Գահաժառանգ Ռեզա Փահլավի (հոկտեմբերի 31, 1960(1960-10-31)[2], Թեհրան, Իրան), Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավագ որդին, անվանակոչվել է ի պատիվ Կյուրոս արքայի, հոր մահից հետո համարվում է Փահլավիների տան գլխավորը և գոյություն չունեցող իրանական շահական գահի ժառանգորդը։ 1977 թվականից Ռեզա Փահլավին ապրում է ԱՄՆ-ում (անվերադարձ)։

Ռեզա Փահլավի
պարս.՝ رضا پهلوی
Դրոշ
Դրոշ
Արքայից արքա
 Հուլիսի 27, 1981
 հուլիսի 27, 1980
Նախորդող Մոհամմադ Ռեզա Փահլավի
 
Կուսակցություն՝ National Council of Iran?[1]
Կրթություն՝ Բակալավր
Գիտական աստիճան՝ բակալավր
Մասնագիտություն՝ Քաղաքագետ
Ազգություն պարսիկ
Դավանանք Իսլամ Շիա իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1960(1960-10-31)[2] (64 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Դինաստիա Փահլավիների հարստություն
Քաղաքացիություն  Իրան և  Մոնակո
Հայր Մոհամմադ Ռեզա Փահլավի[3]
Մայր Ֆարահ Փահլավի[3]
Ամուսին Յասմին Փահլավի[4]
Զավակներ Նուր Փահլավի, Իման Փահլավի, Ֆարախ
 
Կայք՝ rezapahlavi.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և կայսրուհի Ֆարահ Փահլավիի երեխաներից ամենաավագը։ Ծառայել է շահական զինված ուժերում և 1977 թվականին (17 տարեկան) ուղարկվել է ԱՄՆ ամառային ստաժավորման։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը հետաձգեց նրա վերադարձը հայրենիք։

Հոր մահից մեկ տարի անց Ռեզա Փահլավին դարձավ Փահլավիների տան գլխավորը։

Ռեզա Փահլավին երեք գիրք է գրել Իրանի մասին։

Ռեզա Փահլավին այժմ բնակվում է ԱՄՆ-ում[8]։ Նա բազմիցս հայտարարել է ի դեմս իրեն՝ Իրանում մենիշխանությունը վերականգնելու իր ցանկության մասին՝ իհարկե համակարգի ժամանակակից կառուցվածքային առաձնահատկությունները հաշվի առնելով[9]։

Մարդու իրավունքներ

խմբագրել

2010 թվականի մարտի 27-ին Ռեզա Փահլավին հրավիրվել է Բոննում մասնակցելու Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության համագումարին՝ Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ քննարկմանը մասնակցելու համար։

Հայտարարություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

խմբագրել

Ըստ տապալված շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդու, Իրանի դեմ իսրայելական և ամերիկյան զորքերի հարձակումը կարող է միայն վիթխարի ծառայություն լինել այս երկրում գոյություն ունեցող ռեժիմին։ Փահլավին նշել է, որ Իրանի դեմ հարվածը չի ոչնչացնի նրա միջուկային ծրագիրը, այլ միայն կկանգնեցի այն[10]։ Ռազմագործողության փոխարեն Ռեզան առաջարկել է Իսլամական Հանրապետության ղեկավարության դեմ մոբիլիզացնել «աշխարհի լավագույն բանակը՝ իրանական ժողովրդին»՝ նկատի ունենալով իր կողմնակիցներին[11][12][13]։

Տիտղոսներ, կոչումներ և պարգևներ

խմբագրել
  •   Շվեդիա՝ Սերաֆիմովի շքանշանի ասպեստ (1970 թվականի նոյեմբերի 24)։
  •   Իտալիա՝ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար » Մեծ խաչի շքանշանի ասպետ (1974 թվականի դեկտեմբերի 15)։

Հրապարակումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիոPrague: 1949.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. կայք — 1990.
  5. https://www.nixonfoundation.org/2024/10/h-i-h-reza-pahlavi-receives-nixon-foundations-architect-of-peace-award/
  6. https://www.msn.com/en-us/news/world/nixon-foundation-presents-architect-of-peace-award-to-hih-reza-pahlavi/ar-AA1sOyYc
  7. https://www.nixonfoundation.org/2024/10/a-historic-evening-at-the-nixon-library-as-h-i-h-reza-pahlavi-receives-architect-of-peace-award-evoking-president-nixons-legacy-of-peace-and-diplomacy/
  8. В США проживал (до своего самоубийства) и его младший брат Али-Реза Пехлеви (28 апреля 1966 г. — 4 января 2011 г.).
  9. Антонина Горбачева Младший сын Мухаммеда Реза Пехлеви покончил с собой(ռուս.) // The Epoch Times. — 5 января 2011 года.
  10. Принц Персии попросил Израиль не бомбить Иран(ռուս.) // Lenta.Ru. — 18 апреля 2012 года.
  11. Антон Евстратов Шахская семья: попытка возродиться из политического небытия(ռուս.) // РИА «Iran News». — 20 апреля 2012 года.
  12. Сын иранского шаха призвал Израиль помочь революции в Иране(ռուս.) // ИА «REGNUM». — 14 апреля 2012 года.
  13. Iran: Reza Pahlavi pleads with Israel not to bomb his country over its nuclear program(անգլ.) // GlobalPost. — 9 апреля 2012 года.
  14. Reza Pahlavi´s Web site
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա Փահլավի» հոդվածին։