Վացլավ Կադլեց

ֆուտբոլիստ

Վացլավ Կադլեց (չեխ․՝ Václav Kadlec, մայիսի 20, 1992(1992-05-20)[1][2][3], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող, որը խաղացել է Չեխիայի ազգային հավաքականում։

Վացլավ Կադլեց
չեխ․՝ Václav Kadlec
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1992(1992-05-20)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1997—2008 Չեխիա Բոհեմիանս 1905
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2013 Չեխիա Սպարտա Պրահա 111 (32)
2013—2015 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 30 (6)
2015  Չեխիա Սպարտա Պրահա 13 (9)
2016 Դանիա Միդտյուլան 13 (3)
2016—2020 Չեխիա Սպարտա Պրահա 38 (9)
Ազգային հավաքական
2008 Չեխիա Չեխիա (մինչև 16) 2 (1)
2007—2009 Չեխիա Չեխիա (մինչև 17) 26 (18)
2009 Չեխիա Չեխիա (մինչև 18) 2 (0)
2010 Չեխիա Չեխիա (մինչև 19) 3 (1)
2010—2015 Չեխիա Չեխիա (մինչև 21) 14 (7)
2010—2017 Չեխիա Չեխիայի ազգային հավաքական 16 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Կադլեցը ֆուտբոլ խաղալ սկսել է Պրահայի «Բոհեմիանս 1905» ակումբի ակադեմիայում և այնտեղ խաղացել է մինչև 2008 թվականը, երբ տեղափոխվել է Պրահայի «Սպարտա», որտեղ խաղացել է մինչև 2013 թվականը։ Առաջին անգամ պաշտոնական խաղին մասնակցել է 2008 թվականին և իր առաջին գոլը խփել 16 տարեկանում[4]։

2013 թվականի օգոստոսի 18-ին Կադլեցը տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2017 թվականը[5]։ Սակայն 2016 թվականի հունվարին Կադլեցը դարձել է դանիական «Միդտյուլանի» ֆուտբոլիստ[6]։

2016 թվականի սեպտեմբերի 1-ին նա վերադարձել է «Սպարտա»՝ Չեխիայի առաջնության համար ռեկորդային՝ 2,7 միլիոն եվրոյի դիմաց, ակումբի հետ կնքելով չորս տարվա պայմանագիր[7]։ 2020 թվականի փետրվարին, 27 տարեկան հասակում, նա ավարտել է ֆուտբոլիստի կարիերան՝ ծնկի քրոնիկական վնասվածքի պատճառով[8]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Վացլավ Կադլեցը Չեխիայի մինչև 17 տարեկանների հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի օգոստոսի 29-ին։ 2007-2009 թվականներին թիմի կազմում անցկացրած 27 խաղում նա խփել է 18 գոլ։ 2008 թվականի ապրիլին նա երկու խաղ է անցկացրել մինչև 16 տարեկանների հավաքականում։ 2009 թվականին Կադլեցը խաղացել է մինչև 18 տարեկանների հավաքականում, իսկ 2010 թվականին՝ մինչև 19 տարեկանների թիմում[9]։

2010 թվականի հոկտեմբերի 12-ին Վացլավն իր նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում՝ Լիխտենշտայնի դեմ խաղում խփելով գոլ և դառնալով թիմի պատմության մեջ ամենաերիտասարդ ռմբարկուն[10][11]։

2019 թվականի մարտի 11-ի դրությամբ։

Նվաճումներ խմբագրել

«Սպարտա» (Պրահա)
  • Չեխիայի չեմպիոն՝ 2009/10
  • Չեխիայի գավաթակիր՝ 2007/08

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Václav Kadlec Stats». FBref.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Václav Kadlec wird Adlerträger». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  6. «FC Midtjylland henter Kadlec». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  7. «Kadlec ve Spartě! Nejdražší přestup, potvrdil klub. V Dánsku píší o 73 milionech» (չեխերեն). blesk.cz.
  8. Экс-игрок сборной Чехии Кадлец завершил карьеру в 27 лет из-за травмы колена
  9. «Vaclav Kadlec - National team». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  10. Tschechiens Effizienz reicht(չաշխատող հղում) Издание vaterland.li от 13 октября 2010 года
  11. Kadlec: rána k tyči a zrodil se nejmladší střelec novodobé české historie fotbal.idnes.cz (12 октября 2010)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացլավ Կադլեց» հոդվածին։