Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ
Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ (անգլ.՝ Richard Laurence Millington Synge, հոկտեմբերի 28, 1914[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 18, 1994[1][2][3][…], Նորիջ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կենսաքիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1950)։
Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ անգլ.՝ Richard Laurence Millington Synge | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1914[1][2][3][…] Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 18, 1994[1][2][3][…] (79 տարեկան) Նորիջ, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Արևելյան Անգլիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Ուինչեսթեր քոլեջ, Թրինիթի քոլեջ և Քեմբրիջի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Ազդվել է | John H. Humphrey? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ann Stephen?[8] |
Երեխա(ներ) | Elizabeth Synge?[8], Matthew Millington Synge?[8], Jane Synge?[8], Alexander Millington Synge?[8], Charlotte Synge?[8], Patrick Millington Synge?[8] և Mary Synge?[8] |
Հայր | Laurence Millington Synge?[2][8] |
Մայր | Katherine Charlotte Swan?[2][8] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Քեմբրիջի համալսարանը (1936)։ 1941-1943 թվականներին աշխատել է բրդի արդյունաբերության ընկերությունում, 1943 թվականից՝ Լոնդոնի Լիստերյան կանխարգելիչ բժշկագիտության ինստիտուտում, 1948 թվականից եղել է Ռոուետյան հետազոտական ինստիտուտի (Աբերդին) սպիտակուցների կենսաքիմիայի և քիմիայի բաժնի վարիչ։ 1967 թվականից աշխատել է Նորիջի սննդանյութերի ինստիտուտում։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սպիտակուցների վերլուծական քիմիային։ Մշակել է (1941, Ա. Մարտինի հետ միասին) բաժանող քրոմատոգրաֆիայի տեսական հիմունքները և ներդրել գործնականում։ Նոբելյան մրցանակակիր (Ա. Մարտինի հետ համատեղ, 1952)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ The Nobel Prize in Chemistry 1952 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://fi.edu/en/awards/laureates/richard-l-m-synge
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 388)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ» հոդվածին։ |