Ռիկ Ջենեսթ
Ռիկ Ջենեսթ (անգլ.՝ Rick Genest, օգոստոսի 7, 1985, Châteauguay, Roussillon, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - օգոստոսի 1, 2018[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2]), կանադացի մոդել Մոնրեալից, առավել հայտնի է որպես Զոմբի Տղա (անգլ.՝ Zombie Boy)՝ մարդու կմախքի տեսքով դաջվածքների պատճառով[3]։
Ռիկ Ջենեսթ անգլ.՝ Rick Stephan Genest | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1985 |
Ծննդավայր | Châteauguay, Roussillon, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա |
Մահացել է | օգոստոսի 1, 2018[1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Կայք | rickgenest.com |
Rick Genest Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել15 տարեկան հասակում Ռիկը ստիպված է եղել գլխուղեղի ուռուցքի[4] հեռացման վիրահատություն կատարել, ինչը նրա մականունի՝ Զոմբի Տղայի ծագման պատճառն է դարձել։ Նույն տարիքում Ռիկը սկսել է դաջվածքներ անել։
Հայտնիություն
խմբագրել2009 թվականին Ռիկն առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ 2010 թվականի մարտի 5-ին Facebook-ում ստեղծվել է ֆան-էջ՝ նվիրված նրան և նրա դաջվածքներին։ Շուտով այդ էջին բաժանորդագրվել է 1 526 224 օգտատեր (2011 թվականի մարտի 25-ի դրությամբ), ինչը, ի վերջո, հանգեցրել է նրան, որ նրան նկատել է Լեդի Գագայի նորաձևության տնօրեն Նիկոլա Ֆորմիչետին։
2011 թվականի հունվարի 19-ին Ջենեսթը գովազդել է Mugler-ի աշուն-ձմեռ նոր տղամարդկանց հավաքածուի մի քանի կոստյում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նկատել է Ֆորմիչետտին[5]։ Դրանից հետո Նիկոլան խնդրել է Լեդի Գագային, որ Ռիկը մասնակցի տղամարդկանց նորաձև հագուստի ցուցադրությանը, ինչն ի սկզբանե նախատեսված չէր։ Ցուցադրությունն ուղեկցվել է Մարիանո Վիվանկոյի նկարահանած տեսանյութով, որում ցուցադրվել է Ռիկը[6][7][8][9]։
Ռիկը նաև նկարահանվել է Լեդի Գագայի «Born This Way» տեսահոլովակում, որտեղ երգչուհու դեմքին նույնպես նկարված են եղել մարդու կմախքը պատկերող դաջվածքներ[10]։
Այնուհետև նա մասնակցել է մի շարք նախագծերի, ինչպես նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են 2013 թվականի ամերիկյան «47 ռոնիններ» ֆիլմը և բրիտանական «Լուռ վկա» հեռուստասերիալը։ Բացի այդ, նա երկու անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մարմնի վրա ոսկորների ամենամեծ թվով դաջվածք ունեցող (139), ինչպես նաև մարմնի վրա միջատների ամենամեծ թվով դաջվածք ունեցող մարդ (176)։
Մահ
խմբագրելՄահացել 2018 թվականի օգոստոսի 1-ին Մոնրեալում[11]։ Լեդի Գագան հաստատել է Zombie Boy-ի մահը Twitter-ում. «Ես ավերված եմ իմ ընկերոջ՝ Ռիկ Ջենեսթի կամ Zombie Boy-ի ինքնասպանությամբ։ Մենք պետք է աշխատենք մշակույթը փոխելու, հոգեկան առողջությունը առաջին տեղում դնելու ուղղությամբ և ազատվենք այն նախապաշարմունքներից, որ մենք չենք կարող խոսել հոգեկան խնդիրների մասին։ Եթե դուք տառապում եք, օգնության համար դիմեք ձեր ընկերներին կամ ընտանիքին։ Մենք պետք է փրկենք միմյանց»[12]։ Ավելի ուշ մահվան պատճառ է ճանաչվել դժբախտ պատահարը[13]։ Սակայն 2019 թվականի հոկտեմբերին քննիչ Մելիսա Գանոնը որոշել է, որ մահը պատահականություն էր։ Նրա հետաքննությունը պարզել է, որ Ռիկը մահացել է մայթին գլխի հարվածի արդյունքում, և այն, որ Ռիկը գտնվել է ուժեղ ալկոհոլային հարբեցման և թմրադեղերի (մարիխուանա) ազդեցության վիճակում։ Զոհվածի որոշ հարազատներ ու ընկերներ համոզված են եղել, որ դա դժբախտ պատահար է։ Նա մահից առաջ չի թողել գրություն, վերջերս ամուսնացել է, և, ամենից դատելով, ունեցել է հաջող կարիերա։ Նրա մենեջերը, որը մոտավորապես եղել է նույն հասակի (~177 սանտիմետր), նշել է, որ պատշգամբի ճաղաշարերն իր ազդրերից ցածր են[14], և տեղեկացրել է, որ Ջենեսթը հաճախ ծխելու ժամանակ hենվում էր նրանց վրա[15]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | հֆ | Անիծված վիշապ | Carny | Քերնի |
2011 | ֆ | Aquario | կամեո | |
2013 | ֆ | 47 ռոնիններ | 47 Ronin | Ֆորման |
2013 | ֆ | Թունավոր սեր | Poison Love | |
2013 | ֆ | In Faustian Fashion | Փյունիկ | |
2014 | ֆ | Love at Last Sight | կամեո | |
2015 | ֆ | En Passant | վռնդիչ | |
2016 | վֆ | Illustrated Man | կամեո | |
2017 | ս | Լուռ վկա | Silent Witness | «Գիշանգղ» |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.instagram.com/p/BmBtw27llkQ/
- ↑ 2,0 2,1 2,2 https://ici.radio-canada.ca/nouvelle/1116174/zombie-boy-mort-suicide
- ↑ «"Beastly" beauty and Thierry Mugler's skeleton boy». San Francisco Chronicle. 2011 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
- ↑ «47 Ronin: Entrevue exclusive avec Zombie Boy» (French). 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Odell, Amy (2011 թ․ մարտի 2). «Mugler Highlights: Gaga, Gaga's Pigtails, Precarious Footwear, and More Gaga». The Cut / New York (magazine).
- ↑ Gaga’s stylist Nicola Formichetti makes Mugler debut Արխիվացված 2013-01-14 archive.today, Olivia Bergin (The Daily Telegraph). January 20, 2011.
- ↑ Mugler @ Paris Menswear A/W 11 Արխիվացված 2011-09-20 Wayback Machine, Alex Fury (SHOWstudio.com). January 19, 2011.
- ↑ Paris Fashion Week: Mugler menswear is reborn, and Lady Gaga is the midwife, Adam Tschorn (Los Angeles Times). January 19, 2011.
- ↑ Rethinking the Mugler Man, Cathy Horyn, (The New York Times). January 19, 2011.
- ↑ Lady Gaga’s 'Born This Way' Video Premiers Արխիվացված 2011-05-02 Wayback Machine, Jillian Mapes (Billboard). February 28, 2011.
- ↑ «Zombie Boy совершил самоубийство» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Модель Зомби Бой найден погибшим. Что известно о его смерти». medialeaks-ru.cdn.ampproject.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Названа новая причина смерти Zombie Boy» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Manager of Rick 'Zombie Boy' Genest believes death was an accident». KING. 2018 թ․ օգոստոսի 4.
- ↑ "'Zombie Boy' Rick Genest's death accidental, says coroner", BBC News, October 28, 2019.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Ջենեսթ» հոդվածին։ |