Ռայմոնդս Վեյոնիս (լատիշ․՝ Raimonds Vējonis,հունիսի 15, 1966(1966-06-15)[2][3], Q18792640?, Պսկովսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական գործիչ։ 2015 թվականի հունիսի 3-ին ընտրվել է Լատվիայի նախագահ։

Ռայմոնդս Վեյոնիս
լատիշ․՝ Raimonds Vējonis
 
Կուսակցություն՝ Latvian Green Party?
Կրթություն՝ University of Latvia Faculty of Biology? (1989) և Լատվիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կենսաբան
Դավանանք հեթանոսություն[1]
Ծննդյան օր հունիսի 15, 1966(1966-06-15)[2][3] (57 տարեկան)
Ծննդավայր Q18792640?, Պսկովսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Լատվիա
Ամուսին Iveta Vējone?
 
Պարգևներ
Նիդերլանդական արյուծի շքանշան «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա[5] Վիեստուրա շքանշան Ճանաչման Խաչ Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով[4] և Իսլանդական բազեի պարգև

Կենսագրություն խմբագրել

Ծագումը և կրթությունը խմբագրել

Ռայմոնդս Վեյոնիսը ծնվել է 1966 թվականի հունիսի 15-ին Պսկովում։ Նրա հայրը լատիշ է, իսկ մայրը` ռուս։ 1989 թվականին Ռիգայում ավարտել է Լատվիայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։

Քաղաքականություն և ռազմական գործունեություն խմբագրել

Իր քաղաքական կարիերան սկսել է Մադոնա քաղաքից, որտեղ եղել է քաղաքային խորհրդի պատգամավոր։

Երկար տարիներ եղել է բնապահպանության նախարար։ Այնուհետև զբաղեցրել է տարածքային զարգացման նախարարը։ 2014 թվականի հունվարին նշանակվել է Լատվիյի պաշտպանության նախարար։ Լատվիայի Սեյմի 9-րդ և 10-րդ գումարման պատգամավոր է։

Նախագահ խմբագրել

2015 թվականի հունիսի 3-ին Սեյմի ընտրությունների արդյուքնում ընտրվել է Լատվիայի նախագահ։ Նրա օգտին է քվեարկել 99 պատգամավորից 55-ը։

Շքանշաններ խմբագրել

  • Երեք աստղերի շքանշան` Լատվիայի Հանրապետության պետական բարձրագույն շքանշան։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ 1990 թվականից անդամակցում է Լատվիայի կանաչների կուսակցությանը։

Լատիշերենը Վեյոնիսի մայրենի լեզուն է։ Տիրապետում է նաև անգլերենի և ռուսերենի[6]։ Ռայմոնդս Վեյոնիսը հեթանոս է[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eng.lsm.lv/article/politics/president/latvia-provides-eus-first-green-president-raimonds-vejonis.a132316/
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. quirinale.it (իտալ.)
  5. Teenetemärkide kavaleridPresident of Estonia.
  6. «Президенту Латвии посоветовали перестать говорить по-русски» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Зарубежные СМИ о Вейонисе: язычник с хорошей репутацией». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  8. «Latvia elects Vejonis, EU's first Green president». Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդս Վեյոնիս» հոդվածին։