Ռոբերտ Ուիլյամ Չեմբերս, (անգլ.՝ Robert W. Chambers մայիսի 26, 1865(1865-05-26)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 16, 1933(1933-12-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և գեղարվեստական գրող, առավել հայտնի է 1895 թվականին լույս տեսած «Թագավորը, որը կրում էր դեղին հանդերձանք» կարճ պատմվածքների իր ժողովածուով։

Ռոբերտ Չեմբերս
Robert William Chambers.jpg
Ծնվել էմայիսի 26, 1865(1865-05-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1933(1933-12-16)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, նկարիչ, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներThe King in Yellow?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Изображение автографа
Commons-logo.svg Robert W. Chambers Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք, կորպորատիվ իրավունքի և սնանկության հարցերով իրավաբան Ուիլյամ Պ. Չեմբերսի (1827–1911) և Քերոլայն Սմիթ Բաութոնի (1842–1913) ընտանիքում։ Նրա ծնողները ծանոթացել են, երբ Քերոլայնը տասներկու տարեկան էր, իսկ Ուիլյամ Պ.-ն պրակտիկա էր անցնում նրա հոր՝ Ջոզեֆ Բաութոնի՝ կորպորատիվ իրավունքով զբաղվող հայտնի փաստաբանի մոտ։ Ի վերջո, նրանք ստեղծեցին «Չեմբերս և Բաութոն» փաստաբանական գրասենյակը, որը շարունակեց զարգանալ նույնիսկ Ջոզեֆի մահից հետո (1861 թվական)։ Ռոբերտի նախապապ Ուիլյամ Չեմբերսը (ծնունդն անհայտ է)՝ Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի լեյտենանտ, ամուսնացած էր Ամելիա Սոնդերսի հետ (1765–1822), որը Ուեսթերլիից (Ռոդ Այլենդ նահանգ) Թըբայըս Սոնդերսի թոռնուհին էր։ Զույգը տեղափոխվեց Ուեսթերլիից Գրինֆիլդ, Մասաչուսեթս, ապա Գալվեյ, Նյու Յորք, որտեղ ծնվեց նրանց որդին՝ նույնպես Ուիլյամ Չեմբերսը (1798–1874): Ուիլյամ կրտսերը 18 տարեկան հասակում ավարտեց Յունիոն քոլեջը, այնուհետև գնաց Բոստոնի քոլեջ, որտեղ սովորեց բժշկություն։ Ավարտելուց հետո նա և իր կինը՝ Էլիզա Պ. Ալլենը (1793–1880)՝ Ռոջեր Ուիլյամսի անմիջական ժառանգը[4] (Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքի հիմնադիր), Նյու Յորքի Բրոդալբինի առաջին վերաբնակիչներից էին։ Նրա եղբայրը ճարտարապետ Ուոլտեր Բաութոն Չեմբերսն էր։

Ռոբերտը նախ կրթություն է ստացել Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ հետո մտել է Արվեստի ուսանողների լիգա մոտ 20 տարեկան հասակում, որտեղ նկարիչ Չարլզ Դանա Գիբսոնը նրա համակուրսեցին էր։ Չեմբերսը սովորում էր Գեղարվեստի դպրոցում (ֆր.՝ École des Beaux-Arts) և Ժուլիանի ակադեմիայում (ֆր.՝ Académie Julian)` Փարիզում 1886-1893 թվականներին, և նրա աշխատանքը ցուցադրվում էր Սալոն-ում արդեն 1889 թվականից։ Նյու Յորք վերադառնալուն պես նրան հաջողվեց վաճառել իր նկարները «Life», «Truth», «Vogue» ամսագրերին։ Ապա, անհասկանալի պատճառներով, նա իր ժամանակը նվիրեց գրավոր աշխատանքներին՝ ստեղծելով իր առաջին վեպը՝ In the Quarter (գրված է 1887 թվականին Մյունխենում)։ Նրա ամենահայտնի և, թերևս, առավել վաստակաշատ աշխատանքը «Թագավորը, որը կրում էր դեղին հանդերձանք» (անգլ.՝ The King in Yellow) աշխատությունն է, որը Արտ Նուվո (մոդեռն) պատմվածքների ժողովածու է, որը հրատարակվել է 1895 թվականին։ Սա ներառում էր մի քանի հայտնի տարօրինակ ֆանտաստիկային պատկանող (անգլ.՝ weird fiction) պատմվածքներ, որոնք կապված են նույն խորագրով հորինված դրամայի թեմայի շուրջ, որը խելագարեցնում է այն կարդացողներին[5]։ Է.Ֆ. Բլեյլերը «Թագավորը, որը կրում էր դեղին հանդերձանքը» նկարագրեց որպես ամերիկյան գերբնական արձակագրության կարևորագույն գործերից մեկը[6]։ Այն նույնպես մեծ հիացմունք է պատճառել Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտին և նրա շրջապատին։

