Ռաֆայել Մորենո Արանսադի

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաֆայել Մորենո Արանզադի (իսպ.՝ Rafael Moreno Aranzadi; Մայիսի 23 1892, Բիլբաո  - Մարտի 1 1922, նույն վայրում), մականունը Պիչիչի (իսպ.՝ Pichichi)  - իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Իսպանիայի պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկը, նրա անունով է կոչվում Լա Լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակաը  - «Պիչիչի մրցանակ»։

Պիչիչի
իսպ.՝ Pichichi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Մորենո Արանզադի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ Մայիսի 23, 1892
Ծննդավայր Բիլբաո, Իսպանիա Իսպանիա
Մահվան ամսաթիվ մարտի 1, 1922(1922-03-01)[1] (29 տարեկան)
Մահվան վայր Բիլբաո, Իսպանիա Իսպանիա
Հասակ 1.54 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
ԻսպանիաԷսկոլապիոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1911–1921 թթ. ԻսպանիաԱտլետիկ Բիլբաո 89 (78)
Ազգային հավաքական
1920 Իսպանիա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է Բիլբաոյում։ Առաջին Կոպա դել Ռեյի եզրափակիչը խաղացել է 1913 թվականի մարտին։ Ատլետիկ Բիլբաոն պարտվեց Ռասինգ Քլաբ դե Իրունին 0-1 հաշվով։ Նույն տարվա օգոստոսի 21, նույն մրցակցի դեմ, որը անվանափոխվել էր Ռեալ Յունիոն, նրանք խաղացին Սան Մամես մարզադաշտի բացման ժամանակ, և նա դարձավ առաջին գոլի հեղինակը այս մարզադաշտում և ստացավ իր մականունը իր թույլ կազմվածքի պատճառոց[2]։

Պիչիչին նաև խաղաց ևս հինգ գավաթային եզրափակիչներում` հաղթելով դրանցից չորսում և դարձավ հեթ-տրիկի հեղինակ 1915 թվականի եզրափակչում, որտեղ Ատլետիկը հաղթեց Էսպանյոլին 5–0 հաշվով[3]։ Նա մահացավ 1922 թվականի մարտի 2-ին 29 տարեկան հասակում` անսպասելի վարակվելով տիֆով[4][5]։

Միջազգային կարիերա խմբագրել

1920 թվականին Պիչիչին դարձավ նոր ձևավորված Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական առաջին խաղացողներից մեկը, որը 1920 թվականին խաղաց Ամառային օլիմպիական խաղերում, որը կայացավ Բելգիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. «Rafael Moreno Aranzadi, más conocido por Pichichi» [Rafael Moreno Aranzadi, better known as Pichichi] (Spanish). Marca. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Spain – Cup 1915». RSSSF. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  4. «Leyendas del Athletic Club de Bilbao – 'Pichichi'» [Athletic Club de Bilbao legends – 'Pichichi'] (Spanish). El Correo. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Rafael Moreno, Pichichi, se convierte en mito (1922)» [Rafael Moreno, Pichichi, becomes a myth (1922)] (Spanish). Diario AS. 2016 թ․ մարտի 1. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)