Ռոբերտ Դուգլաս Ֆինլեյսոն (անգլ.՝ Robert Douglas Finlayson. նոյեմբերի 9, 1909(1909-11-09)[1][2][3], Fenny Stratford, Bletchley and Fenny Stratford, City of Milton Keynes, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 11, 1999(1999-01-11)[1][2][3], Encinitas, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության անգլիացի և աամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Ռոբերտ Դուգլաս
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 9, 1909(1909-11-09)[1][2][3]
Ծննդավայր՝Fenny Stratford, Bletchley and Fenny Stratford, City of Milton Keynes, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝հունվարի 11, 1999(1999-01-11)[1][2][3] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Encinitas, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDb։ID 0001888

Կենսագրություն խմբագրել

 
Ռոբերտ Դուգլասը «Buccaneer's Girl» ֆիլմում։ 1950 թ

Ծնվել է տոհմիկ զինվորականի ընտանիքում։ Նրա հայրն ու պապը եղել են Արևմտյան Սասեքսի գնդի հրամանատարներ։ Վաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով։ Առաջին բեմելը կատարել է 16 տարեկանում։ 1927 թվականին ընդունվել է Լոնդոնի Թագավորական դրամատիկական ակադեմիա, որտեղ երկու տարի թատերական արվեստ է ուսումնասիրել։ Խաղացել է Լոնդոնի, երբեմն՝ Բրոդվեյի թատրոններում։

1931 թվականից նկարահանվել է կինոյում։

1947 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Արագ գտնելով իր տեղը ամերիկյան կինոաշխարհում՝ 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին հանդես է եկել Հոլիվուդում։ ԱՄՆ-ում և Բրիտանիայում իր կարիերայի ընթացքում ավելի քան 60 դեր է խաղացել կինոյում, հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։ Հաճախ մարմնավորել է բացասական հերոսների, չարագործների։

Որպես ռեժիսոր՝ նկարահանել է 40 հեռուստաֆիլմ և սերիալ։

Ամուսնացել է երկու անգամ։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1930: P.C. Josser
  • 1931: Many Waters
  • 1933: The Blarney Stone
  • 1935: Death Drives Through
  • 1937: London Melody
  • 1937: Our Fighting Navy
  • 1938: The Challenge
  • 1939: Over the Moon
  • 1939: The Lion Has Wings
  • 1940: The Chinese Bungalow
  • 1947: The End of the River
  • 1948: Դոն Ժուանի արկածները — դուքս դը Լորկա
  • 1948: The Decision of Christopher Blake
  • 1949: Սպանություն — ոստիկան լեյտենանտ Մայքլ Լենդերս
  • 1949: Աղբյուրը — Էլսվորթ
  • 1949: The Hasty Heart
  • 1949: The Lady Takes a Sailor
  • 1950: Buccaneer’s Girl
  • 1950: Barricade
  • 1950: Լրտեսական որս — Սթիվեն
  • 1950: Օրենքի մյուս կողմում — փաստաբան Ֆիլիպ Քեգլ
  • 1950: The Flame and the Arrow
  • 1950: Kim
  • 1950: Mystery Submarine
  • 1951: Target Unknown
  • 1951: Thunder on the Hill
  • 1952: At Sword’s Point
  • 1952: Այվենհո — սըր Հյու դը Բրեսի
  • 1952: Զենդա ամրոցի բանտարկյալը — Միխաել՝ Հենցաուի դուքս
  • 1953: Կրակատաուի ըմբոստ ոգին — Պուլո Բեսար/սուրբ Էբենեզեր
  • 1953: Անապատի առնետները — գեներալ
  • 1953: Flight to Tangier
  • 1954: Saskatchewan
  • 1954: King Richard and the Crusaders
  • 1955: The Virgin Queen
  • 1955: The Scarlet Coat
  • 1955: Good Morning Miss Dove
  • 1956: Հեղինե Տրոյացի — Ագամեմնոն
  • 1959: Երիտասարդ ֆիլադելֆիացիներ — Մորտոն Սթիրնես
  • 1959: Tarzan, the Ape Man
  • 1961: The Lawbreakers
Նկարահանվել է « Բրոդվեյի թագավորական ընտանիքը », « Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է », « Կոլումբո », «Անտեսանելի մարդը», « Մավերիկ » և այլ հեռուստասերիալներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.

Գրականություն խմբագրել

  • Ephraim Katz: The Film Encyclopedia, 4th Edition. Revised by Fred Klein & Ronald Dean Nolen, S. 388, New York 2001

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Դուգլաս» հոդվածին։