Չեմբերսը վերադարձավ տարօրինակ ժանրին իր առավել ուշ պատմվածաշարերում՝ «Լուսիններ ստեղծողը», «Ընտրության առեղծվածը» և «Երկնքի ծառը», բայց ոչ մեկը նրան այնքան հաջողություն չբերեց, որքան «Թագավորը, որը կրում էր դեղին հանդերձանքը» աշխատանքը։ Չեմբերսի որոշ աշխատանքներ պարունակում են գիտական ֆանտաստիկայի տարրեր, ինչպիսիք են «Անհայտի փնտրտուքները» և «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» (անգլ.՝ Police!!!), մի կենդանաբանի մասին, որը հանդիպում է հրեշների[7]։

Չեմբերսի պատմական գեղարվեստական գրականության գլխավոր աշխատանքը Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում տեղ գտած վեպերի եռագրությունն էր։ Այս վեպերն էին՝ «Կարմիր հանրապետությունը» (1895, կենտրոնը՝ Փարիզի կոմունա, «Լորեյնը» (1898) և «Կայսրության մոխիրը» (1898)[8][9]։ Չեմբերսը գրել է նաև Cardigan (1901) պատմական վեպը, որում գործողությունները տեղին են ունենում Ամերիկյան հեղափոխության բռնկման ժամանակ[9]։ Ավելի ուշ Չեմբերսը գումար վաստակելու համար սկսեց գրել ռոմանտիկ գեղարվեստական երկեր։ Ըստ որոշ գնահատականների՝ Չեմբերսն ունեցել է իր ժամանակաշրջանի ամենահաջողակ գրական կարիերաներից մեկը։ Նրա հետագա վեպերը լավ են վաճառվել և շատերը հասել լավագույն վաճառվող գրքիի կարգավիճակի։ Նրա շատ աշխատանքներ սերիական տեսքով տպագրվեցին նաև ամսագրերում։

Նրա «Մարդը, որին կախեցին» վեպը կապիտան Քիդի մասին էր. և պնդում էր, որ Քիդը ծովահեն չէ, և իրեն քավության նոխազ էր դարձրել բրիտանական կառավարությունը[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա գրում էր արկածային վեպեր և պատերազմական պատմություններ, որոնցից մի քանիսում երևում էր վերադարձն իր հին տարօրինակ ֆանտաստիկայի ոճին, ինչպիսին է «Լքվածը» «Բարբարոսների» մեջ (1917)։ 1924 թվականից հետո նա նվիրվեց բացառապես պատմական գեղարվեստական գրականությանը։

Մի քանի տարի շարունակ Չեմբերսը Նյու Յորքի Բրոդալբին քաղաքը դարձրեց իր ամառանոցը։ Նրա որոշ վեպերում խոսվում է Բրոդալբինում և Ջոնսթաունում գաղութային կյանքի մասին։

1898 թվականի հուլիսի 12-ին նա ամուսնացավ Էլզա (Էլզի) Վոն Մոլլերի հետ (1872–1939): Նրանք որդի ունեցան՝ Ռոբերտ Էդվարդ Ստյուարտ Չեմբերսը (1899–1955) (որը երբեմն օգտագործում էր Ռոբերտ Հասթիդ Չեմբերս անունը)։

Ռոբերտ Ու. Չեմբերսը մահացավ 1933 թվականի դեկտեմբերի 16-ին։ Դրանից երեք օր շուտ նա ունեցել էր աղիքային վիրահատություն[4]։

Քննադատություն և ժառանգությունԽմբագրել

Քլարկ Էշթոն Սմիթին ուղղված մի նամակում Հ.Պ.Լավքրաֆտն ասել է Չեմբերսի մասին.

