Ռաֆայել Մոնտի (Raffaele Monti, 1818[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն և Իզեո, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4] - հոկտեմբերի 16, 1881(1881-10-16)[1][5][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]), իտալացի ականավոր քանդակագործ, պոետ։

Ռաֆայել Մոնտի
Ծնվել է1818[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն կամ Իզեո, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 16, 1881(1881-10-16)[1][5][6][…]
Վախճանի վայրըԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
 Raffaele Monti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Մոնտին ծնվել է Միլանում, սովորել է Կայսերական Ակադեմիայում իր հոր՝ քանդակագործ Գաետանո Մատթեո Մոնտիի ղեկավարության ներքո։ Ընդամենը 20 տարեկանում հրավիրվում է Վիենա, որտեղ մեծ հովանավորություն է ստանաում։ 1840 թվականին նա վերադառնում է Միլան։ 1846 թվականին Մոնտին 1 տարով մեկնում է Անգլիա, իսկ ավելի ուշ բնակություն է հաստատում այնտեղ։

Մոնտին ցուցադրվում է Թագավորական Ակադեմիայում և շուտով, հատուկ դուքս Դևոնշիրացի 6-րդ համար իր «Շղարշապատ վեստալուհի» շղարշի պատրանքով քանդակի համար, ստանում է առաջատար քանդակագործի ճանաչում։ Այս աշխատանքի հիման վրա Copeland-ի փարոսյան ճենապակուց «հարսնացու» անունով հայտնի ստեղծված կիսանդրին, որն ավելի հայտնի է որպես «հարսնացուի քանդակ», 1861 թվականին ներկայացվում է Բյուրեղապակյա Պալատ արվեստի միությունում։ Այդ կիսանդրին դառնում է երբևէ ստեղծված ամենահայտնի փարոսյան կիսանդրիներից մեկը[8]։

Մոնտին քանդակներ էր ստեղծում մարմարից, բայց նա քանդակներ է ստեղծել նաև մետաղից և ճենապակուց, ակտիվ էր կիրառական արվեստի բնագավառում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  3. 3,0 3,1 Union List of Artist Names
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 SIKART — 2006.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. «Fitzwilliam Museum - OPAC Record». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մոնտի» հոդվածին։