Ռաքել Դինք
Ռաքել Դինք (1959, Սիլոփի, Շըրնաքի մարզ, Թուրքիա), պոլսահայ իրավապաշտպան[2] և Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավար։ Սերում է Գզիրայում հաստատված հայկական Վարդո գերդաստանից[3]։
Ռաքել Դինք | |
---|---|
Ծնվել է | 1959 |
Ծննդավայր | Սիլոփի, Շըրնաքի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Ամուսին | Հրանտ Դինք[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արաթ Դինք |
2007 թվականի հունվարի 19-ին սպանված պոլսահայ լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքի այրին է[2]։
Մեծացել է Թուզլայի հայկական «Քամփ Արմեն» մանկատանը և երկար տարիներ եղել է որպես ճամբարի մենեջեր։ Հրանտ Դինքի սպանությունից հետո ներգրավվել է իրավապաշտպան գործունեության մեջ և 2007 թվականից զբաղեցնում է Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարի պաշտոնը[4]։
Կենսագրություն
խմբագրելՌաքել Դինքը ծնվել է 1959 թվականին Սիլոփիում[5], Սիյամենթի (Վարդանյան) և Դելալի ընտանիքում։ Ռաքելը Վարթո ցեղի ցեղապետի երկրորդ զավակն է[2][5]։ Ռաքելի պապը` Վարդանը, որի անունից էլ ծագում է ցեղախմբի անունը, վանեցի է եղել։ Խուսափելով ջարդերից` Վարդանը հարազատների հետ հաստատվել է Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Ջուդի լեռան լանջերին։ Գոյությունը պահպանելու համար գերդաստանը թաքնվել է լեռան խոռոչներից մեկում[2][5][6]։ Գերդաստանը կոտորածից փրկվել է արաբական Թայան ցեղախմբի օգնությամբ։
Ռաքելը ընտանիքի վեց երեխաներից երկրորդն է եղել։ Ութ տարեկանում հիվանդության պատճառով կորցրել է մորը։ Հայրը կրկին է ամուսնացել և ունեցել ևս յոթ զավակ։ Ընտանիքում ո՛չ հայերեն են իմացել, ո՛չ թուրքերեն, խոսել են միայն քրդերեն։ Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եղել[6]։
Երբ Ռաքելն ութ ու կես տարեկան է եղել, Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ նրանց գյուղ են այցելել հոգևորականներ` փնտրելու ցեղասպանությունից մազապուրծ հայերին և մյուս քրիստոնյաներին։ Այդ խմբի մեջ են եղել նաև Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ Հրանտ Գյուզելյանն ու Օրհան Յունքեշը, որոնք մի խումբ տեղացի հայ երեխաների տեղափոխել են Ստամբուլ` կրթություն տալու նպատակով։ Երեխաների երկրորդ խմբի մեջ է եղել նաև Ռաքել Դինքը՝ երկու եղբայրների հետ։ Ստամբուլում խումբը կանգ է առել Թուզլայի «Քամփ Արմեն» հայ երեխաների ճամբարում, որտեղ մի քիչ հայերեն և թուրքերեն է սովորել։ Այնուհետև Ռաքելը տեղափոխվել է Գետիկ փաշայի հայկական եկեղեցու գիշերօթիկ դպրոց` կանոնավոր կրթություն ստանալու, իսկ ամառներն անցկացրել «Քամփ Արմեն» ճամբարում։ Հետագայում ստիպված Ստամբուլ են տեղափոխվել Ռաքելի հայրն ու ազգականները[7], քանի որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քրիստոնյաները բռնությունների են ենթարկվել[8]։
Հրանտ Դինքին Ռաքելը հանդիպել է «Քամփ Արմեն»-ում, ով ամառները այնտեղ է անցկացրել, իսկ դասերի ժամանակ ապրել է Գետիկ փաշայի գիշերօթիկում։ 1977 թվականի ապրիլի 23-ին նրանք պսակադրվել են։ Զույգն ունեցել է երեք երեխա` Դելալ, Արաթ և Սերան։
«Քամփ Արմեն» ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանի ձերբակալությունից (պետությունը նրան մեղադրել է ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու մեջ) հետո Հրանտ և Ռաքել Դինքերը ստանձնել են ճամբարի խնամակալությունը մինչև 1983 թվականը[2][9], երբ պետությունը վերջնականապես փակել է ճամբարն ու հայ համայնքից խլել սեփականության իրավունքը (2015 թվականին ճամբարի տարածքի սեփականատերը որոշել է քանդել ճամբարի շենքը, սակայն Պոլսում բնակվող հայ երիտասարդների ու համախոհների ջանքերով 175 օր տևած պայքարից հետո ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին)։
Նրա ամուսինը՝ Հրանտ Դինքը, սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի գրասենյակ վերադառնալիս[10]։ 2007 թվականի հունվարի 23-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի հուղարկավորությունը, որին ներկա են գտնվել մեծ թվով մարդիկ[11]։ Արարողությանը ելույթ է ունեցել նաև Ռաքել Դինքը[12]։
Ռաքել Դինքը Հրանտ Դինք հիմնադրամի նախագահն է, որը ստեղծվել է 2007 թվականին[13][14]։
Ավելի ուշ նա հայտնի է դարձել ամուսնու հուղարկավորության ժամանակ իր ելույթով[7][15]։
Ով Տեր, ես քո զավակն եմ, ես ու ամուսինս իրար շատ էինք սիրում, այս սերը պետք է ցոլացնեմ։ Ասացի` պիտի ջանամ Թուրքիայի մեջ եղած անիրավությունները բացատրեմ։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://auroraprize.com/fr/stories/detail/premium/9123/rakel-dink
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Rakel Dink». alumni.sabanciuniv.edu (Turkish). Sabancı University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kumkapı'da balıkçı sepetinde bulundu, yetimhaneye verildi 'Dilim giderim dese de adımlarım gitmek istemiyor' derdi». Radikal (Turkish). radikal.com.tr. 2007 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kurumsal Yapı». www.hrantdink.org. Hrant Dink Foundation website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Acı acı ağlıyorum». Cumhuriyet (Turkish). cumhuriyet.com.tr. 2015 թ․ ապրիլի 23. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Ռաքել Դինք
- ↑ 7,0 7,1 «Erguvanlarla başlamıştı bu büyük aşk bir caninin kurşunuyla yarım kaldı». Hürriyet (Turkish). hurriyet.com.tr. 2007 թ․ հունվարի 28. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rakel Dink: Karanlığın başı devlet anlayışı». ntv.com.tr. Ntv.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Tuzla Ermeni Çocuk Kampının İzleri». Bianet]publisher=bianet.org (Turkish). 2001 թ․ փետրվարի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gazeteci Hrant Dink silahlı saldırıda öldü». Hürriyet (Turkish). hurriyet.com.tr. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Türkiye Evladını Böyle Uğurladı». www.gazetevatan.com. Vatan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Dink'i on binler uğurladı». BBC Türkçe (Turkish). bbc.co.uk. 2007 թ․ հունվարի 23. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sınırların ötesinde» (PDF). armtr-beyondborders.org. Ermenistan-Türkiye Normalleşme Süreci Destek Programı. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Hrant Dink Ödülü bu akşam sahiplerini buluyor». T24 (Turkish). t24.com.tr. 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bebekten katil yaratmak...». Hürriyet (Turkish). hurriyet.com.tr. 2007 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)