Չեմբերսը նման են Ռուպերտ Հյուզին և մի քանի այլ ընկած տիտանների . իր զինանոցում նա ունի համապատասխան ուղեղ և կրթություն, սակայն նրանց մոտ բացառապես բացակայում է դրանք կիրառելու սովորությունը[10]։

Չնայած այն բանի, որ ավելի ուշ Չեմբերսը վճռականորեն հրաժարվել է տարօրինակ գերբնական պատմություններից, այս վաղ ստեղծագործություններն այն ամենն է, ինչ տպագրվել է 20-րդ դարի մեծ մասի ընթացքում՝ շնորհիվ այն բանի, որ Լավքրաֆտը ներառեց դրանք «Գերբնական սարսափը գրականության մեջ» իր քննադատական հետազոտության մեջ։

Ֆրեդերիկ Թաբեր Կուպերը նշել է.

Պրն. Չեմբերսի այնքան շատ աշխատանքներ զայրացնում են, քանի որ մենք զգում ենք, որ նա դրանք հեշտությամբ կարող էր ավելի լավը դարձնել[11]։

Չեմբերսի սարսափների և ֆանտազիայի քննադատական ուսումնասիրությունները ներառում են Լի Վայնշտայնի «Գերբնական ֆանտաստիկայի ոճով ստեղծագործող գրողներ» վերնագրով, էսսեն[12] Բրայան Սթեյբլֆորդի էսսեն «Սենթ Ջեյմսի ուղեցույց սարսափի, ուրվականների և գոթական ոճերում ստեղծագործող գրողների մասին»[13] և Ս.Թ. Ջոշիի «Տարօրինակ ֆանտաստիկայի էվոլյուցիան» (2004) գրքի մի գլուխ։

Չեմբերսի «Կորած մարդկանց հետքով գնացողը» վեպի հիման վրա հեռուստասերիալների արտադրողներ Ֆրենկ և Աննա Համերթները ստեղծել են ռադիոյով երկար ժամանակ հեռարձակվող (1937–1954) քրեական դրաման՝ «Միստր Քին՝ կորած մարդկանց հետքով գնացողը» [14]։

Չեմբերսի «Թագավորը, որը կրում էր դեղին հանդերձանքը» աշխատանքը ոգեշնչել է ժամանակակից մի շարք հեղինակների, այդ թվում՝ Կարլ Էդվարդ Վագներին, Ջոզեֆ Ս. Պուլվերին, Լին Քարթերին, Ջեյմս Բլիշին, Նիկ Պիցոլատտոյին, Մայքլ Ցիսկոյին, Սթիվեն Քինգին, Էն Ք. Շվադերին, Ռոբերտ Մ. Փրայսին, Գալադ Էլֆլանդսոնին և Չարլզ Սթրոսին։

 
«Անհայտի փնտրտուքների» առաջին հրատարակության շապիկը:

ԱշխատություններԽմբագրել

Վեպեր և պատմվածքների ժողովածուներԽմբագրել

 
Չեմբերսի 1897 թվականի «Սուրհանդակը» տեղադրվել է Famous Fantastic Mysteries 1948 թվականի ապրիլյան համարի շապիկին:
 
