Ռոբեր Օբուսիե (ֆր.՝ Robert Oboussier, հուլիսի 9, 1900(1900-07-09)[1][2][3][…], Անտվերպեն, Բելգիա[1] - հունիսի 9, 1957(1957-06-09)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), շվեյցարացի կոմպոզիտոր և երաժշտական քննադատ[4]։

Ռոբեր Օբուսիե
Ի ծնե անունRobert Oboussier[1]
Ծնվել էհուլիսի 9, 1900(1900-07-09)[1][2][3][…]
Անտվերպեն, Բելգիա[1]
Երկիր Շվեյցարիա[1]
Մահացել էհունիսի 9, 1957(1957-06-09)[1][2][3][…] (56 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[1]
ԳերեզմանՄանեգգ գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտական քննադատ
ԱշխատավայրFrankfurter Zeitung[1]

Կենսագրություն խմբագրել

Ռոբեր Օբուսիեն նախ սովորել է Հայդելբերգում և Մանհայմում, 1920-1921 թվականներին՝ Ցյուրիխի կոնսերվատորիայում՝ Ֆոլկմար Անդրեայի և Կ. Ֆոգլերի մոտ, ապա Բեռլինում՝ Ֆիլիպ Յարնախի (կոմպոզիցիա) և բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Զ. Օկսի մոտ (դիրիժորություն

1922-1930 թվականներին ապրել, ստեղծագործել և երաժշտություն է հորինել Ֆլորենցիայում, Մյունխենում, Փարիզում, 1930-1938 թվականներին՝ Բեռլինում, հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։ Համագործակցել է մի շարք մասնագիտացված ամսագրերի և թերթերի հետ (Revue Musicale, Le Ménestrel, Revue hebdomadaire, Münchner Neueste Nachrichten, Frankfurter Allgemeine Zeitung): 1930-1933 թվականներին Frankfurter Allgemeine Zeitung-ի խմբագրությունը նրան հրավիրել է Բեռլին, որտեղ նա դասախոսություննր է կարդացել երաժշտության մասին Լեսինգի համալսարանում, ինչպես նաև «Deutsche Allgemeine Zeitung»-ում հանդես է եկել որպես երաժշտության դասախոս (1933-1938)։ Որպես կոմպոզիտոր՝ առաջին անգամ լայն հանրության առջև հանդես է եկել 1923 թվականին՝ Դոնաուեշինգենի կամերային երաժշտության փառատոնում։

1939 թվականից բնակվել է Ցյուրիխում, 1942 թվականից ղեկավարել է Շվեյցարիայի երաժշտության կենտրոնական արխիվը (1948 թվականից՝ փոխտնօրեն)։ 1954 թվականից եղել է Շվեյցարիայի երաժշտական միության վարչության անդամ։

Հասարակական բարոյականության նկատառումներից ելնելով թաքցրել է իր համասեռամոլական հակումները։ Սպանվել է 1957 թվականի հունիսի 9-ին Ցյուրիխի անչափահասների բանտից փախած բանտարկյալի հետ կարճատև սեռական հարաբերությունից հետո։

Ստեղծագործություն խմբագրել

Առանձնապես լայն ճանաչում են ստացել Օբուսիեի կողմից Յոզեֆ ֆոն Այխենդորֆի, Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելի, Կլեմենս Բրենտանոյի, Մատիաս Կլաուդիոսի, Աննա դե Նոայի, Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերն ու խմբերգերը, ինչպես նաև հին անգլիական երգերի մշակումները (Ա կապելլա

Հեղինակ է «Ամֆիտրիոն» օպերայի (ըստ Մոլիերի, 1951, Բեռլին), սիմֆոնիկ, կամերային-գործիքային և վոկալ ստեղծագործությունների, այդ թվում՝ «Անտիգոնե» ձայնի (ալտի) և նվագախմբի համար (1939)։

Օբուսիեն գրել է «Բեթհովենի սիմֆոնիաները» («Die Sinfonien Beethovens», V., 1937, 3-րդ հրտ. 1961) գիրքը և «Բեռլինի 1930-1938 թվականների երաժշտական ժամանակագրությունը» («Berliner Musikchronik 1930-1938»)։

Նրա երաժշտական ժառանգությունը գտնվում է Ցյուրիխի կենտրոնական գրադարանում[5]։

Գրականություն խմբագրել

  • Schweizerischer Tonkünstlerverein (Hrsg.): 40 Schweizer Komponisten der Gegenwart. Amriswil 1956.
  • Chris Walton (Hrsg.), Adolf Brunner: Erinnerungen eines Schweizer Komponisten aus der Schule Philipp Jarnachs und Franz Schrekers. Zürich 1997.
  • Frank Wohlfahrt: Das Werk Robert Oboussiers. In: Schweizerische Musikzeitung, Nr. 99 (1959), S. 308–311.
  • Patrick Müller: Oboussier, Robert. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 19, Duncker & Humblot, Berlin 1999, ISBN 3-428-00200-8, S. 403․

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել