Ռաուլ դոս Սանթոս

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Ռաուլ Ռիկարդո դոս Սանտոս Գոնսալես (իսպ.՝ Raúl Ricardo dos Santos González, ապրիլի 19, 1967(1967-04-19)[2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հուլիսի 4, 2024(2024-07-04)[4]), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող ։

Ռաուլ դոս Սանթոս
իսպ.՝ Raúl Dos Santos
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Մականուն el Loco[1]
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1967(1967-04-19)[2][3]
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ հուլիսի 4, 2024(2024-07-04)[4] (57 տարեկան)
Հասակ 170 սանտիմետր[5]
Քաշ 66 կիլոգրամ[6]
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ռաուլ դոս Սանթոսը իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1987 թվականին «Բասանիես» ակումբում, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։ 1991 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Դեֆենսոր Սպորտինգի» հետ և մեկ տարի հանդես եկել այդ ակումբում։

1992 թվականին տեղափոխվել է իսպանական «Ալբասետե» ակումբ, որտեղ 46 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։ 1994 թվականին նա տեղափոխվել է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Վիլյառեալ», որն այդ ժամանակ հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ Ակումբում անցկացրած երկու մրցաշրջանում Դոս Սանթոսը 36 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և դարձել տասներկու գոլի հեղինակ։

1996 թվականին Ռաուլ դոս Սանթոսը վերադարձել է Ուրուգվայ և կրկին պայմանագիր կնքել «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի հետ։ 1997 թվականին նա հետ տեղափոխվել է բոլիվիական «Բոլիվարի» ակումբ, իսկ 1998 թվականին վերադարձավել է Ուրուգվայ՝ «Պրոգրեսո» ակումբ։

Ֆուտբոլիստն իր կարիերան ավարտել է 1999 թվականին «Սերրո» ակումբում, որի կազմում հանդես է եկել մեկ մրցաշրջան[7]։

Հավաքականում

խմբագրել

1992 թվականի նոյեմբերի 29-ին նա իր նորամուտը նշել է Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ պաշտոնական խաղում։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է երկու հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ[8]։

Ռաուլ դոս Սանթոսը մահացել է 2024 թվականի հուլիսի 4-ին 57 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.elobservador.com.uy/futbol/murio-el-loco-dos-santos-campeon-defensor-sporting-y-ex-jugador-la-seleccion-uruguay-n5949637
  2. 2,0 2,1 Dos SantosBDFutbol.
  3. 3,0 3,1 Muere a los 57 años este mítico jugador del Albacete Balompié
  4. 4,0 4,1 4,2 Murió el Loco Dos Santos, campeón con Defensor Sporting y ex jugador de la selección uruguayaEl Observador.
  5. https://www.transfermarkt.com.ar/raul-dos-santos/profil/spieler/222942
  6. https://www.livefutbol.com/ficha_jugador/raul-dos-santos/
  7. «Raul Ricardo Dos Santos» (իսպաներեն). Base de Datos del Futbol Argentino. Վերցված է 4 июля 2024-ին.
  8. «Ricardo Dos Santos» (իսպաներեն). Asociación Uruguaya de Fútbol. Վերցված է 4 июля 2024-ին.
  9. Muere 'El loco' Dos Santos, exjugador del Albacete, a los 57 años (es)

Արտաքին հղումներ

խմբագրել