուլնի հետ Սուրբ Մերիլիբն եկեղեցում[7]։ Առաջին կնոջից ուներ երեք որդի և մեկ դուստր, իսկ երկրորդ կնոջից՝ հինգ որդի և երկու դուստր[11]։ Նա մահացել է 72 տարեկանում։ Նրան հուղարկավորում են Մելթոն Քոնստաբլում, որտեղ Էսթլիների ընտանիքը բնակվել է 1236 թվականից[7]։ Բարոնետի տիտղոսը փոխանցվում է նրա ավագ որդուն՝ 5-րդ բարոն Ջեյքոբ Էսթլիին[6]։ Նա այդ ժամանակ ներկայացնում էր Նորֆոլքը Համայնքների պալատում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 The History of Parliament
  3. 3,0 3,1 Ուելսի ազգային գրադարանի արխիվների և ձեռագրերի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 http://www.historyofparliamentonline.org/volume/1754-1790/member/astley-sir-edward-1729-1802
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 Burke, John (1832). A Genealogical and Heraldic History of the Peerage and Baronetage of the British Empire. Vol. vol. I (4th ed.). London: Henry Colburn and Richard Bentley. էջ 51. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 «ThePeerage - Sir Edward Astley, 4th Btt». Վերցված է 2009 թ․ փետրվարի 16-ին.
  8. «Leigh Rayment - Baronetage». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Leigh Rayment - British House of Commons, Norfolk». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  10. 10,0 10,1 Kimber, Edward (1771). Richard Johnson (ed.). The Baronetage of England: Containing a Genealogical and Historical Account of All the English Baronets. Vol. vol. II. London: Thomas Wotton. էջ 39. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  11. Debrett, John (1824). Debrett's Baronetage of England. Vol. vol. I (5th ed.). London: G. Woodfall. էջ 220. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)