Կալում Ուիլսոն (անգլ.՝ Callum Wilson, փետրվարի 27, 1992(1992-02-27)[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Football pictogram.svg
Կալում Ուիլսոն
Callum Wilson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Callum Eddie Graham Wilson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1992(1992-02-27)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 13
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՔովենթրի Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2014 Անգլիա Քովենթրի Սիթի 49 (22)
2011   Անգլիա Կեթերինգ Թաուն 17 (1)
2011-2012   Անգլիա Տամուորթ 3 (1)
2014-ներկա Անգլիա Բորնմութ 152 (58)
Ազգային հավաքական
2014 Անգլիա Անգլիա Մ21 1 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Քովենթրի ՍիթիԽմբագրել

Ուիլսոնը Քովենթրի Սիթիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Հարտլփուլ Յունայթեդի դեմ խաղում[3][4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2010 թվականի մարտի 16-ին։ Առաջին հանդիպումը առաջնությունում անգլիացին անցկացրեց դեկտեմբերի 28-ին՝ խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնշիպի Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում[5]։ 2010-11 մրցաշրջանի շարունակությունը Ուիլսոնը վարձավճարով անցկացրեց Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող Կեթերինգ Թաունում[6][7], որի կազմում մասնակցեց 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ[8][9]։ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին նա 1 ամսվա վարձավճարով միացավ Տամուորթին[10][11]։ Իր առաջին և միակ գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի հունվարի 14-ին՝ Ռեքսհեմի դեմ խաղում[12][13]։ Տամուորթի կազմում Ուիլսոնը անցկացրեց 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Իր առաջին գոլը Քովենթրի Սիթիի կազմում Ուիլսոնը խփեց 2013 թվականի մարտի 12-ին՝ Կոլչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 11-ին նա դուբլ ձևակերպեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[16]։ Օգոստոսի 25-ին անգլիացին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[17]։ Սեպտեմբերի 8-ին Ուիլսոնը դուբլ ձևակերպեց Կոլչեսթեր Յունայթեդի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Քովենթրի Սիթիին[18]։ 2014 թվականի մարտի 16-ին նա գոլ խփեց Պորտ Վեյլի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[19]։ Մարտի 29-ին անգլիացին դուբլի հեղինակ դարձավ Կրու Ալեքսանդրայի դեմ խաղում[20]։ 2013-14 մրցաշրջանում Ուիլսոնը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 21 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ[21], ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[22] և ճանաչվելով Քովենթրի Սիթիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[23]։

ԲորնմութԽմբագրել

2014 թվականի հուլիսի 4-ին Ուիլսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[24][25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[27][28]։ Հոկտեմբերի 4-ին նա 2 գոլ խփեց Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Բորնմութին[29]։ Հոկտեմբերի 18-ին անգլիացին խփեց Չառլտոն Ատլետիկի դեմ հանդիպման միակ գնդակը[30]։ Հոկտեմբերի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում[31]։ Հոկտեմբերին Ուիլսոնը ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[32]։ Նոյեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 13-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[34]։ 2015 թվականի փետրվարի 7-ին Ուիլսոնը դուբլ ձևակերպեց Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[35]։ Մարտի 3-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Վուլվսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[36]։ Ապրիլի 6-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[37]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 50 հանդիպում՝ դառնալով 23 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ[38], իսկ Բորնմութը իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվեց Պրեմիեր Լիգա[39][40][41]։

Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ուիլսոնը անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Աստոն Վիլլայի դեմ խաղում[42]։ Օգոստոսի 22-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով Բորնմութին հաղթել 4-3 հաշվով[43][44]։ Սեպտեմբերի 26-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[45] անգլիացին ստացավ խաչաձև կապերի վնասվածք՝ բաց թողնելով 6 ամիս[46][47][48]։ Իր առաջին մրցաշրջանում Ուիլսոնը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[49]։

2016 թվականի հուլիսի 1-ին Ուիլսոնը 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ[50][51][52][53]։ Սեպտեմբերի 10-ին նա խփեց Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[54]։ Հոկտեմբերի 1-ին Ուիլսոնը գոլ խփեց Ուոտֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[55]։ Հոկտեմբերի 15-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հալլ Սիթիի դեմ խաղում[56]։ 2017 թվականի փետրվարի 1-ին Ուիլսոնը կրկին ստացավ խաչաձև կապերի վնասվածք՝ բաց թողելով այդ մրցաշրջանի շարունակությունը[57][58][59]։

2017 թվականի հոկտեմբերի 24-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Միդլսբրոյի դեմ խաղում[60]։ Նոյեմբերի 18-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[61]։ Դեկտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով Բորնմութին պարտությունից[62]։ 2018 թվականի հունվարի 14-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արսենալի դեմ խաղում[63]։ Հունվարի 31-ին՝ Չելսիի դեմ խաղում անգլիացին կրկին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[64]։ Մայիսի 13-ին նա գոլ խփեց Բարնլիի դեմ խաղի 90-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[65]։ 2017-18 մրցաշրջանում Ուիլսոնը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[66]։

2018 թվականի հուլիսի 6-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[67][68][69][70]։ Օգոստոսի 11-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բորնմութին[71][72]։ Հոկտեմբերի 6-ին Ուիլսոնը կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Ուոտֆորդի դեմ խաղում[73][74]։ Հոկտեմբերի 27-ին նա դուբլ ձևակերպեց Ֆուլհեմի դեմ խաղում[75][76]։ Դեկտեմբերի 4-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[77][78]։ 2019 թվականի ապրիլի 13-ին Ուիլսոնը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[79][80]։ Ապրիլի 27-ին անգլիացին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[81]։ 2018-19 մրցաշրջանում Ուիլսոնը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[82]։

2019 թվականի սեպտեմբերի 15-ին Ուիլսոնը դուբլ ձևակերպեց Էվերթոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[83][84]։ Սեպտեմբերի 28-ին անգլիացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[85][86]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Ուիլսոնը ներկայացրել է Անգլիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[87]։ Անգլիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2018 նոյեմբերի 8-ին՝ Միացյալ Նահանգների և Խորվաթիայի դեմ խաղերի համար[88][89]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[90][91]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[92]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Քովենթրի Սիթի 2009–10 Չեմպիոնշիպ 0 0 0 0 1 0 1 0
2010–11 1 0 0 0 0 0 1 0
2011–12 0 0 0 0 0 0 0 0
2012–13 Լիգա Մեկ 11 1 0 0 1 0 12 1
2013–14 37 21 2 1 2 0 41 22
Ընդհանուր 49 22 2 1 0 0 4 0 55 23
Կեթերինգ Թաուն (վարձավճար) 2010–11 Կոնֆերենս Պրեմիեր 17 1 17 1
Տամուորթ (վարձավճար) 2011–12 3 1 0 0 3 1
Բորնմութ 2014–15 Չեմպիոնշիպ 45 20 1 1 4 2 50 23
2015–16 Պրեմիեր Լիգա 13 5 0 0 0 0 13 5
2016–17 20 6 1 0 0 0 21 6
2017–18 28 8 1 0 2 1 31 9
2018–19 30 14 0 0 3 1 33 15
2019–20 16 5 0 0 2 0 18 5
Ընդհանուր 152 58 3 1 0 0 11 4 166 63
Կարիերայի ընդհանուր 221 82 5 2 0 0 15 4 241 88

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[92]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 1
2019 3 0
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Նոյեմբերի 15, 2018 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Միացյալ Նահանգներ 3–0 3–0 Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Բորնմութ

