Ռաֆ սուրճ (հպվ.՝ «Ռաֆ»), Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի այլ պետություններում տարածված սրճային ըմպելիք՝ ի հայտ եկած 2000-ական թվականների վերջում։ Պատրաստվում է մեկ բաժին էսպրեսոյին ոչ մեծ քանակությամբ փրփուր (0,5 սմ) պարունակող, գոլորշու վրա տաքացրած սերուցք ավելացնելու միջոցով։ Լատտեից ունեցած հիմնական տարբերությունը կաթի փոխարեն սերուցք կիրառելն է և վանիլային շաքարավազի օգտագործումը։ Հազվադեպ մատուցվում է օշարակով։

Ռաֆ սուրճ
Раф-кофе
Տեսակըմպելիք
Ծագման երկիրՌուսաստան Ռուսաստան
Տարածված երկրներԱՊՀ
Բաղադրամասերօշարակ, վանիլային շաքարավազ, փրփրացված սերուցք

Պատրաստում խմբագրել

Պատրաստման եղանակը հետևյալն է. ափսեի մեջ նախ լցվում է սուրճի համար նախատեսված տարատեսակ օշարակ, այնուհետև 35 մլ էսպրեսո[1]։ Այնուհետև ավելացվում է 15 %-ից ոչ ավելի յուղայնությամբ տաքացրած սերուցքը՝ ավելացնելով վանիլային շաքարավազ, բոլոր բաղադրիչները կաթնամանի մեջ[2] տաքացվում են մինչև 65°: Երբեմն պատրաստի ռաֆի վրա ցանում են աղացած դարչին[3]։ Գոյություն ունեն ըմպելիքի պատրաստման տարատեսակ եղանակներ՝ տարատեսակ բաղադրիչների՝ ալկոհոլի, մեղրի փոխարեն շաքարավազի, լավանդայի և այլ բաղադրիչների ավելացմամբ։

Պատմություն խմբագրել

Լեգենդի համաձայն՝ ռաֆ սուրճն առաջացել է 1996-1997 թվականներին [4] մոսկովյան սրճարաններից մեկում արված փորձարկումների արդյունքում։ Սրճարանի՝ Ռաֆայել անվամբ հաճախորդը հրաժարվեց սովորական սրճային ըմպելիքներից, և բարմենի փորձարկման արդյունքում հայտնվեց ավելի փափուկ և քաղցր համով ըմպելիք, քան սովորական սրճային ըմպելիքներն էին՝ կաթով[4] պատրաստված։ Ավելի ուշ այն հաճախորդները, ովքեր հավանեցին նոր ըմպելիքը, սկսեցին բարմենից խնդրել իրենց մատուցել «սուրճ ինչպես Ռաֆին»[1], և աստիճանաբար անվանումը կրճատվեց մինչև «Ռաֆ սուրճ» կամ ուղղակի «Ռաֆ»։ Աստիճանաբար, բարմենների՝ այլ սրճարաններ տեղափոխվելով՝ այս ըմպելիքն սկսեց մատուցվել նաև այնտեղ՝ մեծ տարածում գտնելով Ռուսաստանի[4] բոլոր սրճարաններում։ Խիստ տարածված սրճային ըմպելիք է համարվում Մոսկվայում[5][6] և Ռուսաստանում[1]։ 2018 թվականին ռաֆ սուրճը տարածվում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս. սրճարաններն այն պատրաստում են Ուկրաինայում[7] և Ղազախստանում, Բելառուսում[8]։ ԱՊՀ սահմաններից դուրս ռաֆ սուրճը գործնականում հայտնի չէ[4] (քանի որ rough coffee [rʌf ˈkɔːfi] արտասահմանյան սրճարաններում անվանում են կոշտ աղացած սովորական սուրճ, որը որոշ սրճարանների կողմից գնահատվում է իր յուրահատուկ դառը համի համար[9]), չնայած ըստ որոշ տվյալների՝ այս խմիչքը պատրաստում են որոշ չեխական սրճարաններում[10] և նույնիսկ Ինդոնեզիայում[11]։

Ռուսական որոշ սրճարանների փորձագետներ ռաֆ սուրճը քննադատում են այն պատճառով, որ սերուցքի և վանիլային շաքարավազի համն իր մեջ խեղդում է էսպրեսոյի անուշահոտությունը, սակայն նաև խոստովանում են, որ այս սրճային ըմպելիքը հանդիսանում է սրճարանային նորարարություններից մեկը, որը ծագումով Ռուսաստանից է[4]։ Բացի այդ, բավականին քաղցր ըմպելիքի հայտնի լինելու փաստը մատնանշվում է նրանց կողմից որպես ռուսաստանյան սրճարանային մշակույթի[12] բնորոշիչ գիծ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кофе. 100 правил, историй, рецептов / Сост. Юрышева Я... — М.: Эксмо, 2018. — С. 113—114. — 128 с.
  2. Кофе: рецепты, коктейли, советы, мастер-классы / Сост. Денисов Д. И., Цыро С. В.. — М.: Ресторанные ведомости, 2014. — С. 98. — 176 с.
  3. «Раф кофе / Raf coffee» (ռուսերեն). azbukakofe.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Правда ли, что кофе раф придумали в Москве?». The Village. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «'Rusiano' revolution: How Moscow does coffee». CNN Travel (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. Алиса Титко (2018 թ․ փետրվարի 26). «Чашка кофе в Москве: где найти самый дешевый напиток». KP.RU — сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «The Lavender Raf Is Spring's Answer to the Pumpkin Spice Latte;It's about time New York discovers Kiev's specialty». Tasting Table (անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Что есть и пить на GASTROFEST. КОФЕ». The Village Беларусь. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. Sebastien Racineux. Coffee Isn’t Rocket Science: A Quick and Easy Guide to Buying, Brewing, Serving, Roasting, and Tasting Coffee. — Hachette, 2018. — P. 103.
  10. Darya Afanasyeva (2016 թ․ մարտի 10). «Meet The Raf, Russia's Favorite Coffee Drink». Sprudge (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. Smoothie Shop juice & breakfast bar:Have you ever heard of the RAF coffee drink, created long time ago in Moscow?
  12. «Круглый стол: 10 экспертов о кофе в Москве и мире». The Village. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Кофе: рецепты, коктейли, советы, мастер-классы / Сост. Денисов Д. И., Цыро С. В.. — М.: Ресторанные ведомости, 2014. — С. 98. — 176 с.
  • Кофе. 100 правил, историй, рецептов / Сост. Юрышева Я... — М.: Эксмо, 2018. — С. 113—114. — 128 с.

Արտաքին հղումներ խմբագրել