Չեմբերսի 1920 թվականի «Հոգիների սպանողը» վեպը տեղադրվել է Famous Fantastic Mysteries ամսագրի 1951-ի մայիսյան համարի շապիկին:
  • In the Quarter (1894)
  • The King in Yellow (1895) – պատմվածքներ
  • The Red Republic (1895)
  • The Maker of Moons (1896) – պատմվածքներ
  • A King and A Few Dukes (1896)
  • With the Band (1896)
  • The Mystery of Choice (1897) – պատմվածքներ
  • Lorraine (1898)
  • Ashes of Empire (1898)
  • The Haunts of Men (1898) – պատմվածքներ
  • Outsiders (1899)
  • The Cambric Mask (1899)
  • The Conspirators (1899)
  • Cardigan (1901)
  • The Maid-at-Arms (1902)
  • The Maids of Paradise (1903)
  • In Search of the Unknown (1904)
  • A Young Man in a Hurry (1904) – պատմվածքներ
  • The Reckoning (1905)
  • Iole (1905)
  • The Tracer of Lost Persons (1906)
  • The Fighting Chance (1906)
  • The Tree of Heaven (1907) – պատմվածքներ
  • The Younger Set (1907)
  • Some Ladies in Haste (1908)
  • The Firing Line (1908)
  • Special Messenger (1909)
  • The Danger Mark (1909)
  • The Green Mouse (1910)
  • Ailsa Paige (1910)
  • The Common Law (1911)
  • The Adventures of a Modest Man (1911)
  • Blue-Bird Weather (1912)
  • The Streets of Ascalon (1912)
  • The Japonette (1912) - հրատարակվել է մասերով Cosmopolitan ամսագրում The Turning Point խորագրով
  • The Gay Rebellion (1913)
  • The Business of Life (1913)
  • Quick Action (1914)
  • The Hidden Children (1914)
  • Anne's Bridge (1914)
  • Between Friends (1914)
  • Who Goes There! (1915)
  • Athalie (1915)
  • Police!!! (1915) – պատմվածքներ
  • The Girl Philippa (1916)
  • The Better Man (1916) – պատմվածքներ
  • The Dark Star (1917)
  • The Barbarians (1917)
  • The Laughing Girl (1918)
  • The Restless Sex (1918)
  • The Moonlit Way (1919)
  • In Secret (1919)
  • The Crimson Tide (1919)
  • A Story of Primitive Love (1920)
  • The Slayer of Souls (1920)
  • The Little Red Foot (1920)
  • Eris (1922)
  • The Flaming Jewel (1922)
  • The Talkers (1923)
  • The Hi-Jackers (1923)
  • America; or, The Sacrifice (1924)
  • The Mystery Lady (1925)
  • Marie Halkett (1925 Մեծ Բրիտանիա, 1937 ԱՄՆ)
  • The Girl in Golden Rags (1925 Մեծ Բրիտանիա, 1936 ԱՄՆ)
  • The Man They Hanged (1926)
  • The Drums of Aulone (1927)
  • The Gold Chase (1927)
  • The Sun Hawk (1928)
  • The Rogue's Moon (1928)
  • The Happy Parrot (1929)
  • The Painted Minx (1930)
  • The Rake and the Hussy (1930)
  • War Paint and Rouge (1931)
  • Gitana (1931)
  • Whistling Cat (1932)
  • Whatever Love Is (1933)
  • Secret Service Operator 13 (1934) – կարճ պատմվածքներ, որոնք հրատարակվել են Cosmopolitan ամսագրում 1930-1932
  • The Young Man's Girl (1934) – հրատարակվել է մասերով The Delineator ամսագրում, 1933
  • Love and the Lieutenant (1935) – հրատարակվել է մասերով The Woman's Home Companion, 1934
  • Beating Wings (1936) – հրատարակվել է մասերով McCall's, 1927
  • The Fifth Horseman (1937) – հրատարակվել է մասերով McCall's, 1930
  • Smoke of Battle (1938) – հնարավոր է, որ այս վեպի ավարտին է հասցրել Ռուպերտ Հյուզը։

