Ռոբերտ Բագրատի Մոբիլի (օգոստոսի 20, 1954(1954-08-20), Nij, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Աղվանից եկեղեցու հոգևոր առաջնորդ, երկրաբան։

Ռոբերտ Մոբիլի
Ծնվել էօգոստոսի 20, 1954(1954-08-20) (66 տարեկան)
ԾննդավայրNij, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱզգությունՈւտիներ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան

ԿենսագրությունԽմբագրել

Ռոբերտ Մոբիլին ծնվել է 1954 թվականի օգոստոսի 20-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի ուդիաբնակ Նիջ գյուղում։ 1971 թվականին ավարտել է Նիջի միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Նա ազգությամբ ուտի է։ Նա Աղվանից եկեղեցու ակտիվ ղեկավարներից է։ Վարժ տիրապետում է Ուտիերենին, Ադրբեջաներենին և ռուսերենին։ 50-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է։

Հայտնի է հակահայ հայացքներով[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Մոբիլին, որպես քահանա, մի խումբ ուտիների հետ այցելել է Դադիվանք համամատեղ պատարագ կատարել՝ նշելով որ Դադիվանքը մաքուր ուտիական վանք է և այտնեղ չկա ոչ մի հայկական հետք[2]։ Ապա նրանք Դադիվանքի եկեղեցում պատարագ են մատուցել ի հիշատակ Հայ-ադրբեջանական պատերազմում զոհված ադրբեջանցի շահիդների՝ իսլամի համար նահատակվածների համար։

ՊարգևներԽմբագրել

2014 թվականին օգոստոսի 27-ին արժանացել է Ադրբեջանի փառքի շքանշանին[3]։

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Robert Mobili: "Vandalism is Armenian state strategy"»։ Report News Agency (անգլերեն)։ Վերցված է 2020-12-17 
  2. «Udi held a prayer service in Khudavend»։ www.turan.az։ Վերցված է 2020-12-17 
  3. «R.B. Mobilinin “Şöhrət” ordeni ilə təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı»։ president.az (ադրբեջաներեն)։ president.az։ 27 avqust 2014, 18:10։ Վերցված է 2014-09-10