Ռեիսա ազգային պարկ
Ռեիսա ազգային պարկ (նորվ.՝ Reisa nasjonalpark), բնության պահպանվող տարածք Նորվեգիայում։ Գտնվում է Թրոմս ֆյուլքեի Նորդռեիսա կոմունայում՝ Ռեիսաէլվա գետի ավազանում և հարակից բարձրավանդակում։ Սահմանակից է Ֆինլանդիային։ Այն հիմնադրվել է 1986 թվականին գրեթե մինչ այդ պահը անձեռնմխելի համարվող գեղեցիկ և բացառիկ ֆլորայով ու ֆաունայով հարուստ բնությունը պահպանելու համար։ Մակերեսը կազմում է 803 կմ²[2]։
Ռեիսա ազգային պարկ
նորվ.՝ Reisa nasjonalpark | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Նորվեգիա[1] |
Վարչատարածք | Նորդռեիսա |
Աշխարհագրական տեղադրաում | Reisadalen? |
Հիմնվել է | նոյեմբերի 28, 1986 |
Մակերես | 803 |
Ֆլորա և ֆաունա
խմբագրելՊարկը առանձնանում է ֆլորայի և ֆաունայի բազմազանությամբ։ Հայտնաբերվել է 525 անօդային բուսատեսակներ, որից 230-ը՝ բույսեր։ Բույսերից 193-ը հանդիպում են բացառապես պարկի տարածքում[2]։
Ռեիսայում են բնակվում մի քանի գիշատիչ թռչունների տեսակներ (թավշաոտ ճուռակ, բերկուտ, բազեատիպ բու, սովորական հողմավար բազե և այլն։ Երբեմն հանդիպում են նաև արծիվներ։ Պարկում բնակվում են ընդհանուր առմամբ 140 տեսակ թռչուն։ Կարելի է հանդիպել նաև աղվեսի, արջի, գայլի և այլն[2]։
Ջրվեժ
խմբագրելՊարկի տարածքում է գտնվում Նորվեգիայի 1-ին, Եվրոպայի 8-րդ 7 աշխարհի 42-րդ ամենամեծ ջրվեժը[3] Ունի 269 մ բարձրություն, ջրի հզորությունը 6 մ³/վրկ. է։ Ջուրը թափվում է երեք հարկերով, որոնցից ամենաբարձրը 140 մ է[4]։ Ջրվեժը գտնվում է Ռեիսելվա գետի աջ վտակ Մոլեսյոկա (Մոլեսելվա) գետի վրա։ Ջուրը բարձրավանդակից թափվում է դեպի Ռեիլսելվայի հարթավայր[5]։
Ազգային պարկի տարածքում գտնվում են նաև ավելի քիչ հզորությամբ ջրվեժներ, ինչպիսիք են Իմոֆեսենը և Նեդրեֆոսենը։
Զբոսաշրջություն
խմբագրելԴեպի ազգային պարկ գնացող ավտոմոբիլային ճանապարհներ չկան։ Այնտեղ հնարավոր է հասնել միայն կա՛մ Ռեիսելվա գետն ի վեր մոտորանավակով, կա՛մ քայլելով գետի ավազանով, որտեղ առկա է գծանշված քայլարշավային երթուղի։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Nationally designated areas (CDDA)
- ↑ 2,0 2,1 2,2 Schandy, Tom; Helgesen, Tom (2006). 100 norske naturperler. (նորվեգերեն)
- ↑ World’s Largest Waterfalls.(չաշխատող հղում) (անգլերեն)
- ↑ World’s waterfall database. Արխիվացված 2004-12-24 Wayback Machine (անգլերեն)
- ↑ World of waterfalls:Mollisfossen. (անգլերեն)
Աղբյուրներ
խմբագրել- Շրջակա միջավայրի պաշտպանության դիրեկտիվը Ռեյիսա ազգային պարկի մասին: Արխիվացված 2007-09-30 Wayback Machine (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեիսա ազգային պարկ» հոդվածին։ |