Ռայմունդ Լուլի
Ռայմունդ Լուլի (իսպ.` Lulio, լատինացված Lullius), Ռայմունդ, մոտ. 1232, Պալմա դե Մալյորկա[1] - մոտ. 1316[2][3], Միջերկրական ծով), փիլիսոփա, աստվածաբան, կատալանյան գրականության հիմնադիր և դասական։ Ֆրանցիսկյան միաբանության անդամ, միսիոներ։
![]() | |
Ծնվել է | մոտ. 1232 Պալմա դե Մալյորկա[1] |
Մահացել է | մոտ. 1316[2][3] Միջերկրական ծով |
Բնակության վայր(եր) | Պալմա դե Մալյորկա |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, աստվածաբան, միսիոներ, աստղագուշակ, բանաստեղծ և հոգևորական |
Ալմա մատեր | Մոնպելիեի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | կատալաներեն, լատիներեն, օքսիտաներեն և արաբերեն |
Ուսուցիչ | Arnaldus de Villa Nova? |
Աշակերտներ | Thomas Le Myesier? |
Ստորագրություն![]() | |
Ramon Llull Վիքիպահեստում |
Քարոզել է Հայաստանում, Կիպրոսում և Հյուսիսային Աֆրիկայում։ Պահպանվել է Լուլի մոտ 300 երկ։ Հակադրվելով ավեռոիզմին և երկակի ճշմարտության ուսմունքին, գտնում էր, որ ճշմարիտ ճանաչողությունը հնարավոր է հայտնությամբ։ Աշխարհը, ըստ նրա, աստծու սիմվոլ է, յուրաքանչյուր իրի մեջ արտացոլված է աստվածային «կատարելություն», որոնց ճանաչողությամբ բացահայտվում են աստծու գործողության սկզբունքները։ «Մեծ արվեստ» երկում Լուլի մշակել է տրամաբանական գործողությունների մոդելավորման եղանակներ։ Նրան է պատկանում տրամաբանական մեքենա ստեղծելու առաջին փորձը։ Տրամաբանության մեջ կոմբինատորային մեթոդի հիմնադիրներից է։
Լուլին 1301 թվականին եղել է Կիլիկիայի Այաս քաղաքում, ուր գրել է աստվածաբանական մի եզր (De iis quae homo de Deo debet credere), հավանաբար նաև քարոզել է, սակայն քաղ. անբարենպաստ պայմանների պատճառով այնտեղից հեռացել է (տես Ալիշան Ղ., Աիսուան, 1885, էջ 394)։ Պոեմների և փիլ. վեպի հեղինակ է։ Գրել է կատալոներեն և արաբերեն, սակայն առավելապես պահպանվել են լատ. թարգմանությունները։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։ |