Մանկական գրքերԽմբագրել

  • Outdoorland (1902) նկարազարդող՝ Ռեջինալդ Բաթերստ Բիրչ
  • Orchard-Land (1903) նկարազարդող՝ Ռեջինալդ Բաթերստ Բիրչ
  • River-Land (1904) նկարազարդող՝ Էլիզաբեթ Ս. Գրին
  • Forest-Land (1905) նկարազարդող՝ Էմիլի Բենսոն Նայպ
  • Mountain-Land (1906) նկարազարդող՝ Ֆրեդերիկ Ռիչարդսոն եւ Ուոլթեր Քինգ Սթոուն
  • Garden-Land (1907) նկարազարդող՝ Հարիսոն Քեդի
  • The Happy Parrot (1931) նկարազարդող՝ Նորման Փրայս

Վերատպված ժողովածուներԽմբագրել

  • The King in Yellow and Other Horror Stories, խմբագրվել է Է.Ֆ. Բլեյլերի կողմից, Dover, 1970
  • The Yellow Sign and Other Stories, խմբագրվել է Ս.Թ. Ջոշիի կողմից, Chaosium 2004

Ռոբերտ Վ. Չեմբերսի վերատպված աշխատանքը պարունակող ժողովածուներԽմբագրել

  • Sporting Blood: The Great Sports Detective Stories, խմբագրվել է էլերի Քուինի կողմից, Little, Brown and Company 1942 թ. – ընդգրկված է "The Purple Emperor"
  • Sleep No More, խմբագրվել է Ավգուստ Դերլեթի կողմից, Rinehart & Company 1944 – ընդգրկված է "The Yellow Sign"
  • The Faded Banners, խմբագրվել է Էրիկ Սոլոմոնի կողմից, T. Yoseloff 1960 – ընդգրկված է "Pickets"
  • The Dark Descent, խմբագրվել է Դեյվիդ Գ. Հարթվելի կողմից, Tor 1987 – ընդգրկված է "The Repairer of Reputations"
  • The Horror Hall of Fame, խմբագրվել է Ռոբերտ Սլիվբերգի եւ Մարտին Հ. Գրինբերգի կողմից, Carroll & Graf 1991 – ընդգրկված է "The Yellow Sign"
  • The Hastur Cycle, խմբագրվել է Ռոբերտ Մ. Փրայսի կողմից, Chaosium 1993 – ընդգրկված են "The Repairer of Reputations" և "The Yellow Sign"
  • Detection by Gaslight, խմբագրվել է Դուգլաս Գ. Գրինի կոմղից, Dover Publications 1997 – ընդգրկված է "The Purple Emperor"
  • The Innsmouth Cycle, խմբագրվել է Ռոբերտ Մ. Փրայսի կողմից, Chaosium 1998 – ընդգրկված է "The Harbor-Master" (In Search of the Unknown առաջին հինգ գլուխները)
  • American Supernatural Tales, խմբագրվել է Ս. Թ. Ջոշիի կողմից, Penguin Classics 2007 – ընդգրկված է "The Yellow Sign"
  • The Tindalos Cycle, խմբագրվել է Ռոբերտ Մ. Փրայսի կողմից, Hippocampus Press 2010 – ընդգրկված է "The Maker of Moons"

