Ռաֆայել Ասլանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆայել (Ռաֆիկ) Եգորի Ասլանյան (հուլիսի 29, 1948(1948-07-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2017(2017-03-09), Տոմսկ, Ռուսաստան), հայ նկարիչ։ ՌԴ նկարիչների միության անդամ։ Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ամբիոնի պրոֆեսոր։

Ռաֆայել Ասլանյան
Ծնվել էհուլիսի 29, 1948(1948-07-29)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 9, 2017(2017-03-09) (68 տարեկան)
Մահվան վայրՏոմսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և նատյուրմորտ
ՈւսուցիչՍարգիս Մուրադյան

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆայել Ասլանյանը ծնվել է ՀԽՍՀ Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում` մտավորականի ընտանիքում։ Հայրը` Եգոր Ասլանյանը, անգլերեն է դասավանդել տեղական դպրոցում, մայրը եղել է տնային տնտեսուհի։ Նրանք ունեցել են չորս տղա, որոնցից երեքը (այդ թվում Ռաֆայելը) դարձել են նկարիչներ։

  Ես հինգ կամ վեց տարեկան էի, երբ գետի ափին տեսա փորձառու նկարիչների աշխատանքները։ Վառ գույներն ու արարման անկրկնելի գեղեցկությունն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը։ Այդ ժամանակ ես կարծեցի` իմ առջև ինչ-որ կախարդներ են իրենց գունապնակի հմայքը տարածում[1]...  

Ռաֆայել Ասլանյանը միջնակարգ կրթությանը զուգահեռ սովորել է Կիրովականի նկարչական դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Սարգիս Մուրադյանի արվեստանոց)։ Ավարտելուց հետո նկարչություն է դասավանդել Դիլիջանում։ 1976 թվականին մասնակցել է Երևանի նկարիչների և քանդակագործների մրցույթին և արժանացել առաջին մրցանակի։

1978-1984 թվականներին մասնակցել է հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսներին (Հայաստան), սոցիալիստական երկրների երիտասարդ նկարիչների միջազգային ցուցահանդեսներին (Հավանա, Կուբա), համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսներին (Մոսկվա, ԽՍՀՄ), 1987-1993 թվականներին ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։

1997-1998 թվականներին նկարներ է ստեղծել Թաթարստանի Նուրլատ քաղաքի Սուրբ Իլյայի եկեղեցում, ինչպես նաև վերականգնել է սրբապատկերներ։

Ռաֆայել Ասլանյանի արվեստը ձևավորվել է 19-20-րդ դարերի հայկական ազգային նկարչության, հին ռուսական կրոնական, ինչպես նաև արևմտյան մոտիվների ազդեցության ներքո։

1998 թվականից ապրել և ստեղծագործել է Տոմսկում։ Մշակույթի վարչության աջակցությամբ ստացել է արվեստանոց, 1998-2007 թվականներին դասավանդել է Տոմսկի Վ. Շիշկովի անվան մշակութային կրթական ուսումնարանում։ Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի կազմում «Մշակույթի և արվեստի ինստիտուտի» ստեղծման պահից դասավանդել է այնտեղ, 2006 թվականից եղել գեղարվեստաերաժշտական կրթության ամբիոնի պրոֆեսոր[2]։

1998-2013 թվականներին մասնակցել է տեղական և միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոմսկում, Սևերսկում, Յուրգայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում և Մոսկվայում։ 2002 թվականին դարձել է Աֆղանստանում և տեղական ռազմաճակատներում զոհված զինվորների հուշարձանի նախագծի հաղթող[3]։

Ռաֆայել Ասլանյանի կտավները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

2017 թվականի մարտին սրտի կաթվածի պատճառով[4] հոսպիտալացվել է։ Մահացել է 2017 թվականի մարտի 9-ին։

  • Рафаэль Асланян: Творчество (учебное наглядное пособие). - Томск: ИД «Смелая версия» и ООО Типография «Иван Фёдоров», 2012 . - 104 с., ил. - Электронный ресурс: smel.tomsk.ru.
  • Асланян Р.Е. Живопись (учебное пособие). - Томск: Издательство ТГПУ, 2012. - 98 с. - ISBN 978-5-89428-608-2
  • Асланян Р.Е. Особенности работы со студентами младших курсов педагогического вуза на занятиях по рисунку (научная статья) / Актуальные проблемы преподавания творческих дисциплин в контексте современного образования и культуры: Материалы III Всероссийской научно-практической заочной конференции (г. Томск, 14 ноября 2014 г.) / Под ред. Е.А. Каюмовой, И.В. Рудина. - Томск: Издательство ТГПУ, 2014. - 196 с.
  • Веснина, Татьяна. Оправдание Малевича. О художнике Рафо Асланяне // Красное знамя, обл.газета. - Томск, 2014. - 3 февраля. - Электронный ресурс: krasnoeznamya.tomsk.ru
  • Тайлашева, Елена. Высшая лига. Культура и искусство // Томские новости, газета. - Томск, 2011. - 27 мая. - Электронный ресурс: tomsk-novosti.ru (эссе о художниках и музыкантах, в том числе о Р.Е. Асланяне, фото).
  • Шелест, Татьяна. Рафо. Палитра любви и страсти // Томская неделя, газета. - Томск, 2015. - 21 августа. - Электронный ресурс: tomskw.ru.

Ծանոթագրություններ

խմբագրել