Ռամիլ Ուսուբով

ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ

Ռամիլ Իդրիս օղլի Ուսուբով (ադրբ.՝ Ramil İdris oğlu Usubov,դեկտեմբերի 22, 1948(1948-12-22), Իվանյան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախարար (1994 թվականից–20.06.2019), ոստիկանության գեներալ-գնդապետ։

Ռամիլ Ուսուբով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Ռուսաստանի ՆԳՆ կառավարման ակադեմիա
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1948(1948-12-22) (75 տարեկան)
Ծննդավայր Իվանյան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
 
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան Պատվո շքանշան[1] «Փառքի» շքանշան Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018) Medal "100th anniversary of the Azerbaijani police" 1st degree "For Service to the Fatherland" order և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ռամիլ Ուսուբովը ծնվել է Իվանյան գյուղում։ 1973 թվականին նա ավարտել է Ն. Ռազաևի անվան Բաքվի միլիցիայի հատուկ միջնակարգ դպրոցը, իսկ 1980 թվականին ավարտել է հեռակա ուսումը ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի հեռակա բաժինը[2][3]։ Ոստիկանության դպրոցը ավարտելուց հետո որպես տեսուչ աշխատել է Ստեփանակերտի ՆԳՆ քրեական հետախուզությունում[3], որից հետո 1975 թվականին նշանակվել է Շուշիի Ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար, իսկ 1980-ից 1984 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ներքին գործերի վարչությունում որպես ղեկավարի տեղակալ[2]։

1984-ից 1987 թվականներին Ուսուբովը նշանակվել է Շիրվանի Ներքին գործերի շրջանային բաժնի ղեկավար, իսկ 1987 թվականին դարձել է Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի նախարար[2][3]։ 1989-1993 թվականներին Ռամիլ Ուսուբովը աշխատել է աշխատել է քրեական հետախուզության ղեկավարի, վիզայի և գրանցման բաժնի ղեկավարի և Ադրբեջանի ՆԳՆ կադրերի վարչության ղեկավարի պաշտոններում։ 1993 թվականի օգոստոսի 11-ին Ուսուբովը նշանակվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ներքին գործերի նախարար[2]։

ՆԳՆ ղեկավար

խմբագրել

1994 թվականի ապրիլի 29-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի № 144 հրամանով նույն թվականի մայիսի 3-ին Ուսուբովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում, հետագայում № 418 հրամանով 1995 թվականի դեկտեմբերի 26-ին նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ արդեն 2002 թվականի հունվարի 15-ին նախագահի № 637 հրամանով Ուսուբովը դարձավ գեներալ-գնդապետ[2]։

Շքանշաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ramil Usubov “Şərəf” ordeni ilə təltif edilib
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Усубов Рамиль Идрис оглы» (ռուսերեն). kavkaz-news.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «УСУБОВ Рамиль Идрис оглы - БД "Лабиринт"» (ռուսերեն). База данных "Лабиринт.
  4. «R.İ.Usubovun "Şərəf" ordeni ilə təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı » Azərbaycan Prezidentinin Rəsmi internet səhifəsi». president.az (ադրբեջաներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել