Ռեյնհարդ Գյոբել

գերմանացի ջութակահար և դիրիժոր

Ռեյնհարդ Գյոբել (գերմ.՝ Reinhard Goebel, հուլիսի 31, 1952(1952-07-31)[1], Զիգեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ջութակահար և դիրիժոր, աուտենտիկ շարժման ներկայացուցիչ։

Ռեյնհարդ Գյոբել
գերմ.՝ Reinhard Goebel
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1952(1952-07-31)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԶիգեն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտագետ և ջութակահար
ԱշխատավայրՄոցարտեում
Պարգևներ և
մրցանակներ
Կայքreinhardgoebel.com
Commons-logo.svg Reinhard Goebel Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

Ջութակ նվագել է սովորել Քյոլնի կոնսերվատորիայում Ֆրանց-Յոզեֆ Մայերի մոտ։ Վարպետացել է Ամստերդամում Էդուարդ Մելկուս և Մարիա Լեոնհարդտ ջութակահարների մոտ։ Երաժշտության պատմություն է ուսանել Քյոլնի համալսարանում։ 1973 թվականին Քյոլնում հիմնադրել է Musica Antiqua Köln համույթը` հիմնականում բարոկկոյի գործիքային երաժշտության աուտենտիկ կատարման նպատակ ունենալով (աուտենտիզմը ուղղություն է կատարողական արվեստում, որը նպատակ ունի հին երաժշտության հնչման ճիշտ վերարտադրում ժամանակակից օրիգինալ կատարմանը համապատասխան)։ Համույթին միջազգային ճանաչման է արժանացրել ելույթը Բախի միջազգային փառատոնում 1978 թվականին Լոնդոնում[3]։ Մինչև 2005 թվականը ակտիվորեն ելույթ է ունեցել հյուրախաղերով, ձայնագրվել է այդ նույն համույթով, մինչև 1990 թվականը` նաև որպես մենակատար ջութակահար[4]։ Գյոբելի ու նրա համույթի կատարումներն առանձնանում են յուրահատուկ կենդանությամբ, ակադեմիականի համեմատ ավելի մեծ արագությամբ, տեմպով, ինտոնացիայի ճշգրտությամբ` չնայած բնական հնչյունաշարով փողային գործիքների կատարողական տեխնիկայի դժվարությանը։ Ռեյնհարդ Գյոբելը դասավանդել է Զալցբուրգի Մոցարտեում կոնսերվատորիայում, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի Նվագախմբային ակադեմիայի դասընթացներում։ Ներկայումս էլ հանդես է գալիս հյուրախաղերով` սովորաբար որպես հրավիրված դիրիժոր Եվրոպայում։ Նվագացանկի հիմքը կազմում են բարոկկո ոճի գերմանական երաժշտությունը և 18-րդ դարի վիեննական դասական արվեստը։ Զբաղվում է նաև խմբագրմամբ և քիչ հայտնի բարոկկո երաժշտության տպագրությամբ (այդ թվում` Դ. Հայնիխենի մի շարք ստեղծագործություններ)[5]։

Որոշ ձայնագրություններ (որպես մենակատար և Musica Antiqua խմբի կազմում)Խմբագրել

  • Բրանդենբուրգյան համերգներ և Բախի նվագախմբային երաժշտություն
  • Գեորգ Ֆիլիպ Տելեման (այդ թվում` «Սեղանային երաժշտության» (գերմ.՝ Tafelmusik) լիարժեք հավաքածու)
  • Ֆրանսուա Կուպերեն
  • Ժան-Ֆերի Ռեբել «Տարերքներ»
  • Հենրիխ Բիբեր «Սոնատ-միստերիաներ ջութակի և թվայնացված բասի համար»
  • Բախի ողջ ստեղծագործությունը` գրված ջութակի համար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. https://www.bachfestleipzig.de/de/bachfest/bach-medaille
  3. Anderson N. Reinhard Goebel // The New Grove Dictionary of Music and Musicians. L.; N.Y., 2001.
  4. Официально ансамбль Musica antiqua Köln был распущен в 2007 году.
  5. В издательстве A-R Editions.

Գիտական աշխատանքներԽմբագրել

  • Goebel R. Fragen der instrumentalen Solo- und Ensemblepraxis Bachs // Johann Sebastian Bachs Spätwerk und dessen Umfeld, hrsg. v. Ch. Wolff. Kassel, New York: Bärenreiter, 1988, S. 84 ff.

Արտաքին հղումներԽմբագրել