Ռայկո Ալեքսիև (բուլղար․՝ Райко Николов Алексиев) (մարտի 7, 1893(1893-03-07)[2], Պազարջիկ, Բուլղարիա[3] - նոյեմբերի 18, 1944(1944-11-18)[2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, ծաղրանկարիչ, ֆելիետոնիստ: Բուլղարիայի նկարիչների միության անդամ։ «Շուրեց» երգիծական ամսագրի հիմնադիր, խմբագիր (1932-1944)։

Ռայկո Ալեքսիև
Райко Николов Алексиев
BASA-1155K-1-322-1-Rayko Aleksiev and Vesela Grancharova, 1932.jpg
Ի ծնեբուլղար․՝ Райко Николов Алексиев
ԿեղծանունФра Дяволо և Fra Djavolo[1]
Ծնվել էմարտի 7, 1893(1893-03-07)[2]
ԾննդավայրՊազարջիկ, Բուլղարիա[3]
Վախճանվել էնոյեմբերի 18, 1944(1944-11-18)[2] (51 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան և Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտությունծաղրանկարիչ, նկարիչ և լրագրող
Ուշագրավ աշխատանքներQ58624495?, Q59418468?, Q59418527?, Q59418597?, Q59418693?, Q59418747?, Q59418787?, Q59418846?, Q59418944?, Q59418971?, Q59419012?, Q59419060?, Q59419078?, Q59419160?, Q59419201?, Q59419245?, Q59419267?, Gentleman with newspaper in hand?, Q59429634? և Q59430127?
ԱնդամակցությունԲուլղարիայի նկարիչների միություն
ՀայրQ19205085?
ԶավակներQ66310120?
Rayko Aleksiev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռայկո Ալեքսիևը ծնվել է Բուլղարիայի հարավում գտնվող Պազարջիկ քաղաքում՝ մանկավարժ, Սալոնիկից բուլղարացի փախստական Նիկոլո Ալեքսիևի ընտանիքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանի գրականության և Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի նկարչության բաժիններում։ 1913 թվականին ունեցել է առաջին երիտասարդական ցուցահանդեսը, նույն տարում ունեցել է 5 անհատական ցուցահանդեսներ։ 1932 թվականին հիմնել է «Շուրեց» երգիծական ամսագիրը[4], որի ծաղրանկարն ու հոդվածները ինքն է գրել։

Իր սատիրայի, Իոսիֆ Ստալինի ծաղրանկարների պատճառով Ալեքսիևը անընդունելի էր Բուլղարիայի կոմունիստների համար և 1944 թվականի սեպտեմբերի 9-ի ազգային ապստամբության ժամանակ նա այլ մտավորականների հետ միասին ձերբակալվում է նորաստեղծ միլիցիայի կողմից։ Ձերբակալության ընթացքում նրան խոշտանգում են, դաժան ծեծի ենթարկում, և նա մահանում է ստացած վերքերից[5]: Հետմահու ժողովրդական դատարանը նրան մահապատժի է ենթարկել։

 
կնոջ՝ բուլղարացի դերասանուհի Վեսելա Գրանչարովայի հետ, 1939

Նրա կյանքի վերջին օրերի հուշագրությունը, որը պատմել է իր այրին, ներկայացված է Իվայլա Ալեկսանդրովայի «Թեժ կարմիր» փաստագրական վեպում[6]:

ԸնտանիքԽմբագրել

1939 թվականին Ռայկո Ալեքսիևն ամուսնացել է Վեսելա Գրանչարովայի հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Ռադոսլավ, Վեսելին և Ալեքսանդր։

ՀիշատակԽմբագրել

Նրա անունով Անտարկտիդայում անվանվել է սառցադաշտ (Aleksiev Glacier)[7]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=js2005269537
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.lambiek.net/artists/a/aleksiev_raiko.htm
  4. Чолаков, Стефан. Хумористичният вестник „Щурец“ и неговият редактор Райко Алексиев, УИ „Свети Климент Охридски“, София, 1992, стр. 14.
  5. На 18 ноември 1944 г. Райко Алексиев е убит
  6. Александрова, Ивайла. Горещо червено, Жанет-45, стр. 68 и сл. ISBN 978-954-491-409-7.
  7. Aleksiev Glacier