Ռաուլ Ցիրեկիձե
Ռաուլ Ցիրեկիձե (վրաց.՝ რაულ ცირეკიძე, մայիսի 24, 1987, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ծանրորդ[1]։ 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն մինչև 85 կգ քաշային կարգում։
Ռաուլ Ցիրեկիձե վրաց.՝ რაულ ცირეკიძე | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | վրացի |
Կրոն | քրիստոնե |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Կարիերա
խմբագրելՌաուլ Ցիրեկիձեն 21 տարեկանում մասնակցեց Պեկինի Օլիմպիական խաղերին՝ պոկելով 148 կգ, սակայն հետագայում հրաժարվեց պայքարից։
2012 թվականի գարնանը Անթալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ՝ պոկելով 165 կգ և հրելով 200 կգ (երկամարտում՝ 365 կգ)։
2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում նա մինչև 85 կգ քաշային կարգում զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։
2013 թվականին Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, սակայն մրցումներից հետո Ռաուլ Ցիրեկիձեի և նրա հայրենակից Դավիթ Գոգիայի դոպինգ-ստուգումը դրական արդյունք արձանագրեց, որի հետևանքով Ցիրեկիձեի բրոնզե մեդալը բաժին հասավ ռուսաստանցի Ալբերտ Սայախովին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Rauli Tsirekidze». london2012.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.