Ռիկարդու Էսգայո

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռիկարդու Էսգայո (պորտ.՝ Ricardo de Sousa Esgaio, մայիսի 16, 1993, Նազարե, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Սպորտինգ»-ի և Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ռիկարդու Էսգայո
պորտ.՝ Ricardo Esgaio
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1993(1993-05-16)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Nazaré
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Մասնակցել է 2016 թվականի օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա խմբագրել

Էսգայոն «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը պորտուգալացին նշել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին՝ «Վիդեոտոն»-ի դեմ խաղում[3]։ Պորտուգալիայի առաջնության շրջանակներում Ռիկարդուն իր դեբյուտը նշել է 2013 թվականի հունվարի 5-ին՝ «Պասուշ դե Ֆեռեյրա»-ի դեմ խաղում[4]։

2015 թվականի հունվարին Էսգայոն վարձակալակն հիմունքներով տեղափոխվել է «Ակադեմիկա»։ Թիմի կազմում իր դեբյուտը Ռիկարդուն նշել է փետրվարի 1-ին՝ «Մարիտիմու»-ի դեմ խաղում[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականին Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է օլիմպիական խաղերին։ Անցկացրել է 4 հանդիպում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Спортинг VS. Видеотон 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012—12—07.
  4. «Спортинг VS. Пасуш де Феррейра 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—01—05.
  5. «Академика VS. Маритиму 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—02—01.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդու Էսգայո» հոդվածին։