Ռաֆիկ Հայրապետյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆիկ Հայրապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Արմենակի Հայրապետյան (ապրիլի 7, 1929, Կապան, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2008, Ուլյանովսկ, Ռուսաստան), հայ քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1964)։
Ռաֆիկ Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1929 |
Ծննդավայր | Կապան, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 21, 2008 (78 տարեկան) |
Վախճանի վայրը | Ուլյանովսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա (1958) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ռաֆիկ Հայրապետյանը ծնվել է 1929 թվականին, Ղափանում։ 1947-1951 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1958 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան, որտեղ նրան դասավանդել են Է. Մելդերիսը, Կ. Զեմդեգան, Տ. Զալտկալնը։ Ավարտելուց հետո գործուղվել է Ուլյանովսկ։ 1959 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
Գլխավոր գործերից են՝ «Ալեքսանդր Ուլյանովը մահապատժից առաջ», «Կորեացի քանդակագործ Պակ Սուն Գուի դիմաքանդակը», «Գ. Գայի դիմաքանդակը», Խորհրդային հերոս Վ. Դեևի (Ուլյանովսկ), պարտիզան Դենիս Դավիդովի, հեղափոխական Պ. Գլադիշևի (Բարիշ գյուղ) հուշարձանները և այլն[1]։
Պարգևներ խմբագրել
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Ստեղծագործություններ խմբագրել
- Խորհրդային հերոս Վլադիմիր Դեևի կիսանդրին Ուլյանովսկում (1958)[2]
- Դենիս Դավիդովի հուշարձանը Վերխնայա Մազա գյուղում (1960, բրոնզ)[3]
- ՌԴ հերոս Վիկտոր Նոսովի հուշարձան-կիսանդրին Սենգիլեյ քաղաքում (1965)[4][5]
- «Ողբացող մայրը» կոթողը Կարսուն ավանի 30-ամյակի հրապարակում (1968)[6][7]
- Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ընկած զինվորների հուշարձանը Մայնա ավանում (1973)[6][8][9]
- Հաղթանակի 30-ամյակի հրապարակում տեղադրված քանդակագործական խումբ Ուլյանովսկում (1975)[8][10][11][12]
- Կլիմենտ Տիմիրյազևի հուշարձան-կիսանդրին Տիմիրյազև ավանում (1979)[8][13]
- «Ողբացող մայրը» կոթողը Նովոուլյանովսկում (1985)[8][14][15][16]
- Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Միխայլովի կիսանդրին Ուլյանովսկում (1987)[8][17][18]
Մատենագրություն խմբագրել
- Н. Агафонова, "Его герой-современник" "Ульяновский комсомолец", 1962, 28 марта.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
- ↑ «Муниципальное бюджетное общеобразовательное учреждение гимназия №44 им. Деева В.Н. : ПАМЯТНИК В.Н.ДЕЕВА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ Памятник Денису Давыдову в Верхней Мазе
- ↑ «Сенгилеевский район. Администрация муниципального образования: официальный сайт. Объекты культурного наследия» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ К 90-летию со дня рождения Героя России В.П.Носова - Фотография бюста В.П.Носова
- ↑ 6,0 6,1 В Музее современного изобразительного искусства им.А.А.Пластова открылась персональная выставка Р.А.Айрапетяна, посвященная 80-летию со дня рождения художника и его памяти
- ↑ Памятник (р.п. Карсун) - описание, фото
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Рафик Арменакович Айрапетян
- ↑ «Майна. Памятник солдату (фотография)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ Символ Славы в Ульяновске
- ↑ Обелиск Вечной Славы
- ↑ Памятник (Обелиск) Вечной Славы на площади 30-летия Победы
- ↑ «Памятник К. А. Тимирязеву, основателю Опытной станции | Тимирязевский | Фото Планета». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ История открытия Монумента Славы "Скорбящая мать"(չաշխատող հղում)
- ↑ Старая Майна.ru — История поселения.
- ↑ Памятник "Скорбящая мать" - Новоульяновск (местоположение, фотографии)
- ↑ Герой Советского Союза Михайлов Фёдор Михайлович :: Герои страны
- ↑ Фотография бюста Ф.М. Михайлова