Ռոբի Քեյ

բրիտանացի դերասան

Ռոբերտ Էնդրյու «Ռոբի» Քեյ (անգլ.՝ Robert Andrew "Robbie" Kay, սեպտեմբերի 13, 1995(1995-09-13), Լիմինգթոն, Lymington and Pennington, New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, ով առավել հայտնի է Փիթեր Պենի դերով «Մի անգամ հեքիաթում» սերիալում։

Ռոբի Քեյ
անգլ.՝ Robbie Kay
Ծնվել էսեպտեմբերի 13, 1995(1995-09-13) (28 տարեկան)
ԾննդավայրԼիմինգթոն, Lymington and Pennington, New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունInternational School of Prague?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Ռոբի Քեյը ծնվել է Լիմինգտոնում 1995 թվականի սեպտեմբերի 13-ին[1][2], ապրել է Թայնսայդում, որը Անգլիայի հյուսիսում է, մինչև իր ընտանիքը տեղափոխվել է Պրահա, Չեխիա։ Այնուհետև նա տեղափոխվել է Տեխաս, Հյուստոն։ Ռոբին հետաքրքրվում է ռեգբիով և ֆուտբոլով[3]։

Կարիերա խմբագրել

Չեխիայում ապրելու ժամանակ Քեյը դպրոցում տեսնում է անգլախոս երեխաների համար հայտարարություն, որ ֆիլմի նկարահանումների համար պետք են դերասաններ։ Չնայած փորձի բացակայության, 2006 թվականին ստանում է դեր «Իլյուզիոնիստ» ֆիլմում, սակայն իր մասնակցությամբ դրվագը հանում են կինոնկարի վերջնական տարբերակից։ «Հաննիբալ. Ծագում» և «Իմ տղա Ջեքը» ֆիլմերում աննշան դերերից հետո մի կանադական կինոընկերություն ընտրում է նրան 150 հավակնորդներից՝ «Բեկորներ» ֆիլմում երիտասարդ Ջեյքոբի դերի համար։ Ֆիլմը նկարահանվեց Հունաստանում ինը շաբաթվա ընթացքում[2][4]։ Դրանից հետո նա գլխավոր դեր խաղաց «Պինոկիո» հեռուստաֆիլմում, որի նկարահանումներին մասնակցեցին նաև Բոբ Հոսկինսը և Թոմաս Սանգստերը։

Մեկ տարի անգլիական թատերական դպրոցում սովորել է դերասանական արվեստ, երգեցողություն և պար[2]։ Երբ Ռոբին տեղափոխվում է Հյուստոն, սովորում է «British school of Houston»-ում։ Նա ավարտել է դպրոցը 2014 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Իլյուզիոնիստ The Illusionist
2007 ֆ Հաննիբալ. Ծագում Hannibal Rising Կոլնասի որդի
2007 ֆ Բեկորներ Fugitive Pieces երիտասարդ Ջեյկոբ
2007 ֆ Իմ տղա Ջեքը My Boy Jack Քրթուր Ռելփ
2008 ֆ Բաթորի Bathory Պալս
2008 ֆ Պինոկիո Pinocchio Պինոկիո
2008 ֆ Բրուգեյում In Bruges Երիտասարդ Հարրի
2010 ֆ Արտադրված է Դագենհամում Made in Dagenham Գրեհեմ
2010 ֆ Հավերժ ապրելու ճանապարհ Ways to Live Forever Սեմ Մաքուին
2011 ֆ Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides նավի փոքրավոր
2013-2016 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Փիթեր Պեն
2013 ֆ Ռիտա Rita
2015-2016 ս Հերոսներ. Վերածնունդ Heroes Reborn Թոմմի
2015 ֆ Սառտը Լուսին Cold Moon Բեն Ռեդֆիլդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CVMC: Robbie Kay». Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Fugitive Pieces» (PDF). Samuel Goldwyn Films. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
  3. Old, David (2009 թ․ հունվարի 7). «Tyneside teenager stars in US Pinocchio adaptation». Evening Chronicle.
  4. Old, David (2008 թ․ հուլիսի 29). «Young acting star lands top role in Pinocchio». Evening Chronicle.

Արտաքին հղումներ խմբագրել