Ռոբ դե Վիտ (հոլանդ.՝ Rob de Wit, սեպտեմբերի 8, 1963 թ., Ուտրեխտ, Նիդերլանդներ), նախկին հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ռոբ դե Վիտ
հոլ.՝ Rob de Wit
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբ դե Վիտ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ 1963, սեպտեմբերի 8
Ծննդավայր Ուտրեխտ, Նիդերլանդներ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982-1984 1984-1986

Նիդերլանդներ Ուտրեխտ

Նիդերլանդներ Այաքս

43 (7)

63 (16)
Ազգային հավաքական
1985-1986 Նիդերլանդներ Նիդերլանդներ 8 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռոբ դե Վիտն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հարազատ Ուտրեխտ քաղաքի «Ուտրեխտ» ակումբում։ 1984 թ. Վիտը տեղափոխվել է «Այաքս» ֆուտբոլային ակումբ։ Վիտը հրավիրվել էր այս ակումբ ձախ կիսապաշտպանի դիրքում խաղալու համար։ Մինչ այդ այս դիրքում խաղում էր դանիացի Յեսպեր Օլսենը, ով տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Այաքս» ակումբի կազմում ֆուտբոլիստը կարճ ժամանակում հասցրեց սիրվել երկրպագուների կողմից։ Նիդերլանդների առաջնության խաղերում (1984/1985, 1985/1986 մրցաշրջաններ) նա հաճախակի դուրս էր գալիս խաղադաշտ։

1986 թ. Վիտը ստիպված էր ավարտելու ֆուտբոլային կարիերան ուղեղում արյան կուտակումների պատճառով։ Դա սկսվեց այն ժամանակ, երբ նա հանգստանում էր Իսպանիայում։ Շվեդիայում ունեցած անհաջող բուժումից հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստն այլևս չի կարողանա հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով։ Ռոբի հետ նման երկու դեպք եղավ նաև 1991 թ. և 2005 թ.[1]։

Նիդերլանդների առաջնության խաղերում 4 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը անցկացրած 103 հանդիպումներում դարձավ 23 գոլի հեղինակ։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1985 թ. մայիսի 1-ին, երբ իր թիմն 1986 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում մրցում էր Ավստրիայի ազգային հավաքականի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 1985 թ. մայիսի 14-ին Ռոբն Ազգային հավաքականի կազմում խփեց իր առաջին գնդակը, երբ իր թիմը մրցում էր Հունգարիայի ազգային հավաքականի հետ. հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։

1985 թ. հոկտեմբերի 16-ին հոլանդացիները պարտվեցին Բելգիայի ընտրանուն 1։0 հաշվով և չստացան 1986 թ. Աշխարհի առաջնության ուղեգիր։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

«De Telegraaf» թերթի լրագրող Յորի վան դեր Բիսկենը հեղինակեց մի գիրք, որի վերնագիրն էր «Ողբերգություններ»։ Այդ գրքում հեղինակը պատմում էր ողբերգական պատահարների մասին, որոնք եղել են ֆուտբոլիստների կյանքում իրենց կարիերայի ընթացքում և դրանից հետո։ Այդ գրքում խոսվում է նաև Ռոբ դե Վիտի հետ եղածի մասին[2]։

Նվաճումներ խմբագրել

• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1985 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ դե Վիտ» հոդվածին։