Ռապունցել։ Նոր պատմություն

Ռապունցել։ Նոր պատմություն (անգլ.՝ Tangled: The Series), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ, որն ստեղծվել է «Disney Television Animation» ստուդիայի կողմից։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 24-ին։

Ռապունցել։ Նոր պատմություն
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ և կատակերգական հեռուստասերիալ
Հիմնված էՌապունցել
ՀնչյունավորումՄենդի Մուր[1][2], Զաքարի Լևի[1][2], Ջուլի Բոուեն[1][2], Քլենսի Բրաուն[1][2], Շոն Հեյս[1][2], Դիտրիխ Բադեր[1][2], Դի Բրեդլի Բեյքեր[1][2], Ջեֆրի Թեմբոր[1][2], Ֆրեդ Թաթասքիոր[1][2], Դենի Տրեհո[1][2], Ջերեմի Ջորդան[1][2], Ռիչարդ Քայնդ[1], Ջոնաթան Բենքս[1][2], Էմ Սի Գեյնի[1][2], Դոննա Մերֆի[1][2], James Monroe Iglehart?[1][2], Ռոն Փերլման[1][2], Eden Espinosa?[2], Փոլ Ֆ․ Թոմքինս[2], Jeff Ross?[2], Ստիվ Բլում[2], Jennifer Veal?[2], Փիթեր ՄաքՆիկոլ[2], Սուսանե Բլեյկսլի[2], Չարլզ Հալֆորդ[2], Գիդեոն Էմերի[2], Կիտ Ֆերգյուսոն[2], Բրյուս Քեմփբել[2], Քելլի Հու[2], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[2], Mary Elizabeth McGlynn?[2], Gavin Creel?[2], Ֆլուլա Բորգ[2], Hudson D'Andrea?[2], Պետ Քերոլ[2], Քևին Մայքլ Ռիչարդսոն[2], Քերոլ Քեյն[2], Բրիտ Ռոբերտսոն[2], Բրեդլի Ուիթֆորդ[2], Richard Steven Horvitz?[2], Parker Bates?[2], Բրեդ Գարեթ[2], Natalie Palamides?[2], Թոնի Ամենդոլա[2], Իվոն Ստրախովսկի[2], Թիմոթի Դալթոն[2], Ռեգ Է. Քեյթի[2], Լենս Հենրիկսեն[2], Ռասսի Թեյլոր[2], Թարա Ֆիցջերալդ[2], Լաուրա Բենանտի[2], Jerry Kernion?[2], Ջեյք Ռոբերթս[2], Դին Ուինթերս[2], Դևիդ Քիթ[2], Էդեն Ռիգել[2], Ivy George?[2], Պին Վու[2], Mackenzie Hancsicsak?[2], Քիմ Քոութս[2], Քերի Ուոլգրեն[2], Խարի Փեյթոն[2], Danielle Brooks?[2], Էլեն Գրին[2], Ջեյն Կրակովսկի[2], Շոն Ջամբրոուն[2], Ջոն Պոլիտո[2], Ջինա Տորես[2], Քրիս Դիամանտոպուլոս[2], Քրիստիան Բորլ[2], Քեթի Միքսոն[2], Artemis Pebdani?[2], Ramone Hamilton?[2], Գրեգ Գրունբերգ[2], Քեթի Նաջիմի, Curtis Armstrong?[2], Lonnie Chavis?[2], Լիլ Ռել Հաուերի[2], Բարի Բոստվիկ[2], Trevor Devall?[2], Jesse Palmer?[2], Jessica St. Clair?[2], Մայքլ Այնեսոն[2], Brian Hull?[2], Ալան Դեյլ[2], Ջես Հեմել[2] և Betsy Sodaro?[2]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[3]
ԸնկերությունDisney Television Animation
ԴիստրիբյուտորDisney Television Animation և Դիսնեյ+
ՊրիկվելՌապունցել։ Խճճված պատմություն
ՍիկվելՌապունցել: Միշտ երջանիկ
disneychannel.disney.com/tangled

Մուլտսերիալի իրադարձությունները զարգանում են Ռապունցել։ Խճճված պատմություն մուլտֆիլմի իրադարձություններից կես տարի անց և պատմում են արքայադուստր Ռապունցելի, նրա սիրելիի` Յուջինի, սպասուհի Կասանդրայի, քամելեոն Պասկալի և ձիու` Մաքսիմուսի, արկածների մասին։

Սյուժե խմբագրել

Ռապունցելի և նրա ընկերների արկածները շարունակվում են։ Կես տարի է անցել այն բանից հետո, երբ աղջիկը վերադարձել է տուն և վերագտնել է իր ծնողներին։ Շատ շուտով պետք է տեղի ունենա նրա թագադրումը։ Քանի դեռ բոլորը պալատում պատրաստվում են ճոխ տոնակատարությանը, Ռապունցելը պետք է կյանքի շատ դասեր սովորի և գլուխ հանի արքայադստեր նոր պարտականություններից։ Այդ դժվար գործում Ռապունցելին օգնում են նրա հավատարիմ ընկերները։

Կերպարներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Ռապունցել (անգլ.՝ Rapunzel), հետաքրքրասեր և նպատակասլաց աղջիկ, կախարդական մազերի տիրուհի, 18 տարի ապրել է բարձր աշտարակում, բայց մի օր դուրս է եկել այնտեղից։ Արքայադուստր է։
  • Ֆլին Ռայդեր (Յուջին Ֆիցերբերդ) (անգլ.՝ Flynn Rider/Eugene Fitzherbert), առավել հայտնի է որպես Ֆլին Ռայդեր, մինչ Ռապունցելին հանդիպելը գլխավոր գողի կասկածելի համբավ ուներ թագավորությունում։
  • Պասկալ (անգլ.՝ Pascal), հմայիչ քամելեոն և Ռապունցելի լավագույն ընկերը։ Նա հանուն արքայադստեր պատրաստ է ամեն ինչի և ոչ ոքի չի թողնի նրան նեղացնել։ Իր տրամադրությունը նա արտահայտում է գույնի և դիմախաղի փոփոխությամբ։
  • Մաքսիմուս (անգլ.՝ Maximus), պահակախմբի պետի ձի, որոշում է անպայման բռնել վտանգավոր հանցագործ Ֆլին Ռայդերին։ Նրա շնորհիվ Յուջինը ծանոթանում է Ռապունցելի հետ։
  • Կասանդրա (անգլ.՝ Cassandra), արքայադստեր աղախինը և պահակախմբի պետի աղջիկը։ Խիզախ և անզիջող լինելով` նա դառնում է Ռապունցելի հավատարիմ ընկերուհին և վստահելի օգնականը։ Կասանդրան ոչ միայն սովորեցնում է արքայադստերը պալատական վարվելակարգի բոլոր նրբությունները, այլ նաև օգնում է նրան հավատալ ինքն իրեն և իր ուժերին։

Երկրորդական կերպարներ խմբագրել

  • Արիաննա թագուհի (անգլ.՝ Queen Arianna), թագավորի կինը և Ռապունցելի մայրը
  • Ֆրեդերիկ արքա (անգլ.՝ King Frederick), թագավորության արքան և ղեկավարը, որի սահմաններում տեղի են ունենում հեքիաթի գործողությունները։ Ռապունցելի հայրն է։
  • Վերիան (անգլ.՝ Varian), 14-ամյա տղա։ Բարի (մինչև այն պահը, քանի դեռ Ռապունցելը չէր համաձայնվել վերցնել լուսնային ծաղիկը` իր հորը փրկելու համար) ինքնավստահ և անփույթ։ Գլուխ է հանում քիմիայի հետ կապված ամեն ինչից, ինչպես նաև լավ գյուտարար է։

Արտադրություն խմբագրել

2015 թվականի հունիսի 3-ին Disney Channelը հայտարարել է, որ սերիալը մշակման փուլում է[4]։ 2017 թվականի փետրվարի 15-ին սերիալի պրեմիերայից առաջ հայտարարվել է, որ այն կշարունակվի երկրորդ եթերաշրջանով[5]։ Սերիալում ներկայացված են Գլեն Սլեյթերի և Ալան Մենկենի նոր երգերը. վերջինս երգեր է գրել սկզբնական ֆիլմի համար[6]։

Պարգևներ խմբագրել

Տարի Պարգև Անվանակարգ Առաջադրում Արդյունք Նշումներ
2018 Էննի Անիմացիոն լավագույն սերիալ «Թագուհի մեկ օրով» սերիա Առաջադրված [7]
Էննի Անիմացիոն սերիալի կերպարների ձևավորման նշանակալի ձեռքբերումներ Շեյն Պրիգմոր, Բոբբի Պոնտիլաս, Թեյլոր Կրախենբուլ, Մայումի Նոս Առաջադրված [8]
Էննի Անիմացոն սերիալում ղեկավարության նշանակալի ձեռքբերումներ Թոմ Քոլֆիրդ, Սթիվեն Սանդովալ Առաջադրված [9]

Թողարկում DVD ձևաչափով խմբագրել

«Ռապունցել. Երազանքի ճանապարհը» ու ևս 4 դրվագ 2017 թվականի ապրիլի 11-ին թողարկվել են DVD ձևաչափով[10]։ «Թագուհի մեկ օրով» դրվագը DVD ձևաչափով թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 12-ին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 2,72 2,73 2,74 2,75 2,76 2,77 2,78 2,79 2,80 2,81 2,82 2,83 2,84 Series Cast // Rapunzel's Tangled Adventure (TV Series 2017–2020) - Full Cast & Crew - IMDb
  3. Fernsehserien.de (գերմ.)
  4. Elizabeth Wagmeister (2015 թ․ հունիսի 3). «Tangled Animated TV Series Based on Film Coming to Disney Channel». Variety. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  5. Liz Calvario (2017 թ․ փետրվարի 15). «Tangled: The Series Gets Early Season 2 Renewal at Disney Channel». Deadline. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  6. Max Evry (2016 թ․ մարտի 8). «Tangled: Before Ever After Adds Ashley Judd, Jeffrey Tambor & More». Coming Soon. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. «Nominees: Best Animated Television/Broadcast Production for Children». Annie Awards. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  8. «Nominees: Outstanding Achievement for Character Design in an Animated Television / Broadcast Production». Annie Awards. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  9. «Outstanding Achievement for Directing in an Animated Television / Broadcast Production». Annie Awards. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  10. Mercedes Milligan (2017 թ․ մարտի 29). «Tangled Before Ever After Arrives on DVD April 11». Animation Magazine. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  11. «Tangled: The Series: Queen for a Day». Entertainment One: The Planner. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել