Ռուբեն Տոնոյան
Ռուբեն Ալեքսանդրի Տոնոյան (հունվարի 2, 1950, Վրաստան), հայ ճարտարագետ, պետական գործիչ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (1999-2000)[1]։
Ռուբեն Տոնոյան | |
Կրթություն՝ | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1976) |
---|---|
Մասնագիտություն՝ | ճարտարագետ և նախարար |
Ծննդյան օր | հունվարի 2, 1950 (75 տարեկան) |
Ծննդավայր | Վրաստան |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Տոնոյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 2-ին, Վրաստանի Կումիս գյուղում։ 1967-1972 թվականներին աշխատել է ՀԽՍՀ կապի նախարարության Երևանի միջքաղաքային ավտոմատ հեռախոսակայանում որպես ավագ տեխնիկ։ 1970-1976 թվականներին սովորել է Մոսկվայի կապի ինստիտուտում՝ ստանալով հեռախոսային կապի ինժեներ մասնագիտությունը։ 1972-1984 թվականներին եղել է ՀԽՍՀ կապի նախարարության «Հայսվյազստրոյ» տրեստի ինժեներ, վարպետ, շինարարության հատուկ բաժնի պետ, տրեստի կառավարիչ, 1984-1987 թվականներին՝ Երևանի «Արմսվյազստրոյ» միավորման տնօրեն, 1987-1989 թվականներին՝ Երևանի 26 կոմիսարների շրջանային խորհրդի կոմունալ-բնակարանային վարչության պետ, 1989-1992 թվականներին՝ «Գյումրի» միավորման տնօրեն, 1992-1999 թվականներին՝ Հայաստանի արդյունաբերության նախարարության Արդինպեքս միավորման տնօրեն։ 1999-2000 թվականներին եղել է Հայաստանի փոստի և հեռահաղորդակցության նախարար։ 2000 թվականին զբաղեցրել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն». Նախկին նախարարներ | hti.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Рубе́н Алекса́ндрович Тоноя́н». Արխիվացված է օրիգինալից 2021-08-29-ին. Վերցված է 2021-08-29-ին.