ՖիլմերԽմբագրել

  • The Reckoning (1908), վեպի էկրանավորումը համր կարճամետրաժ ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Դ. Վ. Գրիֆիտ
  • The Common Law (1916), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ալբերտ Կապելանի
  • The Fighting Chance (it) (1916), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։
  • The Girl Philippa (1917), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ս. Ռենկին Դրյու
  • The Hidden Children (1917), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Օսկար Ափֆել
  • The Fettered Woman (1917), "Anne's Bridge" էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Թոմ Թերիս
  • Who Goes There? (it) (1917), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ուիլյամ Պ. Ս. Էրլ
  • The Woman Between Friends (1918), "Between friends" էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Թոմ Թերիս
  • The Business of Life (it) (1918), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Թոմ Թերիս
  • The Danger Mark (1918), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Հյու Ֆորդ
  • The Girl of Today (1918), կարճ պատմվածքի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ջոն Ս. Ռոբերտսոն
  • The Cambric Mask (1919), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Թոմ Թերիս
  • The Firing Line (1919), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Չարլզ Մեյն
  • The Dark Star (1919), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ալան Դվան
  • The Black Secret (1919), "In Secret"-ի էկրանավորումը համր հեռուստասերիալի տեսքով։ Ռեժիսոր՝ Ջորջ Բ. Զայց
  • Even as Eve (1920), "The Shining Band" կարճ պատմվածքի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսորներ՝ Չեստեր դե Վոնդե և Բ.Ա. Ռոլֆ
  • The Turning Point (1920), "The Japonette"-ի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ջ.Ա. Բարրի
  • The Fighting Chance (1920), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Չարլզ Մեյն
  • The Restless Sex (1920), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Լեոն դ' Ուսո և Ռոբերտ Զ. Լեոնարդ
  • Unseen Forces (1920), "Athalie"-ի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Սիդնի Ա. Ֆրանկլին
  • Cardigan (1922), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Սցենարիտ՝ Չեմբերս։ Ռեժիսոր՝ Ջոն Ու. Նոբլ
  • The Common Law (1923), վեպի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ջորջ Արչեյբոդ
  • America (1924), "The Reckoning"-ի էկրանավորումը համր ֆիլմի տեսքով։ Սցենարը Չեմբերսն Է ։ Ռեժիսոր՝ Դ. Վ. Գրիֆիտ
  • Between Friends (1924), վեպի էկրանավորումը ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ջ. Ստյուարտ Բլեքտոն
  • The Common Law (1931), վեպի էկրանավորումը ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Փոլ Լ. Շտայն
  • Operator 13 (1934), "Secret Service Operator 13"-ից կարճ պատմվածքների էկրանավորումը ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ռիչարդ Բոլեսլավսկի
  • A Time Out of War (1954), "Pickets" կարճ պատմվածքի էկրանավորումը կարճամետրաժ ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Դենիս Սանդերս
  • The Yellow Sign (2001), կարճ պատմվածքի էկրանավորումը ֆիլմի տեսքով։ Ռեժիսոր՝ Ահարոն Վանեկ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 «Robert Chambers, Novelist, Is Dead»։ New York Times։ 17 December 1933։ էջ 36 
  5. :Brian Stableford, "The King in Yellow" in Frank N. Magill, ed. Survey of Modern Fantasy Literature, Vol 2. Englewood Cliffs, NJ: Salem Press, Inc., 1983. 0893564508 (pp. 844–847).
  6. Quoted in "Chambers, Robert W(illiam)" by T.E.D. Klein, in Jack Sullivan. The Penguin Encyclopedia of Horror and the Supernatural, Penguin/Viking, New York. 1986 0670809020 (p. 74-6).
  7. Bleiler, Everett Franklin and Bleiler, Richard. Science-Fiction: The Early Years. Kent State University Press, 1990. 0873384164. p. 129-132.
  8. Albert Boime, "Olin Levi Warner's Defense of the Paris Commune", Archives of American Art Journal, Vol. 29, No. 3/4 (1989), (pp. 4, 13).
  9. 9,0 9,1 Nield, Jonathan (1925), A Guide to the Best Historical Novels and Tales. G. P. Putnam's Sons, (pp. 91,114)
  10. Lovecraft, Selected Letters vol. 2, ed. August Derleth and Donald Wandrei (Arkham House, 1968), p. 148.
  11. Cooper, Some American Story Tellers (Henry Holt, 1911), p.81. Quoted in Joshi, The Evolution of the Weird Tale, p.18.
  12. Բրայան Սթեյբլֆորդի էսսեները «Սենտ Ջեյմս սարսափ ուղեցույց, ուրվական և գոթական գրողներում» 0-684-17808-7
  13. Brian Stableford, "Chambers, Robert W(illiam)" in David Pringle, ed., St. James Guide to Horror, Ghost & Gothic Writers (London: St. James Press, 1998) 1558622063 (pp. 130–2).
  14. Cox Jim (May 2004)։ Mr. Keen, Tracer of Lost Persons: A Complete History and Episode Log of Radio's Most Durable Detective։ Jefferson, North Carolina: McFarland & Company։ ISBN 0-7864-1738-2 

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել