Ռազմիկ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Լևոնի Վարդանյան (ապրիլի 14, 1941, Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2020, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի լիիրավ անդամ։
Ռազմիկ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1941 |
Ծննդավայր | Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 16, 2020 (79 տարեկան) |
Մահվան վայր | Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քիմիկոս |
Կենսագրություն
խմբագրելՌազմիկ Վարդանյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 14-ին՝ Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ 1962 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Երրորդ կուրսից Ռազմիկ Վարդանյանն ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում և ավարտել այն 1967 թվականին։ 1968-1972 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո աշխատանքի է անցնել պրոֆեսոր[1] Եվգենի Դենիսովի լաբորատորիայում[2], ապա տեղափոխվել է Հայաստան, որպես լաբարատորիայի վարիչ աշխատանքի անցել Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում։ Այդ սոսինձների շատ տեսակներ մինչև այժմ էլ կիրառվում են։ Նրա ղեկավարած լաբորատորիայի կողմից ներդրվել է մոտ 15 հեղինակային իրավունք։
1975 թվականին աշխատանքի է հրավիրվել ՀՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական բաժանմունք, որտեղ զբաղվել է խոլեստերինային հեղուկ բյուրեղների կայունացման խնդիրներով։
2005-2016 թվականներին զբաղեցրել է ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրի, 2006 թվականից՝ Գորիսի պետական համալսարանի նախ ուսումնական, ապա՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։ Գորիսի պետական համալսարանի գիտական լաբորատորիայի հիմնադիր ղեկավարն է։ Գիտական աշխատանք ու դասախոսություններ կատարում է քիմիայի տարբեր ճյուղերից։
Ռազմին Վարդանյանի հեղինակած շուրջ 250 գիտական հոդվածները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես նախկին խորհրդային երկրների գիտնականներ շրջանում, այնպես էլ Կանադայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։ 1981 թվականին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քիմիական կինետիկայի ասպարեզի անդամ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Евгений Тимофеевич Денисов. К 85-летию со дня рождения». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ Кинетика бытия и научных исканий длиною в 80 лет Е. Т. Денисов
- ↑ РАЗМИК ЛЕВОНОВИЧ ВАРДАНЯН РАЗМИК ЛЕВОНОВИЧ ВАРДАНЯН(к 70-летию со дня рождения -летию со дня рождения)(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրել- РАЗМИК ЛЕВОНОВИЧ ВАРДАНЯН(չաշխատող հղում)
- Варданян Размик Левонович