Ռոբերտ Հեցրոն (հունգ.՝ Robert Hetzron, դեկտեմբերի 31, 1938(1938-12-31)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] - օգոստոսի 12, 1997(1997-08-12)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի լեզվաբան։ Հայտնի է աֆրո-ասիական լեզուների համեմատական ուսումնասիրություններով, ինչպես նաև կուշիթյան և էֆիոսեմիթական լեզուների ուսումնասիրություններով[4]։

Ռոբերտ Հեցրոն
Ծնվել էդեկտեմբերի 31, 1938(1938-12-31)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
Մահացել էօգոստոսի 12, 1997(1997-08-12)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունլեզվաբան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Հեցրոնը ծնվել է Բուդապեշտում։ Սովորել է Բուդապեշտի համալսարանում։ 1956 թվականի հունգարական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Վիեննա, այնուհետև՝ Փարիզ, որտեղ սովորել է Անդրե Մարտինեի և Ժոզեֆ Տուբիանայի հետ։ 1960-1961 թվականներին ֆիններեն է սովորել Յուվյասկյուլյայում, սոմալերեն՝ Լոնդոնում, իտալերեն՝ Պերուջայում։ Մագիստրոսի աստիճան ստացել է Երուսաղեմի հրեական համալսարանից՝ 1961-1964 թվականներին սովորելով Հանս Պոլոցկու մոտ, դոկտորի աստիճան՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանից՝ 1964-1966 թվականներին սովորելով Վոլֆ Լեսլոյի մոտ։ 1966 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Սանտա Բարբարայի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր[4]։ Հեցրոնն առաջարկել է օրիգինալ գաղափարներ՝ առաջին հերթին լեզվական դիախրոն ենթադասակարգման մասին։ Ըստ նրա բացահայտ և տեսականորեն հիմնավորված սեմական դասակարգման՝ արաբերեն խմբավորված է կենտրոնական և ոչ թե հարավային սեմական լեզվաընտանիքում։ Նա ցույց է տվել, որ Եթովպիայի սեմիթական լեզվում գուրագե խումբը գենետիկորեն ընդունելի չէ։ Հատկանշական է Հեցրոնի շեշտի նկարագրությունն ու ինտոնացիան սինտաքսում ներառելու փորձը (տես հունգարերեն հրատարակությունները)։

Ընտրյալ հրապարակումներ խմբագրել

Հունգարերեն խմբագրել

  • Hetzron, R. (1962) L'accent en hongrois. Paris, Bulletin de la Société de Linguistique de Paris 57, pp. 192–205.
  • Hetzron, R. (1964) Les syntagmes à totalisateur du hongrois. Word 20, 55-71.

Կուշիթյան լեզուներ խմբագրել

  • Hetzron, R. (1969). The Verbal System of Southern Agaw. Berkeley & Los Angeles: University of California Press. (Ph.D.-thesis)

էֆիոսեմիթական լեզուներ խմբագրել

  • Hetzron, R. (1972). Ethiopian Semitic: studies in classification. Manchester. ISBN 0-7190-1123-X.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Hetzron, R. (1977). The Gunnän-Gurage Languages. Napoli: Istituto Orientale di Napoli.
  • Hetzron, R. (1996). «The two futures in Central and Peripheral Western Gurage». In Grover Hudson (ed.). Essays on Gurage language and culture: dedicated to Wolf Leslau on the occasion of his 90th birthday. Wiesbaden: Harrassowitz. էջեր 101–109.
  • Chamora, B.; Hetzron, R. Inor. Munich: Lincom Europa. ISBN 3-89586-977-5.

Սեմիթական և աֆրոասիական լեզուների համեմատական ուսումնասիրություն խմբագրել

  • Hetzron, R. (1990). «Afroasiatic Languages». In Bernard Comrie (ed.). The World's major languages. Oxford: Oxford University Press.
  • R.Hetzron, ed. (1997). The Semitic languages. London: Routledge. ISBN 0-415-05767-1.

Հիշատակ խմբագրել

2007 թվականին Սան Անտոնիոյում տեղի կազմակերպված Աֆրոասիական լեզուների Հյուսիսամերիկյան (NACAL) 35-րդ տարեկան հանդիպումը նվիրված է եղել Ռոբերտ Հեցրոնի հիշատակին։ Այն 1972 թվականին Սանտա Բարբարայում նախաձեռնել է Ռոբերտ Հերցոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  4. 4,0 4,1 Siegbert Uhlig; և այլք:, eds. (2005). «Hetzron, Robert». Encyclopaedia Aethiopica. Vol. 2: D-Ha. Wiesbaden: Harrassowitz Verlag. էջեր 24–25.

Աղբյուրներ խմբագրել

  • Gideon Goldenberg, "In memoriam Robert Hetzron", in: Aethiopica 2 (1999), pp. 198–200.
  • Andrzej Zaborski (ed.), New data and new methods in Afroasiatic linguistics: Robert Hetzron in memoriam. Wiesbaden: Harrassowitz 2001.
  • Andrzej Zaborski, "Robert Hetzron (1938-1997): bibliography", in: New data and new methods ... (see above), pp. xi-xix.

Արտաքին հղումներ խմբագրել