Ռոբերտ Լինչ Սանչես (իսպ.՝ Robert Lynch Sánchez, նոյեմբերի 18, 1997(1997-11-18)[1], Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ակումբի դարպասապահ։ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակչի մասնակից։

Ռոբերտ Սանչես
իսպ.՝ Robert Sánchez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1997(1997-11-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա
Հասակ 197 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

« Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»

խմբագրել

Ռոբերտ Սանչեսն իր կարիերան սկսել է «Լևանտեում», բայց հետո տեղափոխվել է Անգլիա, որտեղ 15 տարեկանում պայմանագիր է կնքել Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ[2][3]։ 2018 թվականի ապրիլին Սանչեսը նոր եռամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ[4]։

«Ֆորեստ Գրին Ռովերս»

խմբագրել

2018 թվականի հունիսին նա վարձավճարով տեղափոխվել է «Ֆորեսթ Գրին Ռովերս» 2018/19 մրցաշրջանի համար[5]։ Նա նոր թիմում իր նորամուտը նշել է «Գրիմսբի Թաունի» դեմ մրցաշրջանի առաջին խաղում (4:1): 2019 թվականի հունվարին նա հետ է կանչվել իր վարձավճարից «Բրայթոն ընդ Հով Ալբիոն»՝ փոխարինելու ավստրալացի դարպասապահ Մեթյու Ռայանին, որն ազգային թիմ էր հրավիրվել Ասիայի գավաթի համար[6]։ Այդ մրցաշրջանում Սանչեսը 17 հանդիպում է անցկացրել «Ֆորեսթ Գրին Ռովերսի» կազմում, որոնք բոլորն էլ՝ Լիգա 2-ում[7]:

«Ռոչդեյլ»

խմբագրել

2019 թվականի հունիսի 24-ին Սանչեսը վարձավճարով տեղափոխվել է «Ռոչդեյլ» մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը[8]։ Դեբյուտը կայացել է օգոստոսի 3-ին «Տրանմեր Ռովերսի» հետ արտագնա խաղում[9]։

Վերադարձ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»

խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 1-ին Սանչեսը նշել է նորամուտը Անգլիայի Պրեմիեր լիգայում «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» կազմում՝ «Տոտենհեմ Հոթսպուրի» դեմ խաղում[10][11]։ Հաջորդ տարվա փետրվարի 23-ին Ռոբերտը չորսուկես տարով նոր պայմանագիր է կնքել ճայերի հետ[12]։

2021 թվաանի նոյեմբերի 6-ին, 2021/22 մրցաշրջանի տասնմեկերորդ խաղում, Սանչեսը հեռացվել է «Նյուքասլի» դեմ տնային խաղում (1:1) Կալում Ուիլսոնի նկատմամբ խախտման համար[13]։ 2022 թվականի մայիսի 7-ին նա անառիկ է պահել դարպասը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում և օգնել իր թիմին ռեկորդային հաղթանակ տանել բարձրագույն դիվիզիոնում 4։0 հաշվով, իսկ նրա երկար փոխանցումը որոշիչ դեր է խաղացել Պասկալ Գրոսի գոլ խփելու հարցում[14]։

«Չելսի»

խմբագրել

2023 թվականի օգոստոսի 5-ին տեղափոխվել է «Չելսի» 25 միլիոն ֆունտով (ներառյալ բոնուսները)[15]։

Կարիերան ազգային թիմում

խմբագրել

Սանչեսը ծնվել է Իսպանիայում՝ անգլիացի հորից և իսպանացի մորից[16]։ 2021 թվականի մարտի 15-ին հրավիրվել է Իսպանիայի հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին Հունաստանի, Վրաստանի և Կոսովոյի հավաքականների դեմ[17]։

2021 թվականի մայիսին ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության վերջնական հայտացուցակում[18]։ Սանչեսն ու Դավիդ դե Խեան եղել են Ունաի Սիմոնի դիրքի համար պահեստայիններ և չեն հայտնվել խաղադաշտ, իսկ Իսպանիան հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է Իտալիային[19]։

Հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ փոխարինելով Սիմոնին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպման երկրորդ խաղակեսում՝ Բադախոսում հաղթելով Վրաստանին (4:0):[20]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Միջազգային

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Profile». Brighton & Hove Albion F.C. Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2020-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Andy Naylor (2017-07-12). «Revealed: Everything you need to know about Brighton and Hove Albion's new kid on the block Robert Sanchez». The Argus. Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2018-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Andy Naylor (2018-04-20). «Albion keeper Robert Sanchez signs new contract». The Argus. Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2018-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Robert Sanchez: Forest Green Rovers sign Brighton goalkeeper on loan». BBC Sport. 2018-06-15. Արխիվացված է օրիգինալից 2021-05-27-ին. Վերցված է 2018-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Robert Sánchez returns to Brighton». BBC Sport. 2019-01-04. Արխիվացված է օրիգինալից 2019-08-05-ին. Վերցված է 2019-08-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2018-11-29-ին.
  8. «Robert Sanchez: Rochdale sign Brighton goalkeeper on loan». BBC Sport. 2019-07-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-26-ին. Վերցված է 2019-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Tranmere 2–3 Rochdale – BBC Sport». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2019-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Tottenham Hotspur 2–1 Brighton & Hove Albion: Gareth Bale scores his first goal since re–joining Spurs – BBC Sport». BBC Sport. 2020-11-01. Արխիվացված է օրիգինալից 2020-11-02-ին. Վերցված է 2020-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Sanchez says he only had 'good nerves' before Premier League debut». The Argus. Արխիվացված է օրիգինալից 2020-11-21-ին. Վերցված է 2021-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Sanchez signs new Brighton deal until June 2025». skysports.com. 2021-02-23. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Brighton & Hove Albion 1–1 Newcastle United: Magpies fight back to draw as Eddie Howe watches from the stands». BBC Sport. 2021-11-06. Արխիվացված է օրիգինալից 2022-06-16-ին. Վերցված է 2021-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Brighton 4-0 Manchester United: Big defeat ends United's Champions League hopes». BBC Sport. 2022-05-07. Արխիվացված է օրիգինալից 2022-06-24-ին. Վերցված է 2022-05-07-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. «Chelsea transfer news: Goalkeeper Robert Sanchez joins from Brighton in £25m deal» (անգլերեն). Sky Sports. 2023-08-05. Արխիվացված է օրիգինալից 2023-08-05-ին. Վերցված է 2023-08-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Cádiz CF: Robert Sánchez, el flamante portero que empezó de la mano de Jorge Cordero». lavozdigital (իսպաներեն). 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-03-24-ին. Վերցված է 2021-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Sanchez named in Spain squad». brightonandhovealbion.com. 2021-03-15. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Sergio Ramos left out of Spain's Euro 2020 squad». The Independent. 2021-05-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին. Վերցված է 2021-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Euro 2020: Italy beat Spain on penalties to reach final – BBC Sport». BBC Sport. 2021-07-07. Արխիվացված է օրիգինալից 2021-07-08-ին. Վերցված է 2022-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Robert Sánchez debuta con España». Mundo Deportivo. 2021-09-05. Արխիվացված է օրիգինալից 2022-06-07-ին. Վերցված է 2022-06-07-ին.