Լաքի Դայմոնդ Ռիչ (1971, Նոր Զելանդիա), կրկեսի արտիստ և հասարակ քաղաքացի, ով 2006 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդ։ Նրա մարմնի գրեթե 100%-ը պատված է դաջվածքներով, այդ թվում նաև առնանդամը, ականջները և բերանը[1]։ Հիմնականում զբաղվում է փողոցային ցուցադրություններով։ Հաճախ մասնակցում է տարբեր միջոցառումների և միջազգային ելույթների։ Ռիչի ամենահայտնի համարներից մեկը սուսեր կուլ տալն է։ Նաև կատարում է աճպարարական հնարքներ մոնոցիկլի վրա կանգնած[2]։

Լաքի Դայմոնդ Ռիչ
Դիմանկար
Ծնվել է1971
ԾննդավայրՆոր Զելանդիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունկրկեսի դերասան
 Lucky Diamond Rich Վիքիպահեստում

Ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու գաղափարը նա ունեցել է դեռևս մանկուց։ Ռիչի առաջին դաջվածքը քորոցի տեսք ունի, գտնվում է կողային մասում[3]։ Մարմինը լիովին դաջվածքներով պատելուց հետո նա ցանկացավ դրանց երանգներ տալ և ավելացրեց մոտավորապես 3 գույն[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ամենաշատ դաջվածքներ ուցեղ մարդը 100%-ով դաջվածքապատված է
  2. Totaro, Paola (2004 թ․ դեկտեմբերի 16). «Sydney's Lucky Diamond». Sydney Morning Herald. Վերցված է 3012 թ․ մայիսի 13-ին.
  3. «Առաջին դաջվածքը կողային մասում». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  4. Գունային ավելացումներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքի Դայմոնդ Ռիչ» հոդվածին։