Ռոբերտո Ֆեռուցի

իտալացի նկարիչ
(Վերահղված է Ռոբերտո Ֆերուցիից)

Ռոբերտո Ֆեռուցի (իտալ.՝ Roberto Ferruzzi, դեկտեմբերի 16, 1853(1853-12-16), Շիբենիկ, Խորվաթիա - փետրվարի 16, 1934(1934-02-16), Տորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա)[1], իտալացի նկարիչ։ Առավել հայտնի է իր «Տիրամայր»[2] աշխատանքով, որը ցուցադրվել է 1897 թվականին։

Ռոբերտո Ֆեռուցի
իտալ.՝ Roberto Ferruzzi
Ծնվել էդեկտեմբերի 16, 1853(1853-12-16)
ԾննդավայրՇիբենիկ, Խորվաթիա
Վախճանվել էփետրվարի 16, 1934(1934-02-16) (80 տարեկան)
Մահվան վայրՏորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներMadonnina?
 Roberto Ferruzzi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտո Ֆեռուցին ծնվել է 1853 թվականի դեկտեմբերի 16-ին Շիբենիկ քաղաքում (Դալմաթիա նահանգում)։ Նրա հայրը աշխատում էր որպես փաստաբան։ Երբ նա դարձավ չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց Վենետիկ։ Զրկվելով հորից՝ Ռոբերտոն վերադարձել է Դալմաթիա և սկսել է ուսումնասիրել դասական երաժշտություն և գեղանկարչություն։

Այնուհետև տեղափոխվել է Տորելիյա քաղաք, որտեղ էլ 1897 թվականին նկարել է «Տիրամայր» նկարը[3]։

Ֆեռուցին մահացել է 1934 թվականի փետրվարի 12-ին Վենետիկում և թաղվել Տորելյայի ընտանեկան գերեզմանոցում[4][5]։

Ժառանգներ խմբագրել

Ռոբերտո Ֆեռուցի անունը կրել են նաև նրա երկու ժառանգները, նրա որդին (մականունն է Բոբո) և վերջինիս որդին (մականունը՝ Ռոբի)։ Առաջինը՝ Բոբոն լանդշաֆտների նկարիչ էր, իսկ երկրորդը՝ Ռոբին, կերպարվեստի և հնաոճ իրերի փորձագետ էր։

Տիրամայր խմբագրել

«Տիրամայրը» Ֆեռուցիի առավել հայտնի գեղանկարչական ստեղծագործությունն է։ 1897 թվականին այս գեղանկարչության շնորհիվ Ֆեռուցին հաղթել է Վենետիկում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IL DALMATA, октябрь 2008, PDF
  2. Madonna of the Streets
  3. Madonna of the Streets
  4. Books on Google Play, History of Modern Italian Art, Ashton Rollins Willard
  5. «The True Story Behind 'Madonnina'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Ֆեռուցի» հոդվածին։