Ռայան Լարկին (անգլ.՝ Ryan Larkin, հուլիսի 31, 1943(1943-07-31)[1][2][3], Մոնրեալ[1] - փետրվարի 14, 2007(2007-02-14)[4][2][3], Saint-Hyacinthe, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[5]), կանադացի կինոռեժիսոր նկարիչ-մուլտիպլիկատոր, որը ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականների վերջերին և 1970-ական թվականների սկզբներին նորարական՝ «Զբոսանք» («Շարժման մեջ») (1968) և «Փողոցային երաժշտություն» (1960) մուլտֆիմների շնորհիվ։ 2004 թվականին թողարկվել է Լարկինին նվիրված վավերագրական անիմացիոն ֆիլմը, որը շահել է բազմաթիվ մրցանակներ։

Ռայան Լարկին
Ծնվել էհուլիսի 31, 1943(1943-07-31)[1][2][3]
ԾննդավայրՄոնրեալ[1]
Մահացել էփետրվարի 14, 2007(2007-02-14)[4][2][3] (63 տարեկան)
Մահվան վայրSaint-Hyacinthe, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[5]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և պրոդյուսեր
ԱշխատավայրԿանադայի ազգային կինոխորհուրդ[1]

Կենսագրություն խմբագրել

1960-ական թվականների սկզբերին 19 տարեկան հասակում Ռայան Լարկինը աշխատանքի է անցել Կանադայի ազգային կինոարվեստի կառավարումում (NFB)՝ աշխարհի առաջատար անիմացիոն կենտրոններից մեկում։

Չնայած նրա ստեղծագործության հաջողությանը և ճանաչմանը, «Փողոցային երաժշտություն»-ը (1972) դարձել է ռեժիսորի վերջին ավարտուն ֆիլմը։ Լարկինի կարիերան խորտակվել է՝ տեղ զիջելով ալկոհոլի և կոկաինի նկատմամբ հակմանը։ Շուտով Լարկինը հեռանում է NFB-ից։ Ինչ որ ժամանակ նա անտուն է եղել, Մոնրեալի փողոցներում մուրացկանությունը դարձել է նրա մշտական գործը։

2000-ական թվականների սկզբերին Լարկինը փորձեր է կատարել ստեղծագործական կյանքին վերադառնալու և սկսել է աշխատել «Spare Change» մուլտֆիլմի վրա, որում բեկվում է վերջին տարիների սեփական փորձը։

2004 թվականին Քրիս Լանդրեթը նկարահանել է Լարկինի մասին փաստագրական անիմացիոն ֆիլմ, որը արժանացել է «Օսկար» լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար և այլ մրցանակների։

Ռայան Լարկինը մահացել է 2007 թվականին թոքի քաղցկեղից, որը ախտահարել էր նաև ուղեղը։ «Spare Change» ֆիլմը ավարտին է հասցրել Լարկինի ընկերը՝ ֆիլմի կոմպոզիտոր և պրոդյուեր Լորի Գորդոնը, ֆիլմը թողարկվել է 2008 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Ֆիլմ «Զբոսանք»
  • Ֆիլմ «Փողոցային երաժշտություն»
    • Մալիբույի միջազգային կինոփառատոնում (1973) Գրան-պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Larkin, Ryan // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Amidi A. Ryan Larkin (1943-2007) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 DeMott R. Ryan Larkin Dies at Age 63 — 2007.

Արտաքին հղումներ խմբագրել