Ռոբերտ Հրեշ (Ռոբերտ I կամ Ռոբերտ II[2], ինչպես նաև Ռոբերտ Հրաշալի, ֆր.՝ Robert le Diable, ֆր.՝ Robert le Magnifique; մոտավորապես 1000- 1035 թվականի հուլիսի 3-ը), Իեմուայի կոմս 1026-1027 թվականներին, Նորմանդիայի դուքս՝1027 թվականից, Ռիչարդ II Բարի դքսի կրտսեր որդի։

Ռոբերտ Հրեշ
ֆր.՝ Robert I de Normandie
Նորմանդիական դուքս
օգոստոսի 6 1027 - 22 Հունիս 1035
Նախորդող Ռիչարդ III
Հաջորդող Վիլհելմ I Նվաճող
Նախորդող Ռիչարդ III
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր մոտ հունիսի 22, 1004
Ծննդավայր Նորմանդիա
Վախճանի օր հուլիսի 3, 1035 (31 տարեկան)
Վախճանի վայր Նիկեա, Բյութանիա
Դինաստիա Նորմանդիայի հարստություն
Ի ծնե անուն ֆր.՝ Robert
Հայր Ռիչարդ II[1]
Մայր Judith of Brittany?[1]
Ամուսին Էստրիդ Դատսկյան
Զավակներ Վիլհելմ I Նվաճող[1] և Adelaide of Normandy?[1]

Կենսագրություն խմբագրել

Կառավարում խմբագրել

Ռոբերտ I գահ է բարձրացել 1027 թվականին իր ավագ եղբոր՝ Ռիչարդ III-ի մահից հետո, որին,ինչպես ասում են, նա թունավորել է։ Առաջին հերթին, տեսնելով Ռուանական տաճարի վատ վիճակը, որոշում է գրաված շատ տարածքներ վերադարձնել իրենց նախկին տերերին[3]։ Ռոբերտ Հրաշալին շատերին տվեց պարգևագրեր, որը հաստատում էր նրանց կորցրած ունեցվածքի վերադարձը։ Այդպիսի պարգևագրեր հատկապես տրվել են Ֆական, Ֆոնտենելյան աբբայություններին։ Բացի այդ, դուքսը խրախուսում է իր ավատառուներին անել նույնը։ Ռոբերտը ստիպված էր պայքարել ապստամբ ավատառուների հետ։ Հետո նա վերականգնել է Ֆլանդիա Բալդվին IV -ի կոմսությունը, որը աքսորվել էր իր որդու կողմից, օգնություն է ցույց տվել ֆրանսիական թագավոր Հենրիկ I-ին՝ իր մոր՝ Կոնստանցիայի հետ պայքարում, հնազանդեցրել է Էդա II Շամպանյան կոմսին, ստիպել է կոմս Ալեն III Բրիտոնցուն ընդունել իր գերագույն իշխանությունը։ Ցանկանալով ապաշխարհել իր դաժանությունների համար, նա ուխտագնացություն է կատարել սուրբ վայրերով։ Անցել է ամբողջ Ֆրանսիան, Իտալիան, երկար ժամանակ եղել է Ղրիմում և Կոստանդնուպոլսով հասել է Երուսաղեմ։ Ետ դարձի ճանապարհին՝ Նիկեայում 1035 թվականին մահանում է։ Իրեն հաջորդել է միակ (ապօրինի) որդին՝ Վիլհելմ I Նվաճողը։

Ամուսնություն խմբագրել

Հնարավոր է, որ ոչ երկար ժամանակ, նրա կինը եղել է Էստրիդը (Մարգարիտ)՝Դանիայի թագավոր Սվենա I Վիլաբորդովի դուստրը։ Ադամ Բրեմենյանը «Համբուրգ եկեղեցու եպիսկոպոսների գործեր»-ում տեղեկացնում է այն մասին, որ Դանիայի թագավոր Քնուդը դարձավ Անգլիայի թագավոր(1016 թ.), որպեսզի աշխարհը եզրափակի Նորմանդիայով, իր քույր Մարգարիտային ամուսնացնում է Նորմանդիայի դուքս Ռիչարդի հետ։ Որոշ ժամանակ անց, Ռիչարդը թողնում է կնոջը, որից հետո Քնուդը նրան ամուսնացնում է Անգլիայի դուքս Վոլֆայի հետ։ 40-ական թվականներին գրված XI դարի «Historiarum libri quinque» ժամանակագրության մեջ, Ռաուլյա Գլաբերան տեղեկացնում է, որ Քնուդ Մեծի անունը չնշված քույրը ամուսնացել է Ռոբերտ դքսի հետ։ Այլ աղբյուրներից հայտնի է նրա երկու երեխաների մասին, որոնք ծնվել էին Էրիլեբայի հետ կապի ժամանակ։

  • Ադալաիդա Նորմանդիա[4], չնայած գոյություն ունի կասկած, որ նա չի եղել Հերլեվի[5] դուստրը։
  • Վիլհելմ I Նվաճող

Լեգենդ խմբագրել

Ըստ միջնադարյան լեգենդի, Ռոբերտ II-ի հոգին տրված էր սատանային մինչև իր ծնվելը։ Այդ անեծքը վերացնելու համար ինչ-որ սուրբ նրան խորհուրդ է տալիս ուխտ անել։ ՈՒխտի իմաստը կայանում էր նրանում, որ նա պետք է որոշ ժամանակ լռեր և սնվեր շների հետ։ Ինչպես հայտնում է դոմինիկացի Էտեն Դե Բուրբոնը իր 1250-1261թթ գրած իրադարձությունների ժողովածույում, Ռոբերտը «սկսել է նրանից, որ կծում էր իրեն կերակրողների կուրծքը, իսկ հետո սպանում նրանց՝ ով կհամարձակվեր հակառակվել իրեն, գողանում էր կույսերին և ամուսնացած կանանց և բռնաբարում նրանց»[6]։

Իր կյանքի ընթացքում Ռոբերտը կրել է ինչպես «Հրաշալի», այնպես էլ «Հրեշ» մականունները։ Ըստ Ռոբերտ II-ի լեգենդի սյուժեի ֆրանսիացի կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերը, 1831 թվականին գրել է «Ռոբերտ Հրաշալի» (ֆր.՝ Robert le diable) օպերան։

Տոհմածառ խմբագրել

 
Վիլհելմ առաջինի տոհմածառը

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kindred Britain
  2. Первый герцог Нормандии Роллон носил христианское имя Роберт. Поэтому ряд источников учитывает его под именем Роберт I.
  3. François Neveux La Normandie des ducs aux Rois. X—XI s.. — Ренн: Ouest-France Université, 1998. — P. 122.
  4. David C. Douglas William the Conqueror. — 1964.
  5. Chronique de Robert de Torigni, abbé du Mont-Saint-Michel : suivie de divers opuscules historiques de cet auteur et de plusieurs religieux de la même abbaye : le tout publié d'après les manuscrits originaux / Edited by Léopold Delisle. — Rouen: Le Brument, 1872—1873. — (Libraire de la Société de l'histoire de Normandie).
  6. «Тогоева О. И. Сказка о Синей Бороде». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հրեշ» հոդվածին։