Ռամոնա Բախման

շվեյցարացի ֆուտբոլիստ

Ռամոնա Բախման (գերմ.՝ Ramona Bachmann, դեկտեմբերի 25, 1990(1990-12-25)[1], Մալտերս, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։

Ռամոնա Բախման
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1990(1990-12-25)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մալտերս, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա
Հասակ 162 սանտիմետր
Քաշ 57 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

 
«Ումեա» ակումբի կազմում 2011 թվականի հուլիսին

«Մալթեր» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան։ Մեկ մրցաշրջան Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնում իր հարազատ ակումբում խաղալուց հետո Ռամոննա Բախմանը տեղափոխվեց Շվեյցարիայի չեմպիոն «Լյուցեռն» ակումբ։ Սակայն կես մրցաշրջանից հետո՝ 16 տարեկանում, նա նկատվում է շվեդական «Ումեա» ակումբի սկաուտների կողմից և 2007 թվականի մարտին դառնում այս թիմի խաղացող։ 2009 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ բրազիլուհի Մարթայի հեռանալուց հետո Ռամոնան դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ մրցաշրջանի ընթացքում Շվեդիայի առաջնության 19 հանդիպումներում խփելով 14 գոլ։ Տարեվերջին նա ընտրվեց որպես Շվեյցարիայի լավագույն խաղացող[2]։

2009 թվականի դեկտեմբերին Ռամոնա Բախմանը մեկնեց ամերիկյան «Ատլանտա Բիթ» ակումբ (Atlanta Beat), որը խաղում էր WPS (անգլ.՝ Women’s Professional Soccer) լիգայում[3]։ Սակայն ԱՄՆ-ում ֆուտբոլիստի խաղը չստացվեց։ Մրցաշրջանի ընթացքում ընդամենը 10 հանդիպում անցկացնելուց և միայն մեկ գոլ խփելուց հետո, հաջորդ տարի Ռամոնա Բախմանը վերադարձավ «Ումեա», չնայած մի շարք առաջարկներ ուներ Գերմանիայի, Անգլիայի և Շվեդիայի այլ ակումբներից։

Բախմանը ճանաչվել է Damallsvenskan-ի (շվեդ.՝ Damallsvenskan՝ Շվեդիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն լիգա) լավագույն կին խաղացող 2011 թվականի մրցաշրջանում և դրա ավարտից հետո տեղափոխվել է «Մալմյո» ակումբ, որը դարձել է մրցաշարի հաղթող[4]։

2015 թվականին Ռամոնան 3 տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Վոլֆսբուրգ» (գերմ.՝ Verein für Leibesübungen Wolfsburg-Fußball GmbH՝ գերմանական կանանց ֆուտբոլային ակումբ) ակումբի հետ։

2021 թվականի հունիսի 7-ին Բախմանը հաղթել է Ֆրանսիայի 2020/21 առաջնությունը «Պարի Սեն Ժերմենի» հետ[5]։

Կարիերա հավաքականում խմբագրել

 
Ռամոնա Բախմանը Շվեյցարիայի հավաքականի կազմում, 2012 թվականի հոկտեմբեր

2007 թվականի ապրիլի 10-ին Ռամոնա Բախմանը իր նորամուտը նշեց Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում (մինչև 19 տարեկան աղջիկներ)։ 2009 թվականին նա իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ազգային հավաքականի կազմում։ Բախմանը թիմի առաջատարն էր, և հենց նրա խաղի շնորհիվ էր, որ թիմը կարողացավ քառորդ եզրափակիչում հաղթել Գերմանիայի ուժեղ թիմին և պատմության մեջ առաջին անգամ հայտնվել կիսաեզրափակչում[6][7]։

2007 թվականի հունիսի 15-ին Բախմանը նորամուտը նշեց իր երկրի հիմնական կազմում։ Մինչև 2009 թվականի մարտը նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[8]։ 2011 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում, որը մեկնարկել է 2009 թվականի սեպտեմբերին, Բախմանը մասնակցել է 7 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ, սակայն Շվեյցարիայի հավաքականը որակավորման փլեյ-օֆֆում պարտվեց Անգլիային և չհայտնվեց առաջնությունում։

Խաղային որակներ խմբագրել

Մասնագետները նշում են Ռամոնա Բախմանի տեխնիկական բարձր մակարդակն ու ինքնավստահությունը[9]։ Իգոր Շալիմովը 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական Ռուսաստան-Շվեյցարիա խաղից հետո նշել է նաև հարձակվողի բարձր արագությունը[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Վոլֆսբուրգ» խմբագրել

  • Գերմանիայի գավաթակիր՝ 2015/2016

«Չելսի» խմբագրել

  • Անգլիայի չեմպիոն՝ 2017/2018, 2019/2020
  • Անգլիայի գավաթի հաղթող՝ 2017/2018

«Պարի Սեն Ժերմեն» խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2020/2021[11]:

Անձնական կյանք խմբագրել

Կանադայում 2015 թվականի կանանց աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ կատարել է քամինգ աութ՝ հանդես է եկել որպես լեսբուհի[12]։ Ռամոնան նախկինում հարաբերությունների մեջ է եղել Շվեյցարիայի հավաքականի խաղացող Ալիշա Լեմանի հետ, ով տեղափոխվել է Լոնդոն՝ խաղալու «Վեսթ Հեմ Յունայթեդում»[13]։ Նրանց ազգային հավաքականի մարզիչ Մարտինա Վոս-Տեկլենբուրգը պարզաբանել է. «Կանանց ֆուտբոլում իրավիճակը բացառիկ չէ»[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Diego and Ramona: Switzerland's Best Footballers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  3. Новый тренер «Умео» «подписывает» финскую полузащитницу Արխիվացված 2022-05-06 Wayback Machine // Футбол сегодня
  4. Bachmann: Auszeichnung und Wechsel nach Malmö Արխիվացված 2011-11-11 Wayback Machine(գերմ.)
  5. «FRANZÖSISCHER MEISTERTITEL FÜR RAMONA BACHMANN». football.ch (գերմաներեն). Швейцарский футбольный союз. 2021 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  6. Чисто английская победа Արխիվացված 2012-10-23 Wayback Machine // Официальный сайт УЕФА
  7. Швейцария на чемпионате Европы среди девушек до 19 лет 2011 // Официальный сайт УЕФА
  8. «Diego and Ramona: Switzerland's Best Footballers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  9. Десятка звезд будущего Արխիվացված 2016-03-09 Wayback Machine // Официальный сайт УЕФА
  10. «Игорь Шалимов: уровень женского чемпионата России очень низкий». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  11. FRANZÖSISCHER MEISTERTITEL FÜR RAMONA BACHMANN (нем.). football.ch. Швейцарский футбольный союз (7 июня 2021). Дата обращения: 10 июня 2021. Архивировано 10 июня 2021 года
  12. «Swiss football star comes out as gay». Gay Star News. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  13. Santschi, Stephan (2018 թ․ հոկտեմբերի 9). «Alisha Lehmann and Ramona Bachmann: inspired by love». Aargauer Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. «Bachmann und Lehmann im Sturm der Liebe» (գերմաներեն). Schweizer Illustrierte. 2018 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոնա Բախման» հոդվածին։