Ռեմոխոն
Ռեմոխոն (Նաև նարնջային ռեմոխոն, իսպաներեն՝ remojón կամ remojón de naranja), տիպիկ է արաբական ծագում ունեցող անդալուսական խոհանոցին։ Այս նարնջային աղցանը ավելի շատ հայտնի է Գրանադա ու Կորդոբա և Հաէնե մարզերում։ Գոյություն ունի տարբեր տեղական բաղադրատոմսեր, բայց բոլորն էլ որպես հիմք վերցնում են նարինջն ու ձիթապտղի յուղը, որով հայտնի է Անդալուսիան։ Հաճախ ռեմոխոնը անվանում են նաև «նարինջ ձիթապտղի յուղի» մեջ կամ «նարինջ աղցանով»։
Ռեմեխոնի բաղադրիչները | |
Անդալուսական | |
Ծագում | |
Տեսակ | ուտեստ |
Ենթատեսակ | աղցան |
Առաջացման երկիր | Իսպանիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | նարինջ, ձողաձուկ, բուլղարական պղպեղ, ձիթապտուղ, սխտոր, կանաչ սոխ |
Հնարավոր | ձու, սոխ, սխտոր, պղպեղ, կարտոֆիլ, տոմատի մածուկ |
Ամենապարզ ձևով պատրաստված ռեմոխոնը մի ուրիշ բան է, ինչպես մաքրած ու մանր կտրտած նարնջի միջուկ, համեմված ձիթապտղի յուղով ու աղով կամ էլ շաքարավազով, համից կախված։ Քաղցր ռեմոխոնը հանդիսանում է շատ լավ աղանդեր։
Ավելի բարդ բաղադրատոմսերում օգտագործվում է լրացուցիչ բաղադրամասեր, ավելի հաճախ բակալյաու։ Մեկ-մեկ ավելացնում են նաև ձիթապտուղ, եփած ձու, սոխ, սխտոր, պղպեղ, կարտոֆիլ և տոմատի մածուկ։