Ռասմուս Նիսեն Քրիստենսեն (դան․՝ Rasmus Nissen Kristensen,հուլիսի 11, 1997(1997-07-11)[1][2], Brande, Ringkjøbing County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, անգլիական «Լիդս Յունայթեդի» և Դանիայի հավաքականի պաշտպան, որը վարձակալության իրավունքով հանդես է եկել իտալական «Ռոմայում»։

Ռասմուս Քրիստենսեն
դան․՝ Rasmus Nissen Kristensen
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1997(1997-07-11)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Brande, Ringkjøbing County, Դանիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Քրիստենսենը «Միդթյուլանի» սան է։ 2015/16 մրցաշրջանից հանդես է եկել հիմնական թիմում։ Դանիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2016 թվականի մարտի 6-ին «Նորշելանի» դեմ խաղում՝ 39-րդ րոպեին փոխարինելով Վացլավ Կադլեցին[3]։ Մինչև մրցաշրջանի ավարտը մասնակցել է 12 հանդիպման, որոնցից 9-ը սկսել է մեկնարկային կազմում։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին գոլը խփել է մայիսի 11-ին «Հոբրոյի» դարպասը[4]։ 2018 թվականի հունվարին 5,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Այաքս»՝ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի ամառը[5]։ 2022 թվականի հունիսի 8-ին հնգամյա պայմանագիր է կնքել անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբի հետ[6]։

Կարիերա հավաքականում խմբագրել

Ռասմուսը Դանիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականների մշտական մասնակից է։ Մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությունների որակավորման և էլիտար ընտրական մրցաշարերին, սակայն եզրափակիչ փուլ չի անցել։

Ձեռքբերումներ խմբագրել

«Յոնգ Այաքս»
  • Նիդերլանդների առաջին դիվիզիոնի հաղթող՝ 2017/18

«Այաքս»

«Ռեդ Բուլ» (Զալցբուրգ)
  • Ավստրիայի չեմպիոն (3)՝ 2019/20, 2020/21, 2021/22
  • Ավստրիայի գավաթի գավաթակիր (3)՝ 2019/20, 2020/21, 2021/22

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա[7] գավաթ[8] Եվրոպական գավաթներ[9] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միդտյուլլան 2015/16 12 1 0 0 0 0 12 1
2016/17 34 2 3 0 8 0 45 2
2017/18 17 3 0 0 7 1 24 4
Ընդամենը 63 6 3 0 15 1 81 7
Այաքս 2017/18 8 0 0 0 0 0 8 0
2018/19 12 0 5 1 2 0 19 1
Ընդամենը 20 0 5 1 2 0 27 1
Յոնգ Այաքս

(ֆարմ ակումբ)

2017/18 2 0 2 0
Ընդամենը 2 0 2 0
Ռեդ Բուլ (ֆուտբոլային ակումբ, Զալցբուրգ)| 2019/20 12 0 2 0 6 0 20 0
2020/21 31 3 5 1 8 0 44 4
2021/22 29 7 6 3 10 0 45 10
Ընդամենը 72 10 13 4 24 0 109 14
Լիդս Յունայթեդ 2022/23 26 3 4 0 30 3
Ընդամենը 26 3 4 0 30 3
Արենդա Ռոմա (ֆուտբոլային ակումբ 2023/24 14 1 0 0 0 0 14 1
Ընդամենը 14 1 0 0 0 0 14 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 197 20 25 5 41 1 263 26

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Midtjylland - Nordsjalland» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Midtjylland - Hobro» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  5. ««Аякс» купил 20-летнего датского защитника Ниссена за 5,5 млн евро». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  6. «Leeds United agree deal for Rasmus Kristensen» (անգլերեն). leedsunited.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. Чемпионат Дании, Эредивизи, Эрстедивизи, чемпионат Австрии, Английская Премьер-лига, Чемпионат Италии (Серия A)
  8. Кубок Дании, Кубок Нидерландов, Кубок Австрии, Кубок Англии, Кубок Италии
  9. Лига Европы УЕФА, Лига чемпионов УЕФА

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասմուս Քրիստենսեն» հոդվածին։