Ռայան Մենդեշ

ֆուտբոլիստ

Ռայան Մենդեշ (պորտ.՝ Ryan Mendes, հունվարի 8, 1990(1990-01-08)[1][2], Մինդելու (Կաբո Վերդե), São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե), ֆուտբոլիստ Կաբո Վերդեից, ԱՄԷ-ի «Շարջա» ակումբի և Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող։

Ռայան Մենդեշ
ֆր.՝ Ryan Mendes da Graça
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Կաբո Վերդե
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1990(1990-01-08)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Մինդելու (Կաբո Վերդե), São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Կաբո Վերդե Բատուկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2012 Ֆրանսիա Հավր 84 (19)
2012-2017 Ֆրանսիա Լիլ 54 (7)
2015-2016  Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 32 (2)
2017-2018 Թուրքիա Կայսերիսպոր 39 (5)
2018-մ.հ. ԱՄԷ Շարջա 3 (4)
Ազգային հավաքական
2006 Կաբո Վերդե Կաբո Վերդե (մինչև 16) 9 (2)
2007 Կաբո Վերդե Կաբո Վերդե (երիտ.) 8 (1)
2010-մ.հ. Կաբո Վերդե Կաբո Վերդե 32 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռայան Մենդեշը ֆուտբոլով զբաղվել սկսել է Կաբո Վերդեի «Բատուկ» թիմում։ 2008 թվականին նրան նկատել են «Հավր» ակումբի սկաուտները[3], և մինչև 2012 թվականը նա խաղացել է ֆրանսիական ակումբում։ «Հավրի» հիմնական կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2009 թվականի մայիսի 13-ին Լիգա 1-ի՝ «Սենտ Էտիեն» ակումբի դեմ խաղում՝ հանդիպման 82-րդ րապեին փոխարինելով Մաքսիմ Բաքային[4]։ Մրցաշրջանի արդյունքում «Հավրն» անցել է Լիգա 2, և հաջորդ չորս մրցաշրջանները Ռայան Մենդեշն անցկացրել է այդ դիվիզիոնում։ «Հավրի» կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի հունվարի 15-ին՝ գրավելով «Այաչչո» ակումբի դարպասը[5]։

2012 թվականի ամռանը Ռայան Մենդեշը տեղափոխվել է «Լիլ» ակումբ։ Նոր թիմում հարձակվողն առաջին անգամ խաղացել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին՝ մասնակցելով «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի դեմ խաղին[6]։ Լիգա 1-ում իր առաջին գոլը խփել է «Այաչչո» ակումբի դեմ խաղում, որ անցկացրել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին[7]։

Հավաքականում խմբագրել

Ռայան Մենդեշը խաղացել է Կաբո Վերդեի պատանեկան հավաքականում (մինչև 16 տարեկանում) և թիմում անցկացրել 9 խաղ, որտեղ խփել է 2 գոլ։ Հարձակվողը նաև խաղացել է երկրի երտասարդական հավաքականում (8 խաղ, 1 գոլ)։

Կաբո Վերդեի հավաքականում նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 11-ին Սենեգալի հետ ընկերական խաղում[8]։ Թիմի կազմում մասնակցել է Աֆրիկյան ազգերի գավաթի նախընտրական մրցաշարերին 2012 (5 խաղ, 1 գոլ) և 2013 (3 խաղ, 3 գոլեր) թվականներին։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին Աֆրիկայի ազգերի գավաթի 2012 թվականի խաղարկության նախընտրական փուլում՝ գրավելով Զիմբաբվեի հավաքականի դարպասը[9]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Մայրցամաքային գավաթ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Հավր 2008/09 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
2009/10 Լիգա 2 14 0 1 0 0 0 15 0
2010/11 Լիգա 2 32 4 2 0 0 0 34 4
2011/12 Լիգա 2 34 13 4 3 0 0 38 16
2012/13 Լիգա 2 3 2 0 0 0 0 3 2
Ընդհանուր «Հավրում» 84 19 7 3 0 0 91 22
  Լիլ 2012/13 Լիգա 1 9 2 0 0 3 0 12 2
2013/14 Լիգա 1 16 3 3 0 0 0 19 3
2014/15 Լիգա 1 19 2 0 0 10 1 29 3
2015/16 Լիգա 1 3 0 0 0 0 0 3 0
2016/17 Լիգա 1 7 0 0 0 2 1 9 1
Ընդհանուր «Լիլում» 54 7 3 0 15 2 72 9
    Նոթինգհեմ Ֆորեստ 2015/16 Չեմպիոնշիպ 32 2 0 0 0 0 32 2
Ընդհանուր «Նիթինգհեմ Ֆորեստում» 32 2 0 0 0 0 32 2
  Կայսերիսպոր 2016/17 Սուպերլիգա 1 1 1 0 0 0 2 1
Ընդհանուր «Կայսերիսպոր» 1 1 1 0 0 0 2 1
Ընդհանուր 171 29 11 3 15 2 197 34

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Goal.com» (ֆրանսերեն) — Կաբո Վերդեի հավաքականի էջը. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  4. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Հավր» — «Սենտ Էտիեն» 2:4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Այաչչո» — «Հավր» 2:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  6. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Լիլ» — ՊՍԺ 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Лилль» — «Аяччо» 2:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  8. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Сенегал — Кабо-Верде 1:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  9. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Кабо-Верде — Зимбабве 2:1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել