Բացել գլխավոր ցանկը

Ռապունցել (անգլ.՝ Rapunzel), Walt Disney Pictures ստուդիայի թվով 50-րդ լիամենտրաժ անիմացիոն ֆիլմը «Ռապունցել։ Խճճված պատմություն» (2010) և նրա կարճամենտրաժ «Ռապունցել: Միշտ երջանիկ» (2012) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին է: Երկու դեպքում էլ հերոսուհուն հնչյունավորել է դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրը: Առաջին մուլտֆիլմի սկզբում փոքրիկ Ռապունցելին հնչյունավորել է Դելանի Ռոուզ Սթեինը: Ռուսական վարձույթում Ռապունցելին կրկնօրինակել է դերասանուհի Վիկտորյա Դայնեկոն[1]:

Դիսնեյ արքայադուստրերի թվին է պատկանում: Փոքրիկ Ռապունցելին թագուհուց և թագավորից հափշտակում է Գոտել մայրիկ[2]: Ռապունցելը ունի շատ երկար (21 մետր) ոսկե մազեր և զմրուխտյա-կանաչ աչքեր[3]: Նա կրում է վարդագույն-մանուշակագույն զգեստ: Քայլում է ոտաբոբիկ: Ամենայն հավանականությամբ գերմանուհի է[4]:

Ռապունցելը Դիսնեյի 10-րդ պաշտոնական արքայադուստրն է, և Դիսնեյի առաջին արքայադուստրը, որի ֆիլմը ստացել է PG վարկանիշ և Դիսնեյի առաջին արքայադուստրը եռաչափ մուլտֆիլմից[5]:

Կերպարի ստեղծումԽմբագրել

Ծագում և կոնցեպցիա

1996 թվականին,երբ Գլեն Կինը աշխատում էր «Տարզան» մուլտֆիլմի վրա, սկսեց մտածել Գրիմ եղբայրների «Ռապունցել»-ը դասական հեքիաթի Դիսնեյ ստուդիայի հերթական լիամետրաժ մուլտֆիլմի ադապտացիայի մասին[6][7]:

ՄազերԽմբագրել

Ռապունցելը հանդիսանում է առաջին դիսնեյյան, հերոս-շիկահերը սկսած «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի Ավրորայից[8][9]: Ռապունցելի մազերի անիմացիան համակարգչի օգնությամբ ճանաչվել է «Ռապունցել:Խճճված պատմություն» մուլտֆիլմի մշակման ամենաբարդ կողմերից մեկը [10]: Ռապունցելի երկար ոսկե մազերը-70 ոտնաչափ է (ավելի քան 21 մետր), նրանից 100 000-ը առանձին խոպոպ է[11]: Որպեսզի էկրանից հաղորդեն մազերի շարժումը, մշակել են հատուկ ծրագիր՝ Dynamic Wires-ը: Առաջ ոչ մեկին չէր հաջողվում նկարել նման մազեր և ոչ մի գլխավոր հերոսուհի իր գլխին այդպիսի սանրվածք չի ունեցել: Իրական մազերի տպավորություն թողնելու համար օգտագործել են մազերի 147 մոդելների տարբեր կառույցներ, որոնցից ստացվել է 140 000 առանձին տարր: Համակարգչայինն ինժեներ Քելլի Ուորդը ատենախոսություն է պաշտպանել մազերի համակարգչային անիմացիայի մասին և այդ հարցով զբաղվել է վերջին 10 տարիների ընթացքում[12][13]:

ՀնչյունավորումԽմբագրել

Սկզբում Ռապունցելի դերի համար ընտրվել է դերասանուհի Քրիստին Չենովետը: Միևնույն ժամանակ մուլտֆիլմի ռեժիսորները հրավիրել են դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի, սակայն նա լքում է նախագիծը կինոռեժիսորների հետ տարաձայնությունների պատճառով: Հարյուրավոր լսումներից հետո ռեժիսորները որոշում են հրավիրել հայտնի դերասանուհի և երգչուհի Մենդի Մուրին[14]:

Մուրը ի սկզբանե ուներ մտադրություններ մասնակցել Ռապունցելի դերի լսումներին, քանի որ նա գիտեր, որ մեծ մրցակցություն է լինելու և վախենում էր որ չի անցնի:

ՖիլմերԽմբագրել

Ռապունցել: Խճճված պատմություն

Մի անգամ հղի թագուհին ծանր հիվանդացավ և նրան բուժելու համար պետք էր կախարդական ոսկե ծաղիկ, այն բուժում էր բոլոր հիվանդությունները և վերադարձնում է երիտասարդությունը[15]: Երբ այս ծաղիկը գտնում են, դրանից պատրաստում են խմիչք և հիվանդ թագուհին խմում է և վերականգնվում: Շուտով նրա աղջիկը ծնվում է և նրա անունը դնում են Ռապունցել: Բայց այդ խմիչքը միայն թագուհուն չէր անհրաժեշտ[8][9][16]: Շատ տարիներ առաջ մի կին Գոտել անունով, երբ ծնվել է Ռապունցելը նա ներխուժում է ամրոց և ուզում է կտրել Ռապունցելի մազերը բայց չի կարողանում դրա փոխարեն կորցնում է ուժը, պարզապես նա գողանում է երեխային և դաստիարակում ինչպես սեփական դստերը[10][17]: Ամեն տարի իր ծննդյան օրը երկնքում տեսնում է լապտերներ, և նա շատ է ուզում իմանալ թե որտեղից է դրանք, նա չգիտեր որ այդ լապտերները բաց են թողնում նրա իրական ծնողները և թագավորության բնակիչները այն հույսով, որ կվերադառնա իրենց արքայադուստրը[18]:

Անցնում է 18 տարի: Ռապունցելի մազերը աճում են մինչև 21 մետր[11]: Նա միշտ երազում է տեսնել լապտերներ, բայց Գոտելը միշտ ասում էր, որ աշխարհը լի է սարսափելի և չար մարդկանցով[19]: Մի օր նրանց աշտարակ գալիս է Ֆլին Ռաիդեռ թագավորությունից մի գող[20]: Ռապունցելը նրան աթոռի վրա կապում է իր մազերով, իսկ երբ նա արթնանում է առաջարկում է գործարք[3][21][22]: Նա օգնում է նրան դուրս գալ աշտարակից, և ցույց տա, թե որտեղից են բաց թողնում թռչող լապտերները, այդժամ Ռապունցելը նրան կտա պայուսակի թագը: Սկզբում նա հրաժարվում է, բայց հետո համաձայնվում[23]: Ճանապարհին նրանք հանդիպում են ավազակների, փրկվում են նրանցից, պայքարում Գոտելի դեմ և վերջում ստանում ամենաերանելին[12][13]:

Ռապունցել: Ընդմիշտ երջանիկ

Թագավորության փառահեղ տոն է: Բոլորը շունչները պահած սպասում են Ռապունցելին: Բայց հարսանեկան արարողությունը վերածվում է աղետի: Ձի Մաքսիմուսը և Չամելոնը կորցնում են հարսանեկան մատանիները և նրանց մոտ մնում է ընդամենը մի քանի րոպե գտնելու կորցրած մատանիները:

Ռապունցել: Ճանապարհ դեպի երազանք

Ռապունցել: Ճանապարհ դեպի երազանք (Tangled: Before Ever After): Նոր պատմություն, որը ցուցադրվել է 2017 թվականի մարտի 10-ին: Տևողությունը 55 րոպե:

Այլ հայտնություններԽմբագրել

Ինչպես և բոլոր կերպարները Դիսնեյ մուլտֆիլմերում, Ռապունցելի պատկերը օգտագործվում է այլ ապրանքների վրա: Ռապունցելը դարձել է «Tangled: The Video Game» խաղի հիմնական հերոսներից մեկը: Ռապունցելը և Ֆլինը մասնակցել են Դիսնեյի գեղասահքի շոուներին: Նաև մի քանի վայրկյանով հայտնվել է «Սառցե սիրտը» ֆիլմում:

ԿարծիքներԽմբագրել

Եվգենի Նեֆեդովը «World Art» կայքում գրում է`Ռապունցելը օգտագործում է եզակի սանրվածք, հեշտությամբ համալրում է արքայադստրերի ցանկը, ովքեր անպայման կհասնեն իրենց նվիրական իղձերին ու կամուսնան իրենց ընտրյալի հետ:

ԳրականությունԽմբագրել

  • Հանրագիտարան սիրված հերոսներ — Էկսմո, 2015. — Ս. 95. — 136 ս. — (Դիսնեյ Կոլեկցիոն). — ISBN 978-5-699-80296-8

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Натан Грено, Байрон Ховард (режиссёры) (24 ноября 2010 года)։ Рапунцель: Запутанная история (мультфильмWalt Disney Animation Studios։ Վերցված է 2014-08-08 
  2. Натан Грено, Байрон Ховард (режиссёры) (13 января 2012 года)։ Рапунцель: Счастлива навсегда (мультфильмWalt Disney Animation Studios, DisneyToon Studios։ Վերցված է 2014-08-08 
  3. 3,0 3,1 Рапунцель: Запутанная история (2010) — IMDb
  4. «Different princesses, different nationalities list»։ instal.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին 
  5. «Disney Princess»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 24 August 2012 
  6. Philip Concannon (2011-01-27)։ «"Don't animate what the character is doing, animate what the character is thinking" - An interview with Glen Keane»։ Phil on Film։ www.philonfilm.net։ Վերցված է 2014-03-28 
  7. Galerie Arludik (2010-11-10)։ [www.ninjadodo.net/temp/GK_interview_Paris.pdf «Glen Keane interview at the Arludik gallery in Paris»]։ CloneWeb։ www.ninjadodo.net։ Վերցված է 2014-03-28 
  8. 8,0 8,1 Peter Thomas (2010-02-16)։ «Disney's "Rapunzel" Title Turns Up "Tangled"»։ Playbill.com։ Playbill, Inc։ Վերցված է 2013-12-26 
  9. 9,0 9,1 Berkshire Geoff (2010-11-22)։ «'Tangled' review»։ Metromix։ Metromix.com։ Վերցված է 2013-12-26 
  10. 10,0 10,1 «2 combed for 'Rapunzel'»։ Variety։ 2004-07-13։ Վերցված է 2013-01-28 
  11. 11,0 11,1 Cerasaro Pat (2010-11-18)։ «BWW EXCLUSIVE: TANGLED Directors Nathan Greno & Byron Howard»։ Broadway World.com։ Wisdom Digital Media։ Վերցված է 2013-12-26 
  12. 12,0 12,1 «Mandy Moore On Tangled: 'I Screamed As Soon As I Found Out' (INTERVIEW)»։ The Huffington Post։ TheHuffingtonPost.com, Inc։ 2011-10-19։ Վերցված է 2013-12-26 
  13. 13,0 13,1 «Mandy Moore Interview, TANGLED»։ Movies Online։ MoviesOnline։ 2013-02-09։ Վերցված է 2013-12-26 
  14. «Tangled»։ Disney Store։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին 
  15. «The Ice Skating Spectacular»։ Disney On Ice։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին 
  16. «Kristin Chenoweth Talks On 'Rapunzel Unbraided'»։ Killermovies.com։ KillerMovies.com։ 2004-12-28։ Վերցված է 2013-12-26 
  17. Jacobs Evan (2010-03-02)։ «First Look at Disney's Tangled Trailer»։ Movieweb.com։ MovieWeb™, Inc։ Վերցված է 22 June 2013 
  18. Fischer Martha (2005-11-04)։ «More problems for Disney - is Rapunzel Unbraided already in trouble?»։ Moviefone.com։ Aol Inc։ Վերցված է 2013-12-26 
  19. «Interview: ‘Tangled’ Directors Talk About Creating Disney’s 50th Animated Feature»։ Geeks of Doom։ Geeks of Doom։ 2011-03-27։ Վերցված է 2013-12-26 
  20. Nusair David։ «Behind the Scenes of 'Tangled'»։ About.com։ About.com։ Վերցված է 2013-12-26 
  21. Smith Thomas (2010-12-09)։ «Young Voice in ‘Tangled’ Meets Rapunzel in the ‘Best! Day! Ever!’»։ Disney Parks Blog։ Disney։ Վերցված է 2013-12-26 
  22. Chitwood Scott (2010)։ «Tangled»։ ComingSoon.net։ CraveOnline Media, LLC։ Վերցված է 2013-12-26 
  23. Philbrick Jami (2010-11-19)։ «EXCLUSIVE: Mandy Moore Talks Tangled»։ MovieWeb։ MovieWeb, Inc։ Վերցված է 2013-12-26 

Արտաքին հղումներԽմբագրել