Ռեդվան
Ռեդվան, գյուղաքաղաք (ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ռեդվանի գավառակում[1]։ Հանդիսանում է համանուն գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Սղերդ գյուղաքաղաքից 35 կմ հարավ արևմուտք՝ Տիգրիսի ձախակողմյան Խարզան վտակի ձախ ափին՝ բարձունքի վրա։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Ռեդվան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Ռեդվանի գավառակ | |
Այլ անվանումներ | Եզիդցվոց գյուղ, Եզիտվոց գյուղ, Ռդվան, Ռենդվան, Ռըդվան, Ռընդվան, Ռընտվան, Ռըտվան, Ռնդվան, Ռնտվան, Ռտվան, Տտվան, Րվան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ, թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կլիմա
խմբագրելՌեդվանն ունի շոգ կլիմա։ Ջուրը վատորակ է։
Պատմություն
խմբագրել1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը թուրքերի կողմից ենթարկվել են կոտորածի։ Ողջ մնացածները գաղթել են տարբեր երկրներ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջերին ուներ 800 տուն հայ, քուրդ, ասորի և թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը ներկարարություն, կոշկակարություն, առևտուր, անասնապահություն և հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՌեդվանում կար Ս. Աստվածածին և Ս. Գևորգ անուններով հայկական եկեղեցիներ։ Վերջին եկեղեցին ասորիների կողմից ստացել էր Մար Գորիս անվանումը։
Հասարակական կառույցներ
խմբագրելՌեդվանը բաժանված էր 5 թաղերի։ Բնակավայրում կար շուկա՝ 25-30 կրպակներով ու խանութներով։
Ռեդվանի շենքերն աղյուսից էին, անտեսք ու անհրապույր։
Կրթություն
խմբագրելԳյուղաքաղաքում գործում էր ուսումնարան, որը կառուցվել էր Պոլսի միացյալ ընկերության ջանքերով[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 444
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն