Լյուկ Միտչել
Լյուկ Միտչել (անգլ.՝ Luke David Mitchell, ապրիլի 17, 1985, Գոլդ Քոստ, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի հեռուստատեսային դերասան և մոդել։
Լյուկ Միտչել անգլ.՝ Luke Mitchell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1985 (37 տարեկան) |
Ծննդավայր | Գոլդ Քոստ, Քվինսլենդ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Ռեբեկա Բրիդս |
lukemitchellofficial.com | |
Կյանք և կարիերաԽմբագրել
Միտչելը ծնվել և մեծացել է Գոլդ Քոստում։ Ունի կրտսեր քույր, մեկ ավագ և երկու կրտսեր եղբայրներ։ Նրա կրտսեր եղբայրներից մեկը՝ Բենջամին Միտչելը, պրոֆեսիոնալ զբաղվում է մեծ թենիսով և ընդգրկված է աշխարհի լավագույն 250 թենիսիստների ցանկում։
Միտչելը ճանաչում է ստացել «Տանը և ճանապարհին» ավստրալիական սերիալում խաղացած դերի շնորհիվ, որտեղ նա կանոնավոր կերպով նկարահանվել է 2009-2013 թվականներին։ 2010 թվականին «Ամենահայտնի նոր դերասան» կատեգորիայում ստացել է «Logie» հեռուստամրցանակը[1]։
2008 թվականին նա առաջնաելույթ է ունեցել «Հարևաններ» սերիալում, իսկ հետո նկարահանվել է «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» պատանեկան սերիալում։
2013 թվականին Միտչելը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ The CW հեռուստաալիքի Ապագայի մարդիկ սերիալի 2013-2014 թվականների հեռուստաեթերաշրջաններում խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Դրա ավարտից հետո ABC հեռուստաալիքի «Միայն անդամների համար» փրայմ-թայմ սերիալում ստացել է կանոնավոր դեր[2]։ Մինչև եթեր դուրս գալը ալիքը շոուն փակել է[3]։
Անձնական կյանքԽմբագրել
2009 թվականին Միտչելը սկսել է հանդիպել դերասանուհի Ռեբեկա Բրիդսի հետ[4]։ 2012 թվականի մայիսին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Զույգը ամուսնացել է 2013 թվականի հունվարին[5]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2008 | Հարևաններ | Neighbours | Քրիս Նայթ | Ավստրալիական սերիալ, երկրորդական դեր |
2009-2010 | H2O։ Պարզապես ավելացրու ջուր | H2O: Just Add Water | Ուիլ Բենջամին | Կանոնավոր դեր, 26 էպիզոդ |
2009-2013 | Տանը և ճանապարհին | Home and Away | Ռոմեո Սմիթ | Ավստրալիական սերիալ, կանոնավոր դեր, 673 էպիզոդ |
2013 | Յոթ րոպե | 7 Minutes | Սեմ | |
2013-2014 | Ապագայի մարդիկ | The Tomorrow People | Ջոն Յանգ | Կանոնավոր դեր, 22 էպիզոդ |
2014 | Միայն անդամների համար | Members Only | Ջեսի | Կանոնավոր դեր |
2015-2016 | S.H.I.E.L.D. գործակալները | Agents of S.H.I.E.L.D. | Լինքոլն Քեմբել | Երկրորդական դեր (2 եթերաշրջան), կանոնավոր դեր (3 եթերաշրջան) |
2016 | Կույր գոտի | Blindspot | Իյեն «Ռոման» Կյուգեր | |
2019 | Կոդը | The Code | Ջոն Աբրե Աբրահամ | Կանոնավոր դեր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Luke Mitchell and Carrie Bickmore Win Most Popular New Talent At 2010 Logie Awards»։ Take 40։ մայիսի 2, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-01-ին։ Վերցված է մայիսի 3, 2010
- ↑ Lesley Goldberg (11 июля 2014)։ «'Tomorrow People's' Luke Mitchell Boards ABC's 'Members Only' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-07-12
- ↑ Lesley Goldberg (23 ноября 2014)։ «ABC Scraps John Stamos Dramedy 'Members Only' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-11-23
- ↑ KILKELLY DANIEL (2012-05-14)։ «'Home and Away' stars are engaged»։ Digital Spy։ Վերցված է 2016-08-26
- ↑ J.MO AND ELLE (JANUARY 06, 2013)։ «Zoe Balbi and Benji Marshall, Rebecca Breeds and Luke Mitchell and Rachael Finch and Michael Miziner wed»։ The Daily Telegraph։ Վերցված է 2016-08-26