Ռեջինա Հոլլ

ամերիկացի դերասանուհի

Ռեջինա Հոլլ (անգլ.՝ Regina Lee Hall, դեկտեմբերի 12, 1970(1970-12-12)[1], Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Սարսափելի ֆիլմ» ֆիլմերի շարքում խաղացած Բրենդա Միքսի դերով։

Ռեջինա Հոլլ
անգլ.՝ Regina Hall
Ծնվել էդեկտեմբերի 12, 1970(1970-12-12)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ[1]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] և Ֆորդհեմի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
regina-hall.com

Կենսագրություն

խմբագրել

Ռեջինա Հոլլը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանում[3]՝ էլեկտրիկ Օդի Հոլլի և ուսուցչուհի Ռուբի Հոլլի ընտանիքում[4][5]։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Հոլլն ընդունվել է Նյու Յորքի Ֆորդհամի համալսարան, որտեղ 1992 թվականին ավարտել է անգլերենի լեզվի բակալավրիատը[6][7]։ Ավելի ուշ ընդունվել է Նյու Յորքի համալսարան, որտեղ 1997 թվականին ստացել է լրագրության մագիստրոսի աստիճան։

Սկզբում Հոլլը մտադիր է եղել սկսել իր կարիերան մատենագրության կամ լրագրության ոլորտներում։ Բայց հոր՝ կաթվածից մահից հետո[8], նա ընտրություն է կատարել հօգուտ դերասանական գործունեության։ «Դա հանկարծակի էր։ Ես մտածում եմ, երբ ձեր կյանքում հանկարծակի իրադարձություններ են լինում, դրանք փոխում են ձեր կյանքի ծրագրերը և վերաուղղում են կողմնորոշիչները։ Երբ դուք երիտասարդ եք, չեք հասկանում կյանքի լրջությունը։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ երիտասարդ տարիքում կորցնում ես հարազատ մարդու։ Ես կարծում եմ՝ դա ինձ ստիպեց մտածել այն մասին, թե ինչ եմ իրականում ուզում ստանալ կյանքից»[9]։

Կարիերա

խմբագրել

Հոլլը հեռուստատեսային կարիերան սկսել է «Անվերջ սեր» հեռուստասերիալում երկրորդ պլանի և «Քողարկված ոստիկանները» սերիալում հրավիրված դերասանուհու դերերով։ Հոլլը առաջին մեծ դերը խաղացել է 1999 թվականի «Խաչեղբայր» ֆիլմում։ Հոլլն իր դեբյուտի մասին ասել է. «Դա իմ առաջին ֆիլմն էր։ Նկարահանումների ընթացքում ես ծանոթացա Սեն Լաթանի հետ, որի հետ միասին խաղացել ենք «Սեր և բասկետբոլ» ֆիլմում։ Դա իմ երկրորդ ֆիլմն էր։ Այնուհետև, երբ ես ապրում էի Լոս Անջելեսում, նկարահանվել են իմ երրորդ և չորրորդ ֆիլմերը։ Եվ դա իսկապես հոյակապ էր»[10]։

Հոլլը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել կատակերգական «Սարսափելի ֆիլմ» սարսափ ֆիլմում ունեցած դերով (և դրա շարունակություն «Սարսափելի ֆիլմ 2», «Սարսափելի ֆիլմ 3», «Սարսափելի ֆիլմ 4» ֆիլմերով)։ Նրա հերոսը` Բրենդա Միքսը աֆրոամերիկացի է։ «Սարսափելի ֆիլմ» ֆիլմերի շարքքը նրա կարիերայի ամենամեծ հաջողություններից մեկն է[11]։ 2001 թվականին Հոլլը «Էլլի ՄաքԲիլ» դրամատիկական սերիալում ստացել է Քորետա Լիպի դերը։ Սկզբում Հոլլը հանդես է եկել որպես հրավիրված դերասանուհի, սակայն 5-րդ եթերաշրջանից հետո, ստացել է գլխավոր դերերից մեկը։

Հոլլը 2009 թվականին մասնակցել է «Իրավապահ քաղաքացի» ֆիլմի նկարահանումներին։ 2010 թվականից մինչև 2011 թվականը խաղացել է «Օրենք և կարգ։ Լոս Անջելես» սերիալի գլխավոր դերերից մեկը։ 2010 թվականի նոյեմբերին Հոլլը հայտարարել է, որ ինքը դարձել է «ABILITY» ամսագրի խմբագիր[12]։

2018 թվականին թողարկվել է «Աջակցություն աղջիկներին» անկախ կատակերգությունը, որում Հոլլը խաղացել է գլխավոր դեր։

Դերսանական աշխատանքի համար Հոլլը արժանացել է քննադատների դրվատական գնահատականին և կինոմրցանակների բնազմաթիվ անվանակարգերի։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 Անվերջ սեր Loving դերի անունն անհայտ է
1997 Քողարկված ոստիկանություն New York Undercover Թեմի
1999 Խաչեղբայր The Best Man Քենդի
2000 Սեր և բասկետբոլ Love & Basketball Լենա Ռայթ
2000 Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Շարիս Ուորներ
2000 Սարսափելի ֆիլմ Scary Movie Բրենդա Միքս
2001 Սարսափելի ֆիլմ 2 Scary Movie 2 Բրենդա Միքս
2002 Այլ եղբայրը The Other Brother Վիկի
2001-2002 Էլլի ՄաքԲիլ Ally McBeal Քորետա Լիպ
2002 Վճարել ամբողջությամբ Paid in Full Կիշա
2003 Սարսափ ֆիլմ 3 Scary Movie 3 Բրենդա Միքս
2005 Մեղրամիս The Honeymooners Տրիքսի Նորտոն
2005 Վեց ամիս անց Six Months Later Քերի
2006 Սարսափ ֆիլմ 4 Scary Movie 4 Բրենդա Միքս
2006 Ավագ որդի The Elder Son Սյուզան
2008 Առաջին կիրակի First Sunday Օմյունիկ
2009 Իրավապահ քաղաքացի Law Abiding Citizen Քելլի Ռայս
2010 Մահը հուղարկավորության ժամանակ Death at a Funeral Միշել
2010-2011 Օրենք և կարգ։ Լոս Անջելես Law & Order: Los Angeles Էվելին Փրայս
2012 Մտածել ինչպես տղամարդը Think Like a Man Քենդեյս
2013 Խաչեղբայր 2 The Best Man Holiday Քենդի
2014 Մտածել ինչպես տղամարդը 2 Think Like a Man Too Քենդեյս
2015 Արձակուրդներ Vacation Նենսի Պետերսոն
2018 Օտար ատելություն The Hate U Give Լիզա Քարթեր

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1022538349 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Former StudentsWilliam Esper Studio.
  3. «Regina Hall:Biography». MSN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 19-07-10-ին.
  4. «Regina Hall Biography». Film Reference. Վերցված է 19-07-10-ին.
  5. «Regina Hall». Ability Magazine. Վերցված է 19-07-10-ին.
  6. «Regina Hall Interview». Youtube. Վերցված է 19-07-10-ին.
  7. «People Places Things' stars Regina Hall and Jemaine Clement talk about the new comedy». PIX 11. Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին. Վերցված է 19-07-10-ին.
  8. «Regina Hall's well-ordered life as an actor, not a nun». LA Times. Վերցված է 19-07-10-ին.
  9. «SCREEN TIME: REGINA HALL». The Shadow League. Վերցված է 19-07-10-ին.
  10. «Best Man Holiday' Star Regina Hall Talks Epic Catfights, Sequels, and Scandalous Videos». Moviefone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 19-07-11-ին.
  11. «'Think Like A Man Too's' Regina Hall Reenacts 'Scary Movie' Brenda Scene: Kevin Hart Needs to Keep It Down (Video)». The Wrap. Վերցված է 19-07-11-ին.
  12. «Regina Hall on the Mo'Nique Show». ABILITY Magazine. Վերցված է 19-07-11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջինա Հոլլ» հոդվածին։