Ռաֆայել Նանուշյան

հայ նկարիչ

Ռաֆայել Պողոսի Նանուշյան (հունվարի 17, 1924(1924-01-17), Ալաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - փետրվարի 29, 1976(1976-02-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գծանկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Ռաֆայել Նանուշյան
Ծնվել էհունվարի 17, 1924(1924-01-17)
ԾննդավայրԱլաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Վախճանվել էփետրվարի 29, 1976(1976-02-29) (52 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Նանուշյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 17-ին, Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում։ 1942 թվականին ավարտել է Ախալքալաքի միջնակարգ դպրոցն ու կամավոր մեկնել կարմիր բանակ։

Մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասից և ավարտվել Բեռլինում։ Մեծ հաղթանակից հետո էլ Ռաֆայելը երկու տարի ծառայել է խորհրդային բանակում, 1947 թվականին զորացրվել է, և հենց առաջին տարում էլ ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինը, որն ավարտել է 1953 թվականին։ 1949 թվականին ուսանող Ռաֆայելը մասնակցել է հանրապետական ցուցահանդեսի։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Էջեր Հայրենական մեծ պատերազմից» նկարաշարը (1953) բարձր է գնահատվել ավագ սերնդի նկարիչների կողմից և նրանք էլ երաշխավորել են Ռաֆայելին ընդունվելու ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Նանուշյանի «Խաղաղություն աշխարհին» պլակատը 1961 թվականին Բեռլինի միջազգային ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի։ Նանուշյանը պարգևատրվել է շքանշանով և մեդալներով[1]։

Ռաֆայել Նանուշյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ձևավորել է Րաֆֆու «Պատմվածքներ», Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» (հայերեն) գրքերը։

Ստեղծագործություններ խմբագրել

Դիմանկարներ`

  • «Ուսանողի դիմանկար», 1970[3]
  • «Հ. Չոլախյանի դիմանկարը».[4]

Գծանկարների թերթեր՝

Եռապատկեր՝

  • «Մի սերնդի պատմություն», 1970

Պլակատներ՝

  • «Թող փոթորիկն ուժգին պայթի»
  • «Խաղաղություն ժողովուրդներին»
  • «Կորչի պատերազմը» (դիպլոմ, 1959, Բեռլինի միջազգային ցուցահանդես)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Ուսանողի դիմանկար», Ռաֆայել Նանուշյան
  4. «Հ. Չոլախյանի դիմանկարը», Ռաֆայել Նանուշյան