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «England - C. Wilson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-04-21 
  3. «Coventry City - Hartlepool United, Aug 12, 2009 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  4. «Coventry 0-1 Hartlepool (aet)» (en-GB)։ 2009-08-12։ Վերցված է 2019-04-21 
  5. «Coventry City - Queens Park Rangers, Dec 28, 2010 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  6. «Kettering sign Coventry striker» (en-GB)։ 2011-01-14։ Վերցված է 2019-04-21 
  7. «A WEB STALKERS GUIDE TO CALLUM WILSON | UNOFFICIAL AFC BOURNEMOUTH – Tales From The South End» (en-US)։ Վերցված է 2019-04-19 
  8. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-21 
  9. Live Coventry (2011-04-06)։ «Gossip: Callum Wilson sad to leave Kettering Town»։ coventrytelegraph։ Վերցված է 2019-04-19 
  10. «Tamworth sign Callum Wilson on loan from Coventry City» (en-GB)։ 2011-12-29։ Վերցված է 2019-04-21 
  11. «Lambs Borrow Young Coventry Striker»։ Pitchero Non-League (en-GB)։ 2011-12-29։ Վերցված է 2019-04-21 
  12. «Tamworth FC - Wrexham AFC, Jan 14, 2012 - National League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  13. «Tamworth 1-2 Wrexham» (en-GB)։ 2012-01-13։ Վերցված է 2019-04-21 
  14. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-21 
  15. «Coventry City - Colchester United, Mar 12, 2013 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  16. «Coventry City - Bristol City, Aug 11, 2013 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  17. «Coventry City - Preston North End, Aug 25, 2013 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  18. «Coventry City - Colchester United, Sep 8, 2013 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  19. «Coventry City - Port Vale FC, Mar 16, 2014 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  20. «Crewe Alexandra - Coventry City, Mar 29, 2014 - League One - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  21. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-21 
  22. 22,0 22,1 «Luis Suarez: Liverpool striker wins PFA Player of the Year award» (en-GB)։ 2014-04-27։ Վերցված է 2019-04-21 
  23. 23,0 23,1 «Callum Wilson wins the Coventry City 2013/14 Player of the Season award!»։ www.ccfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-04-21 
  24. «Callum Wilson: Bournemouth capture Coventry City striker» (en-GB)։ 2014-07-04։ Վերցված է 2019-04-19 
  25. «Transfer News: Bournemouth sign striker Callum Wilson from Coventry on four-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  26. Makin Sean (2014-07-04)։ «Bournemouth sign Coventry City striker Callum Wilson»։ Football League World (en-US)։ Վերցված է 2019-04-19 
  27. «Huddersfield Town - AFC Bournemouth, Aug 9, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  28. «Huddersfield Town 0-4 Bournemouth» (en-GB)։ 2014-08-09։ Վերցված է 2019-04-21 
  29. «Bolton Wanderers - AFC Bournemouth, Oct 4, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  30. «AFC Bournemouth - Charlton Athletic, Oct 18, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  31. «AFC Bournemouth - Reading FC, Oct 21, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  32. 32,0 32,1 «Sky Bet FL72: Bournemouth's Eddie Howe and Callum Wilson secure October awards in Championship»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-04-21 
  33. «Sheffield Wednesday - AFC Bournemouth, Nov 4, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  34. «AFC Bournemouth - Cardiff City, Dec 13, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  35. «Wigan Athletic - AFC Bournemouth, Feb 7, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  36. «AFC Bournemouth - Wolverhampton Wanderers, Mar 3, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  37. «AFC Bournemouth - Birmingham City, Apr 6, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  38. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-21 
  39. 39,0 39,1 «Bournemouth promoted as Championship champions with win at Charlton»։ The Guardian (en-GB)։ 2015-05-02։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-04-21 
  40. «Charlton Athletic 0-3 Bournemouth» (en-GB)։ 2015-05-02։ Վերցված է 2019-04-21 
  41. Wilson Peter (2015-05-03)։ «Bournemouth win Championship»։ The Sunday Times (անգլերեն)։ ISSN 0956-1382։ Վերցված է 2019-04-21 
  42. «AFC Bournemouth - Aston Villa, Aug 8, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  43. «West Ham United - AFC Bournemouth, Aug 22, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  44. «West Ham United 3-4 Bournemouth» (en-GB)։ 2015-08-22։ Վերցված է 2019-04-21 
  45. «Stoke City - AFC Bournemouth, Sep 26, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  46. «Callum Wilson: Bournemouth striker out for six months» (en-GB)։ 2015-09-29։ Վերցված է 2019-04-21 
  47. Wilson Jeremy (2015-09-29)։ «Callum Wilson injury deals another blow to Bournemouth» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-21 
  48. «Wilson injury a massive blow - Howe»։ www.bbc.co.uk։ Վերցված է 2019-04-21 
  49. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-21 
  50. «AFC Bournemouth striker Callum Wilson has signed a new four-year deal with the Cherries»։ AFCB։ Վերցված է 2019-04-21 
  51. «AFC Bournemouth's Wilson signs contract extension»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-07-01։ Վերցված է 2019-04-21 
  52. Corless Liam (2016-07-01)։ «Callum Wilson signs contract extension with Bournemouth until 2020»։ mirror։ Վերցված է 2019-04-21 
  53. «Callum Wilson signs new four-year deal with Bournemouth»։ Independent.ie (անգլերեն)։ Վերցված է 2019-04-21 
  54. «AFC Bournemouth - West Bromwich Albion, Sep 10, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  55. «Watford FC - AFC Bournemouth, Oct 1, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  56. «AFC Bournemouth - Hull City, Oct 15, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  57. «Callum Wilson: Bournemouth striker ruled out for season with knee injury» (en-GB)։ 2017-02-02։ Վերցված է 2019-04-21 
  58. Wilson Jeremy (2017-02-02)։ «Bournemouth striker Callum Wilson suffers second cruciate knee ligament injury in space of 16 months»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-04-21 
  59. Sunderland Tom։ «Callum Wilson Injury: Bournemouth Striker out for the Season with Ruptured ACL»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-04-21 
  60. «AFC Bournemouth - Middlesbrough FC, Oct 24, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  61. «AFC Bournemouth - Huddersfield Town, Nov 18, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  62. «AFC Bournemouth - West Ham United, Dec 26, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  63. «AFC Bournemouth - Arsenal FC, Jan 14, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  64. «Chelsea FC - AFC Bournemouth, Jan 31, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  65. «Burnley FC - AFC Bournemouth, May 13, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  66. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-04-21 
  67. «Wilson signs new contract»։ AFCB։ Վերցված է 2019-04-21 
  68. «Callum Wilson: Bournemouth striker signs new four-year contract» (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2019-04-21 
  69. «Callum Wilson signs a new four-year contract at Bournemouth»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-04-21 
  70. «Wilson agrees to new four-year deal with Bournemouth to run until 2022»։ Mail Online։ 2018-07-06։ Վերցված է 2019-04-21 
  71. «AFC Bournemouth - Cardiff City, Aug 11, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  72. «Bournemouth 2-0 Cardiff City» (en-GB)։ 2018-08-11։ Վերցված է 2019-04-21 
  73. «Watford FC - AFC Bournemouth, Oct 6, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  74. «Watford 0-4 Bournemouth: King scores twice as Cherries go fifth» (en-GB)։ 2018-10-06։ Վերցված է 2019-04-21 
  75. «Fulham FC - AFC Bournemouth, Oct 27, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  76. «Fulham 0-3 AFC Bournemouth: Callum Wilson heaps misery on struggling hosts» (en-GB)։ 2018-10-27։ Վերցված է 2019-04-21 
  77. «AFC Bournemouth - Huddersfield Town, Dec 4, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  78. «Bournemouth 2-1 Huddersfield Town: Cherries up to sixth with home win» (en-GB)։ 2018-12-04։ Վերցված է 2019-04-21 
  79. «Brighton & Hove Albion - AFC Bournemouth, Apr 13, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  80. «Brighton 0-5 Bournemouth: Knockaert sent off as Bournemouth thrash Brighton» (en-GB)։ 2019-04-13։ Վերցված է 2019-04-21 
  81. «Southampton FC - AFC Bournemouth, Apr 27, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  82. «Callum Wilson | Football Stats | Bournemouth | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-17 
  83. «AFC Bournemouth - Everton FC, Sep 15, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  84. «Bournemouth 3-1 Everton: Callum Wilson punishes terrible Toffees defending»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  85. «AFC Bournemouth - West Ham United, Sep 28, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  86. «Bournemouth 2-2 West Ham: Aaron Cresswell strikes again to earn point for Hammers»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  87. Association The Football։ «England Under-21s squad named for double header»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-21 
  88. «Wilson handed maiden England call»։ AFCB։ Վերցված է 2019-04-21 
  89. «Callum Wilson & Wayne Rooney called up by England for USA game» (en-GB)։ 2018-11-08։ Վերցված է 2019-04-21 
  90. «England - United States, Nov 15, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-04-19 
  91. «England 3-0 USA: Wayne Rooney farewell appearance ends in victory» (en-GB)։ 2018-11-15։ Վերցված է 2019-04-21 
  92. 92,0 92,1 «Callum Wilson»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-04-21 

Արտաքին հղումներԽմբագրել