Ռոբերտ Ազևեդու
Ռոբերտ Ազևեդու (պորտ.՝ Roberto Carvalho de Azevêdo հոկտեմբերի 3, 1957[1], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի դիվանագետ, առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն (2013-2020 թվականներ)։
Ռոբերտ Ազևեդու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Սալվադոր, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | University of Brasília? և Rio Branco Institute? |
Մասնագիտություն | դիվանագետ, ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն |
Զբաղեցրած պաշտոններ | Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Roberto Azevêdo Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Ազևեդուն ավարտել է Բրազիլիայի համալսարանը՝ ինժիններ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, հետագայում՝ Ռիո Բրանկոյի ինստիտուտի դիվանագիտական ֆակուլտետը։ Դասախոսել է միջազգային տնտեսագիտություն թեմայով, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։
Ռոբերտ Ազևեդուի մայրենի լեզուն պորտուգալերենն է։ Նա նաև տիրապետում է ԱՀԿ-ի երեք պաշտոնական լեզուներին՝ անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին։
1984 թվականին անցել է դիվանագիտական ծառայության։ 1988-1991 թվականներին աշխատել է Վաշինգտոնում (ԱՄՆ) Բրազիլիայի դեսպանատանը, 1992-1994 թվականներին՝ Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) Բրազիլիայի դեսպանատանը։
1995-1996 թվականներին զբաղեցրել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին առընթեր տնտեսական հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
1997-2001 թվականներին աշխատել է Ժնևում Բրազիլիայի մշտական ներկայացուցչությունում։
2001-2005 թվականներին եղել է Առևտրային վեճերի լուծման վարչության պետ։
2005-2006 թվականներին եղել է Տնտեսական հարցերի վարչության տնօրեն։
2006-2008 թվականներին եղել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տնտեսական և տեխնոլոգիական հարցերով տեղակալը։ Այս պաշտոնում նա վերահսկում էր Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի տնտեսական ասոցիացիայի առևտրային գործունեությունը և բանակցությունները, ինչպես նաև համաձայնագրերն ու առևտրային բանակցությունները Լատինական Ամերիկայից դուրս այլ երկրների հետ։
2008 թվականից ԱՀԿ-ում և Ժնևի այլ միջազգային տնտեսական կազմակերպություններում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչն է։ Ռոբերտո Ազեվեդոն ներկայացնում է Բրազիլիան Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում, Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով) և հեռահաղորդակցության միջազգային միությունում։
Նա տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն առևտրի կոմիտեի անդամ է։
Ազևեդոն տարբեր պաշտոններով մասնակցել է ԱՀԿ-ի գրեթե բոլոր նախարարական համաժողովներին՝ ծառայելով որպես բրազիլացի բարձրաստիճան պաշտոնյա։
2012 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՀԿ ղեկավարի թեկնածուներից մեկը։
2013 թվականի մայիսի 7-ին ընտրվել է ԱՀԿ ղեկավար[2], պաշտոնը ստանձնել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին[3]։
2020 թվականի օգոստոսի 31-ին նա ժամկետից շուտ լքել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը[3]։
Ռոբերտո Ազևեդոն ամուսնացած է և ունի երկու դուստր։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «WTO names Roberto Azevedo as new head — BBC News». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «Mr Roberto Azevêdo was Director-General of the WTO from 1 September 2013 to 31 August 2020» (անգլերեն). ВТО. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Президент Казахстана наградил гендиректора ВТО орденом «Достык»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ազևեդու» հոդվածին։ |