Ռայխենաու (գերմ.՝ Reichenau), կղզի Բոդենի լճում, Կոնստանց քաղաքից մի փոքր արևմուտք, Գերմանիա։

Picto infobox map.png
Ռայխենաու
գերմ.՝ Reichenau

Ռայխենաու լճի քարտեզ
Երկիր Գերմանիա
Վարչատարածքային բաժանում Բադեն-Վյուրթեմբերգ
Ջրատարածություն Բոդենի լիճ
Մակերես 4,3 կմ2
Ամենաբարձր կետը 438,7 մ
Բնակչություն (2008) 3203 մարդ
Բնակչության խտությունը 744,88 մարդ/կմ2

ՊատմությունԽմբագրել

 
Կղզու արևմտյան հատվածը

Կզղին հայտնի է 724 թվականին կառուցված բենեդիկտյան վանքի շնորհիվ։ 8-9-րդ դարերին Հարավային Գերմանիայում եղել է կարևոր մշակութա-կրոնային կենտրոն[1]։

Այս վանքով անցել են Հյուսիսային Եվրոպայից Իտալիա ուղևորված գրեթե բոլոր ուխտագնացները։ Ռեյխենաուն ունեցել է իր դպրոցը, սկրիպտորիան և նկարչական արհեստանոց,ը որից ծագել են 10-11-րդ դարերի լավագույն գունազարդված հին ձեռագրերը։ Նրա հետ է կապվում Կյուրեղի և Մեթոդիոսի քարոզչական գործունեությունն Արևելյան Եվրոպայում[2]։

Վանական կյանքի վերականգնման անհաջող փորձերը և Միջնադարի նոր սոցիալ-տնտեսական բարձր իրողությունների հետ հարմարվելու անկարողությունն առաջ արդեն 13-րդ դարում բերել են աբբայության արագ անկման, 1402 թվականին հաշվվում էին ընդհանուր երկու կանոնիկոս և վանահայր։ 16-րդ դարի կեսերից այն անընդհատ գտնվել է կոնստանցի եպիսկոպոսի կառավարման տակ։ 1757 թվականին վանական հողերը պետականացվել են, և 1803 թվականին վանքը փակվել է։ Ամենահարուստ գրադարանը, որի տեքստերը ներառում են «Բավարիացի աշխարհագրագետ», մասամբ տեղափոխվել են Կարլսրուե, մասամբ՝ Մյունխեն։

2000 թվականին ամբողջ կղզին 10-րդ դարի սուրբ Գևորգ վանական եկեղեցու հետ և 14-րդ դարի երկհարկանի վարչական փայտե կոնստրուկցիաների կառույցի հետ հայտարարվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Տաճարում պահպանվել են օտտոնյանական ժամանակների ամենահազվագյուտ որմնանկարներ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Կղզու ամենաբարձր կետը Հոհվարտն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 438,7 մետր է, իսկ Բոդենի լճի հայելու մակարդակից բարձր է 43 մետր[3]։ Կղզու երկարությունը 4,5 կմ է, լայնությունը՝ 1,5 կմ, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 4,3 քառ․ կմ, շրջագիծը շուրջ 11 կմ է[4]։ Ռայխենաու կղզու բնակչությունն այժմ գնահատվում է 3200-3300 մարդ։ Վերջին հստակ մարդաքանակը որոշվել է 1961 թվականի մարդահամարով[5]։

ԼուսանկարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Beatus Rhenanus: Rerum Germanicarum libri tres. (1531) übersetzt von Felix Mundt.
  2. Thomas Zoch: Ein neues Kapitel der Heimatgeschichte. In: „Südkurier“, 11. August 2017.
  3. Kartenblatt von 1901
  4. Internationale Gewässerschutzkommission für den Bodensee: Der Bodensee: Zustand – Fakten – Perspektiven. 2. korrigierte Auflage, Bregenz 2004, ISBN 3-902290-04-8, S. 9.
  5. Statistisches Landesamt Baden-Württemberg (Hrsg.): Wohnplatzverzeichnis 1961, Staatshandbuch für Baden-Württemberg. Stuttgart 1964, S. 360.

Արտաքին հղումներԽմբագրել