Ռոբերտ Բրիչենոկ (բելառուս․՝ Роберт Іванавіч Брычонак, հունվարի 17, 1893(1893-01-17), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1972(1972-02-05), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բելառուս ռազմական գործիչ, Առաջին համաշխարհային, Ռուսաստանի քաղաքացիական, Խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմների գործողությունների մասնակից, հրետանային գեներալ-լեյտենանտ (1945)[1][2][3][4][5][6][7]։ Ծառայությունն ավարտելուց հետո զբաղվել է գեղանկարչությամբ։

Ռոբերտ Բրիչենոկ
բելառուս․՝ Роберт Іванавіч Брычонак
հունվարի 17, 1893(1893-01-17) - փետրվարի 5, 1972(1972-02-05) (79 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSouthern Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր և հրետանի
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր41st Army? և 67th Army?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-լեհական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ Հաղթանակի և Ազատության մեդալ և Medal "In Commemoration of the Battle of Dukla Pass"
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Իվանովիչ Բրիչենոկը ծնվել է 1893 թվականի հունվարի 4-ին Սանկտ Պետերբուրգում[3]։

 
1935 թվականի ապրիլի 30
 
Փոխծովակալ Ֆիլիպ Բուլիկինի հետ
 
Ֆիլիպ Բուլիկինի թոռան հետ Պավլովյան այգում

Զինվորական ծառայություն խմբագրել

1915 թվականին ընդունվել է հեծելազորային դպրոց։ 1916 թվականից մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[7]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո համալրել է ԽՄԿԿ շարքերը, 1918 թվականից՝ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը[3]։ Մինչև 1922 թվականը մասնակցել է Նիկոլայ Յուդենիչի, Պյոտր Վրանգելի, լեհերի, մախնոյականների դեմ պայքարին[8][9]։ 1920 թվականին կոնտուզիայի է ենթարկվել[10]։

Մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին[9][11] և պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով[8][12]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում եղել է 50-րդ հետևակային դիվիզիայի հրետանու ղեկավար[3], 1943 թվականի հուլիսի 7-ից՝ գեներալ-մայոր[13][14]։ Կուրսկի կամարի մոտ տեղի ունեցած պայքարում վիրավորվել է, կորցրել տեսողությունը։ Ակնաբան-վիրաբույժ Վլադիմիր Ֆիլատովը կարողացել է վերականգնել տեսողությունը, որից հետո Բրիչենոկը ուղարկվել է Լենինգրադի ճակատ[7]։ Եղել է 1-ին գվարդիական բանակի հրետանու հրամանատար, 1945 թվականի ապրիլի 20-ից՝ գեներալ-լեյտենանտ[13]։ Մասնակցել է Ստարոկոնստանտինովի[15], Չորտկովի[16], Խմելնիցկու[17], Իվանո-Ֆրանկովսկի[18], Ստրիի[19], Դրոգոբիչի[20], Բորիսլավի[21], Կարպատների[22][23], Չեխոսլովակիայի[24][25][26] ազատագրմանը։

Պատերազմից հետո ուղարկվել է Լենինգրադ, որտեղ հրետանային դպրոցի հենքի վրա կազմավորել է հրետանու նախապատրաստական դպրոց[27][28]։ Դպրոցի բացումից՝ 1946 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1953 թվականը ղեկավարել է այն, այնուհետև անցել թոշակի[7]։

Որպես թոշակառու խմբագրել

Թոշակի անցնելուց հետո հաստատվել է Լենինգրադում, զբաղվել գեղանկարչությամբ։ Մտերիմ է եղել Ֆիլիպ Բուլիկինի ընտանիքի հետ։ Մահացել է 1972 թվականի փետրվարի 5-ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Հարավային գերեզմանոցում։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան № 36030
  • Կարմիր դրոշի 4 շքանշան, (1940, 1941[29], 1942[30])
  • Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի շքանշան № 198 (1945[31][32])
  • Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան № 711 (1944[33])
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (1943[34])
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (1945[35])
  • «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
  • Օտարերկրյա պետությունների պարգևներ՝
    • Դուկելյան հիշատակի մեդալ (Չեխոսլովակիա, 1945)
    • «Հաղթանակի և ազատության մեդալ» (Լեհաստան, 1945)
    • 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցության մեդալ» (Բուլղարիա, 1945)

2006 թվականին պարգևների հավաքածուն գրքույկի հետ միասին Baldwin աճուրդի կենտրոնում վաճառվել է 100 000 ԱՄն դոլարով[8]։

Գրականություն խմբագրել

  • Борьба за острова. - 2. - М.: Военное издательство Народного комиссариата обороны СССР, 1941. - 69 с. - (Библиотека Красноармейца).
  • Гречко А. А. Через Карпаты. - 2. - М.: Воениздат, 1970. - 432 с.
  • Приказы Верховного Главнокомандующего в период Великой Отечественной войны Советского Союза / сост. В. Г. Курган. - М.: Воениздат, 1975. - 597 с.
  • Биографический справочник. - Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. - Т. 5. - 737 с.
  • Іофе Э. Р. Мінскае гета 1941-1943 гг: трагедыя, гераізм, памяць. - Мн.: НАРБ, 2004. - 207 с. (белор.)
  • Баженов Ю. В. и другие. Военная энциклопедия Беларуси / под ред. Беловой Т. У. - Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 2010. - С. 168. - 1232 с. - ISBN 978-985-11-0542-3.
  • Корсаков С. Н. Люди Тверского края второй половины ХХ века: основные биогр. данные. - Тверь: Лилия Принт, 2007. - 370 с.
  • Постонен У. М. Воспоминания. - СПб.: Алетейя, 2008. - 175 с. - (Русское зарубежье . Коллекция поэзии и прозы).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Курган, 1975, էջ 123, 132, 133, 196, 209, 210, 212, 252, 269, 306, 347
  2. Биографический справочник, 1982, էջ 81
  3. 3,0 3,1 3,2 3,3 Иоффе, 2004, էջ 143
  4. Корсаков, 2007, էջ 235
  5. Баженов, 2010, էջ 168
  6. «Бриченок Роберт Иванович - Страницы российской истории». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Роберт Иванович Бриченок». ЦНИИ РТК. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Архив аукционов Baldwin's» (PDF) (անգլերեն). Baldwin's.
  9. 9,0 9,1 [Подвиг Народа|номер 46773432 http://podvignaroda.mil.ru/?#id=46773432&tab=navDetailDocument Արխիվացված 2012-03-15 Wayback Machine]
  10. [Подвиг Народа|номер12063902 http://podvignaroda.mil.ru/?#id=12063902&tab=navDetailDocument Արխիվացված 2012-03-15 Wayback Machine]
  11. Воениздат, 1941, էջ 13
  12. Балашов Г. Полковник Бриченок // Красноармеец. — 1940. — № 11. — С. 2 - 3.
  13. 13,0 13,1 «Роберт Иванович Бриченок» (անգլերեն). Генералы СССР. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  14. «Постановление СНК СССР о присвоении воинских званий высшему начальствующему составу Красной Армии». 7 июня 1943. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  15. Курган, 1975, Приказ №81 от 9 марта 1944 года, էջ 123
  16. Курган, 1975, Приказ №93 от 24 марта 1944 года, էջ 131-132
  17. Курган, 1975, Приказ №93 от 25 марта 1944 года, էջ 133
  18. Курган, 1975, Приказ №152 от 27 июля 1944 года, էջ 196-197
  19. Курган, 1975, Приказ №162 от 5 августа 1944 года, էջ 209-210
  20. Курган, 1975, Приказ №163 от 6 августа 1944 года, էջ 210-211
  21. Курган, 1975, Приказ №165 от 7 августа 1944 года, էջ 212
  22. Гречко, 1970, էջ 230
  23. Курган, 1975, Приказ №198 от 18 октября 1944 года, էջ 251-252
  24. Курган, 1975, Приказ №211 от 26 ноября 1944 года, էջ 306-307
  25. Курган, 1975, Приказ №234 от 20 января 1944 года, էջ 268-269
  26. Курган, 1975, Приказ №264 от 29 января 1944 года, էջ 347-348
  27. «Экскурс в историю создания подготовительных военных училищ в России, СССР и Российской Федерации». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  28. Постонен, 2008, Военное училище, էջ 48
  29. «Подвиг Народа | номер 47009692». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  30. «Подвиг Народа|номер 12063908». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  31. «Указ Президиума Верховного совета СССР о награждении орденами Суворова, Кутузова и Богдана Хмельницкого генералов и офицерского состава Красной Армии» (PDF) (рус.). Красная Звезда. 24 мая 1945. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. ссылка=Подвиг Народа|номер 46773937 Արխիվացված 2012-03-15 Wayback Machine
  33. «Подвиг Народа|номер=20214409». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  34. «Подвиг Народа|номер 1530017188». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  35. «Подвиг Народа|номер 1530006399». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.