Ռամոն Աբիլ

արգենտինացի ֆուտբոլիստ

Ռամոն Դարիո Աբիլա (իսպ.՝ Ramón Darío Ábila; հոկտեմբերի 14, 1989(1989-10-14)[1][2][3][…], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, արգենտինական «Կրուզեյրո» ակումբի հարձակվող։

Ռամոն Աբիլա
Ramón Darío Ábila;
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռամոն Դարի Աբիլա
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1989(1989-10-14)[1][2][3][…] (34 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 178 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Կրուզեյրո
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2014 Արգենտինա «Ինստիտուտո» 54 (12)
2002-2003 Արգենտինա «Ատլետիկո Սարմենտո» 29 (9)
2003-2004 Արգենտինա «Դեպերտիվո Մորոն» 32 (4)
2012-2016 Արգենտինա «Ուրական» 76 (36)
2016-այժմ Բրազիլիա «Կրուզեյրո» 31 (13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի ապրիլի 3-ի տվյալներով:

Կենսագրություն խմբագրել

Աբիլը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ինստիտուտո» ակումբի կազմում։ 2008 թվականի օգոստոս 9-ին «Օլլ Բոյզ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ նա կատարեց իր դեբյուտը Պրեմիերա B-ում[4]։ 2010 թվականի սեպտեմբերի 25-ին «Դեֆենսա և Հուստիսյա» ակումբի դեմ խաղում Ռամոնը խփեց իր առաջին գոլը «Ինստիտուտո» ակումբի կազմում[5]։

2011 և 2012 թվականներին Աբիլը ստացավ խաղային պրակտիկա վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Ատլետիկո Սարմենտո» և «Դեպորտիվո Մորոն» ակումբների կազմում։

2014 թվականի սկզբին Ռամոնը տեղափոխվեց «Ուրական»։ Նրա տրանսֆերը կազմել է 270 հազար եվրո։ Փետրվարի 8-ին Կրուսերո-դել-Նորտե ակումբի դեմ խաղում Աբիլը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ մարտի 23-ին «Պոտրոնատո» ակումբի դեմ հանդիպմա ժամանակ Աբելը ձևակերպեց «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլը «Ուրական» ակումբի կազմում[7]։ Նույն թվականին նա օգնեց ակումբին նվաճել Արգենտինայի գավաթը և անցնել բարձրագույն լիգա։ 2015 թվականի փետրվարի 15-ին «Ունեիոս Սանտա-Ֆե» ակումբի դեմ խաղում Աբիլը կատարեց իր դեբյուտը արգենտինական Պրեմիերայում[8]։ Փետրվարի 21-ին «Արսենալ Սարանդի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Ռամոնը խփեց իր առաջին գոլը բարձրագույն լիգայում[9]։ Նույն տարվա մարտի 22-ին «Արխենտինոս Հունիորս» ակումբի դեմ խաղում նա ձևակերպեց «հեթ-տրիկ»[10]։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պերուական «Ալյանսա Լիմա»[11] և բոլիվիական «Ունիվերսիտարիո» ակումբի դեմ խաղում[12] Աբիլը խփել է երկու գոլ։

2016 թվականին Ռամոնը տեղափոխվում է բրազիլական Կրուզեյրո ակումբ։ Նրա տրանսֆերի արժեքը կազմում է 3,6 միլիոն եվրո։ Հուլիսի 17-ին «Ֆլումենենսե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը բրազիլական Սերիա A-ում[13]։ Օգոստոսի 5-ին «Ինտերնացիոնալ» ակումբի դեմ խաղում Աբիլը խփել է իր առաջին գոլը «Կրուզեյրոի» կազմում[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ուրական»

  • Արգենտինայի գավաթի դափնեկիր - 2013/2014
  • Արգենտինայի Սուպերգավաթի դափնեկիր - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Олл Бойз VS. Институто 1:2» (անգլերեն). soccerway.com. 2008—08—09.
  5. «Институто VS. Дефенса и Хустисия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010—09—25.
  6. «Уракан VS. Крусеро дель Норте 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—02—08.
  7. «Уракан VS. Патронато 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014—03—23.
  8. «Унион Санта-Фе VS. Уракан 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—02—15.
  9. «Уракан VS. Арсенал Саранди 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—02—21.
  10. «Уракан VS. Архентинос Хуниорс 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015—03—22.
  11. «Альянса Лима VS. Уракан 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015—02—04.
  12. «Уракан VS. Университарио 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—04—09.
  13. «Флуминенсе VS. Крузейро 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—07—17.
  14. «Крузейро VS. Интернасьонал 4:2» (անգլերեն). soccerway.com. 2016—08—05.

Արտաքին հղումներ խմբագրել